ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ կարող են միջպետական ճանապարհը փակել սպեկուլյացիայի պատճառով. Տավուշի մարզպետ 05/11/2020 19:26 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզում բողոքի ակցիա չի եղել։ Երկու գործարարի միջև վեճ կա և ոչ թե գյուղացիներն են փորձել ճանապարհ փակել, այլ գործարարներից մեկն իր շրջանակով է փորձել փակել ճանապարհը, ինչը մենք թույլ չենք տվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով երեկ մարզում տեղի ունեցածին։
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր տեղեկատվություն առ այն, որ Տավուշի մարզում լարված իրավիճակ է։ Ըստ լրատվամիջոցների՝ Խաշթառակ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի, փակել են ճանապարհը։ Վերջիններս բողոքել են Աղստև գետի վրա կառուցված ՀԷԿ-ից, որ գետը լցվում է «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով շենք-շինություններն ու խաղահրապարակները։
Տավուշի մարզպետը նկատեց՝ գործարարը, ով նախաձեռնել էր այդ ամենը, Խաշթառավ գյուղից է, ինչի պատճառով էլ հրապարակման մեջ նշվել է գյուղի անունը, բայց բողոքողներն ամենևին էլ գյուղացիները չեն եղել. «Կա վեճ երկու գործարարների միջև և այդ վեճը քաղաքաշինական է։ Անցած տարի ապրիլին նախաձեռնել էինք, որ այդ հարցով երկու գործարարները միասին համաձայնության գան, բայց քանի որ համաձայնության չեկան, մենք մայիս ամսին ուսումնասիրություն կատարեցինք, նախնական հայտնաբերեցինք, որ կան որոշակի շեղումներ և գործը հանձնեցինք դատախազությանը։ Չկա որևէ անգործություն, որի մասին խոսվում է։
Գործատուներից մեկը ՀԷԿ-ի հետ է կապված, մյուսը՝ հանգստյան գոտու։ Դրանք իրար հարևանությամբ են գտնվում և ունեն հողային, քաղաքաշինական բողոքներ։ Դրան գումարվում է նաև այն, որ վերջին օրերին Աղտևի մակարդակն աննախադեպ բարձրացել է։ Վերջին անգամ նման մակարդակի հասել է 1998 թվականին, իսկ այդ շինարարությունները եղել են 98թ.-ից հետո։ Այսինքն` իրենց գործունեության ողջ ընթացքում գետի այսպիսի վարարում չի եղել և իրավիճակը նաև այս տեսանկյունից է սուր»,-նշեց Հայկ Չոբանյանը։
Մարզպետը հայտնեց, որ Հիդրոմետ ծառայությունից երեկ են տվյալներ ստացել, որ նորմատիվից բավական բարձր ցուցանիշներ են եղել, ինչի համար վերջին օրերին ուսումնասիրություններ են ընթանում ոչ միայն այդ վայրում, այլև ամբողջ գետի երկայնքով։ Հայկ Չոբանյանի խոսքով՝ առնվազն չորս գործատուի մոտ, որոնք հիմնականում հանգստյան գոտիներ են, հայտնաբերել են որոշակի վնասներ. «Դեռ ուսումնասիրություն պետք է լինի՝ հասկանալու արդյոք այդ գործատուները ժամանակին շինարարության ժամանակ պահել են համապատասխան նորմատիվները, թե ոչ»,-ասաց մարզպետը։
Վերջինս կարծում է, որ այս դեպքն իր մեջ պարունակում է նաև որոշակի սպեկուլյացիա, հակառակ դեպքում բողոքող գործարարը կհայտարարեր, որ նախորդ տարի այս հարցով ուսումնասիրություն է եղել և ավելին, կասեր, որ գործը գտնվում է դատախազությունում. «ՀՀ օրենսդրությամբ դրանից առավել սուր ընթացք վեճի համար, քան այն է, որ փոխանցվել է դատախազություն, չկա։ Այս միջադեպի առաջին դասն այն պետք է լինի, որ մարդիկ սովորեն անկեղծ և բարեկիրթ լինել և որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է միջպետական ճանապարհը փակել իր կամակորությունների և սպեկուլյացիայի պատճառով։ Այդ է պատճառը, որ համապատասխան խիստ միջոցներ կձեռնարկենք այն մարդու նկատմամբ, ով հրահրել է ճանապարհը փակել։ Սակայն ճանապարհն, ըստ էության, չի փակվել, քանի որ փաստացի ճանապարհը փակ է եղել մոտ 1.5-2 րոպե։ Մեզ հաջողվել է կանխել այդ փորձը։ Մեր նպատակն է ամբողջովին վեր հանել սպեկուլյացիան և պատժել այդ մարդկանց, որ այս կրկնությունները բացառվեն ու նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվեն։ Երևի այդ մարդիկ սովորել են, որ նմանատիպ հարցերը զոռբայությամբ են լուծվում, բայց ՀՀ-ում այլևս այդպես չի լինելու»,-ասաց մարզպետը։
Նշենք, որ մամուլում նշվել էր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի անունը և հարցին, թե ով է երկրորդ գործարարը, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Կարևոր չէ, որ անուններ տամ։ Կարևորն այն է, թե ինչի մասին է երևույթը։ Թե ով է այդ գործարարը, ինչ է անուն-ազգանունը, այս պահին ինձ համար էական չէ»։
Մարզում այս պահին իրավիճակը հանգիստ է։ Մարզպետը հույս հայտնեց, որ երեկվա իրենց միջամտությունը և զգուշացումներն իրենց դերը կունենան և այլևս որևէ ինքնագործունեություն չի լինի։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից