Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Հեղափոխության» իրական պատվիրատուները պարտադրեցին իշխանությանը՝ վավերացնել կոնվենցիան. Արթուր Ղազինյան 05/11/2020   18:04  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

-Պարոն  Ղազինյան, խորհրդարանը արտակարգ դրության պայմաններում, ըստ էության առանց լայն հանրային քննարկման  այսօր  քվեարկությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»  ԵԽ կոնվենցիան ( Լանզարոտեի կոնվենցիա): Նախ, ինչո՞ւ այս պայմաններում եւ ի՞նչ ռիսկեր է այն պարունակում:

-Նախ պետք է նշեմ, թե ինչ պայմաններում անցավ այդ կոնվենցիայի քննարկումը եւ ինչ էր նախորդել դրան: Ես նկատի ունեմ այդ  տհաճ միջադեպը՝ ծեծկռտուքը, որը կարծես թե ոչնչից տեղի ունեցավ ԱԺ-ում եւ հիմքեր կան կարծելու, որ դա  բեմականացված շոու էր այդ կոնվենցիայի քննարկումը  առավելագույնս անցնցում եւ առանց լայն, հանրային ուշադրության ու իրազեկման անցկացնելու , ապա նաեւ քվեարկությունն անցկացնելու համար: Իմ կարծիքով՝ սա քաղաքական գողություն էր, որն արեց իշխանությունը, այսինքն, առանց  հանրությանը ներկայացնելու կոնվենցիայի անհրաժեշտության համար անհրաժեշտ քաղաքական եւ  իրավական հիմնավորումներ, նրանք ուղղակի գաղտագողի, ժողովրդի  թիկունքում քվեարկեցին իմ կարծիքով, ազգակործան, մեր բոլորի երեխաներին առնչվող, նրանց հոգեկան վիճակի հետ կապված, նրանց  դաստիարակությանն առնչվող մի միջազգային պայմանագիր: Սա է ընդհանուր գնահատականը, իսկ ռիսկերը բազմաթիվ են: Բավականին լուրջ եւ խորը վերլուծություններ են արված: Ես ավելի քան վստահ եմ, որ ՀՀ գործող օրենսդրությունը լուծում էր այն բոլոր խնդիրները, հասնում էր այն նպատակներին, որոնք  դրված են կոնվենցիայի մեջ՝ գոնե վերնագրում: Թե ինչ է պարունակում բովանդակության մեջ,  դա իմ կարծիքով  մանկապղծության քարոզ է, որը պետք է իրականացվի այս կոնվենցիայի շրջանակներում : Սա իշխանության կողմից պետության, պետականության եւ  ազգային ինքնության դեմ ուղղված գործողություն էր:

-Պարոն Ղազինյան, Դուք նաեւ  իրավաբան եք, այդ դիտանկյունից  փորձենք հասկանալ, թե ի՞նչ է բերում կոնվենցիան մեր իրավական համակարգ:

-Կոնվենցիան , որպես  միջազգային պայմանագիր, ունի գերակա ուժ եւ եթե  առկա է հակասություն ազգային օրենսդրության եւ  պատշաճ կարգով ստորագրված , վավերացված եւ գործողության մեջ դրված միջազգային պայմանագրի հետ, ապա գործում  են միջազգային պայմանագրի նորմերը: Ես չեմ կարծում , որ  այսօր ՀՀ օրենսդրության  մեջ առկա են  այնպիսի դրույթներ, որոնք կհակասեն կոնվենցիային, սակայն,  խնդիրը բոլորովին այն չէ, թե ինչպիսի իրավական կարգավորումներ կան, խնդիրն այն է, թե ինչ կարող է դրա քողի տակ ներմուծվել, հատկապես կրթական համակարգում: Խնդիրը սրան է վերաբերում եւ ես ուղղակի համոզմունք եմ ուզում հայտնել, որ  այս իշխանությանը չի հաջողվի պրակտիկ կյանքում իրագործել կոնվենցիայի գեթ մեկ բառ : Թող որեւէ ուսուցիչ  իր բախտը փորձի, մտնի դասարան  եւ իմ  երեխային տա այն նյութը, որը ես ՝ որպես  ծնող, հարկ չեմ համարում, որ իմ երեխան ստանա:

-Պարոն Ղազինյան , մասնագետները նշում են, որ այս կոնվենցիան ՀՀ իրավական համակարգ է ներմուծում «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որտեղից էլ հենց բխեցնում են ռիսկերը: Եթե սա դիտարկենք  հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի համատեքստում, որի վավերացման խնդիրը, ինչպես գիտենք լայն հասարակական կոնսոլիդացիա ու դժգոհություն առաջացրեց, իշխող ուժի քաղաքականությունը ի՞նչ ուղղությամբ է ընթանում:

-Տեսեք, երկու կոնվենցիաներն էլ ստորագրել էին նախկին իշխանությունները, բայց չէին վավերացրել: Ստորագրումը դա քաղաքական ակցիա է, որը ընդամենը կատարվել է Արեւմուտքի հետ ինչ-որ զիջումներ կամ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Կարծում եմ՝ գիտակցաբար  դրան իրավական ուժ չէր տրվել վավերացման միջոցով: Այս, այդպես կոչված հեղափոխության իրական պատվիրատուները  ուղղակի պարտադրեցին, պարտավորեցրին այսօրվա իշխանությանը՝  վավերացնել այդ կոնվենցիան: Առաջիկայում մենք պետք է սպասենք  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը , նախ, տեղ չունի փախչելու , քան՝  բավարարել,  իր հեղափոխության հիմնական պատվիրատուների պահանջը  եւ երկրորդ,  ի դեմս իշխանության բերած հիմնականում  մարգինալ սեռական փոքրամասնության պահանջները:  Երկու պահանջն էլ նա խելոք, գլուխը կախ կկատարի այնպես, ինչպես իրեն կասեն:

-Պարոն  Ղազինյան, նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խնդրի համատեքստում էր շատերի կողմից դիտարկվում ՍԴ-ի դեմ սկսված գրոհը, տվյալ դեպքում, ՍԴ-ն ունի՞ լծակ անդրադառնալու Լանզարոտեի կոնվենցիայից բխող ռիսկերին:

- Ցանկացած միջազգային պայմանագիր վավերացման է գնում ՍԴ-ի կողմից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո, այսինքն, նախ պետք է  պայմանագիրը գնա ՍԴ, համոզվեն, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, որից հետո սկսվում է նրա վավերացման գործընթացը: Հետեւաբար, այս միջազգային պայմանագիրն անցել է ՍԴ-ով եւ որեւէ ֆորմալ հակասություն ՀՀ Սահմանադրության  հետ դատարանը չի հայտնաբերել: Կան որոշակի դիտողություններ, որոշակի խնդիրներ, բայց դրանք,  ըստ էության, Սահմանադրությանը չեն հակասում, այլապես այդ կոնվենցիան չէր կարող վավերացվել ՀՀ ԱԺ-ում: Բայց, եթե հետագայում իշխանությունը  փոխվի եւ երկիրը վերցնի պահպանողական ուղին, վերցնի պետական ինստիտուտներն ու ազգային ինքնության հիմքերն ամրացնելու ուղի, ապա կարող է կրկնակի դիմում ներկայացնել ՍԴ, որը միգուցե  այլ դիտանկյունից հարցը քննարկելու տեսանկյունից գտնի իրական  հակասություններ  Սահմանադրության հետ:

- Պարոն  Ղազինյան, եթե փորձենք վերլուծել վերջին 2 տարիներին իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես ազգային ինստիտուտների, արժեհամակարգի նկատմամբ՝ սկսած եկեղեցուց , մինչեւ բանակ ու ազգային հերոսներ ու հաղթանակներ, ի ՞նչ  եզրահանգման կարող ենք գալ: «Իզմեր» չունեցող նոր իշխանությունը ո՞ր ուղղությամբ է շարժվում:

-Ես դրա մասին բազմիցս եմ խոսել՝ այս իշխանությունը եւ ազգային պետությունը անհամատեղելի են, այսինքն՝ նրանք  որեւէ առնչություն չունեն ազգային ինքնության եւ ազգային ինստիտուտների էֆեկտիվ գործունեության հետ: Նրանց նպատակը գլոբալիստական գործիքակազմի  ներմուծումն է ավանդապաշտ, պահպանողական եւ 98 տոկոսանոց հայկական  էթնիկ բնակչություն ունեցող ՀՀ-ում: Սա անկիրառելի, անիրականանալի առաքելություն է: Ես ուզում եմ հիասթափեցնել այս հեղափոխության պատվիրատուներին եւ դրա կիրառման մեջ ներգրավված  սուբյեկտներին, որ որքան էլ  միջազգային  պայմանագիր փորձեն բերել ու փաթաթել մեր վզին, որեւէ պայմանագիր չի կարող գործել  հայկական իրականության մեջ, դրանք բոլորը ֆիկցիա են: Սա պարտքուպահանջի խնդիր է: Իշխանությունը վարձահատույց է լինում իր պատվիրատուներին այս գլոբալիստական գործիքները ներմուծելով մեր իրականություն եւ մեր իրավական համակարգ:

-Քաղաքական տեսանկյունից, եթե փորձենք նայել իրավիճակին, ի վերջո,  այս մտահոգությունները  եւ իշխանության կողմից վարվող քաղաքականությունը կարո՞ղ են մոբիլիզացնել ազգային-պահպանողական դիրքերից հանդես եկող ուժերին եւ արդյո՞ք  դա կարող է քաղաքական գործընթացների խթան հանդիսանալ:

-Քաղաքական պրոցեսներն ընթանում են՝ անկախ նրանից, թե իշխանությունն ինչպիսի կոնվենցիա կվավերացնի , այսինքն, յուրաքանչյուր քաղաքական ուժ, տեղայնացնելով իր դիրքորոշումը, քաղաքականությունը, տեսլականը եւ, դիրքավորվելով իր գաղափարական հենքի վրա, իրականացնում է  ընդդիմադիր գործունեությունը: Քաղաքական դաշտում կոնսոլիդացիան դա արդեն  այլ հարթության վրա ընթացող  գործընթաց է, նմանատիպ կոնվենցիաների մուտքը մեր իրականություն կարող է խթանել  գործընթացները, բայց դրանք  երբեք պատճառ չեն դառնում քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի համար, ասեմ ավելին՝ իշխանության հեռացումը եւս չի կարող դառնալ  պատճառ, հենք եւ առանցք, ինչի շուրջ կմիավորվեն քաղաքական ուժերը: Դա կարող է  եւ պետք է լինել առավել խորը, ընդգրկուն, համապարփակ օրակարգ, որը կապված կլինի ՀՀ ապագայի հետ: Այսինքն՝  ներկան այլեւս հետաքրքիր չէ, անցյալը՝ առավել  եւս հետաքրքիր չէ, հետաքրքիր է, թե ինչ է լինելու 5, 10, 15 կամ 20 տարի հետո մեր երեխաների հետ: Սա է խնդիրը եւ մենք պետք է լուծենք այս հարցը: Եթե որեւէ քաղաքական  ուժի կհաջողվի քաղաքական օրակարգ  բերել  այնպիսի նյութ, այնպիսի հարթակ, որը միտված  կլինի ապագայի կոնկրետ վեկտորի հստակեցման, մոդելի կոնկրետացրածն, գործողությունների ամբողջության եւ գործիքակազմի հստակության, դրա շուրջ հնարավոր կլինի սկսել քաղաքական կոնսուլտացիաներ ընդդիմադիր բեւեռում գտնվող քաղաքական ուժերի հետ: Կրկնում եմ՝ նմանատիպ գործողությունները կարող են խթանել, բայց երբեք չեն կարող պատճառ դառնալ:

-Պարոն Ղազինյանը, զրույցը սկսեցինք ԱԺ-ում տեղի ունեցած ամոթալի միջադեպից, որից  հետո խորհրդարանական ընդդիմության , մասնավորապես ԼՀԿ-ի եւ իշխող մեծամասնության միջեւ հարաբերությունները ավելի  սրվեցին:  Այս համատեքստում հնարավո՞ր են արդյոք սցենարներ,  որոնք  կարող են հասցնել Հայաստանում կառավարության փոփոխության:

- Ես հարցին կմոտենամ  հետեւյալ կերպ, նախ խորհրդարանական ընդդիմություն տերմինն առայժմ չեմ կիրառի, որովհետեւ խորհրդարանական ընդդիմություն իրենց չեն հռչակում, այդպիսին լինում են ու այդպես գործում են, միայն խոսքերով եւ հայտարարություններով ընդդիմություն չեն լինում: Ընդդիմությունը ունի կոնկրետ իրավասություններ, գործիքակազմ՝ հետամուտ լինելու  իր խնդիրներն ընդդիմադիր  դաշտում  առաջ տանելու համար: Հատկապես Ձեր նշած միջադեպը շատ լավ առիթ է, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը հաստատի իրականում իր ընդդիմադիր լինելը, մնացած  որեւէ  գործողություն՝ հայտարարություններ, խոսքեր, կարող են կասկած թողնել եւ ինձ մոտ, մասնավորապես, որ այս ամենը ընդամենը բեմականացված ներկայացում էր՝ ինչ-որ  բանից ուշադրությունը շեղելու եւ առավել կարեւոր խնդիրներ միասնական ուժերով լուծելու համար:

-Այդուհանդերձ,իմ նշած փոփոխությունների համար երկրում հող տեսնո՞ւմ եք:

-Խորհրդարանական կառավարման համակարգում  կառավարությունները փոխվում են շատ արագ, հետեւաբար դա բացառել, առավել եւս  պնդել, որ կառավարությունը չի փոխվի, քաղաքական անգրագիտություն է:  Իշխանությունը կփոխվի խորհրդարանական կառավարման համակարգում շատ ավելի արագ ու անսպասելի, քան, բնական է, նախագահական կամ կիսանախագահական  համակարգում: Հետեւաբար, մենք ամեն օր կարող ենք սպասել կառավարության  փոփոխության, ինչը բնական եւ օրինաչափ  երեւույթ է խորհրդարանական համակարգում, իսկ իրական քաղաքական պրոցեսները այսօր ընթանում են խորհրդարանից դուրս , դա փաստ է: Խորհրդարանական ընդդիմությունը եւ խորհրդարանը այլեւս իրեն սպառել է, այլեւս քաղաքական մարմին չէ եւ չի կատարում իր քաղաքական  առաքելությունը:

-Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությո՞ւն կա:

-Իհարկե, ներկայումս խորհրդարանում ներկայացված ուժերի հարաբերակցությունը չի արտահայտում եւ  չի արտացոլում հասարակական-քաղաքական  տրամադրությունները, հետեւաբար, կա քաղաքական ճգնաժամ, սակայն  տեխնիկապես գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այսօր, կարծում եմ, մենք չենք կարող, որովհետեւ պետությունը գտնվում է խիստ անկայուն վիճակում  համապետական լայնամասշտաբ ընտրական գործընթաց նախաձեռնելու համար: Կարծում եմ՝ մեզ պետք է  հաղթահարել մեկ փուլ, որը կոչվի  ազգային համաձայնության կամ անցումային կառավարություն, որը պետք է երկիրը պատրաստի արտահերթ  ընտրական գործընթացների, այսինքն, պատրաստի պետական ինստիտուտների  արդյունավետությունը, քաղաքական համակարգը  բերի կենսունակության դաշտ, ստեղծի հավասար պայմաններ քաղաքական  մրցակցության համար,  կայունություն հաստատի, կանխատեսելիություն բերի, այնուհետեւ արդեն կսկսվի նախընտրական  կամպանիան, որպեսզի քաղաքական ուժերը պատրաստ լինեն քաղաքական գործընթացներին : Չի կարող այսպես, էքսպրոմտ կամ բլից կարգով հայտարարվել արտահերթ ընտրություններ, ինչպես եղավ 2018 թվականին, դրա հետեւանքները  Փաշինյանը զգում է  ամեն օր:

- Իսկ ո՞ր սցենարի դեպքում եք  հավանական համարում ազգային համերաշխության կառավարության ձեւավորման հնարավորությունը:

-Որպեսզի դա տեղի ունենա, պետք է  խորհրդարանը եւ ներկայիս կառավարությունը քաղաքականապես սպառվեն, մենք գիտենք, որ նրանք  սպառված են, բայց դա իրողություն դարձնելու համար դեռ պետք է ժամանակ անցնի, որպեսզի մեր հասարակությունը, այն հսկայական հատվածը, որ  հավատացել, ձայն է տվել եւ վստահել է Փաշինյանին ու իր թիմակիցներին, պետք է ուղղակի հիասթափվի եւ  ասի, որ այս թիմը ամուլ է, այս թիմը անգործունակ է, իսկ երբեմն նաեւ՝ անմեղսունակ է:

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:24 11/05/2020  |  ՄեկնաբանությունՀենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ
13:38 08/05/2020  |  ՄեկնաբանությունՊարզ դարձավ, որ խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ. Ղազինյան
14:58 06/05/2020  |  ՄեկնաբանությունՀասանք արտաքին քաղաքականությանը. Արթուր Ղազինյան
16:16 02/05/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. Կլինի՞ Չորրորդ Հանրապետություն. Արթուր Ղազինյան
00:17 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈչ մի ռացիոնալ տարր ոչ մի գործընթացում չկա. Արթուր Ղազինյան
15:01 23/04/2020  |  ՄեկնաբանությունԺամանակն է գործել որպես իշխանություն. Արթուր Ղազինյան
13:19 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս. Արթուր Ղազինյան
13:21 18/04/2020  |  ՄեկնաբանությունԱմեն ինչ շատ ավելի լուրջ է․ Արթուր Ղազինյան.
12:43 16/04/2020  |  ՄեկնաբանությունՁեզ քշելու ենք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու. Արթուր Ղազինյան
15:39 14/04/2020  |  ՄեկնաբանությունԱրթուր Ղազինյան. Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը

Արխիվ

[]