ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխության գործընթացը կամբողջացներ միանգամայն նոր Սահմանադրության ընդունումը. Այվազյան 05/11/2020 17:08 | ԼՐԱՀՈՍ
Ինչ քայլ էլ ձեռնարկեն, ըստ գործող սահմանադրական կարգավորումների, չեն կարող առանց Սահմանադրությունը խախտելու այդ գործընթացները լուծել , - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Այվազյանը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրենսդիր իշխանության իշխող խմբակցությունը ՍԴ «հարցը» լուծելու համար քննարկում է երկու տարբերակ՝ ՍԴ 7 դատավորի թեկնածու առաջադրելն ու ընտրելը կամ ԱԺ-ի կողմից Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որն էլ իր հերթին ունի երկու տարբերակ՝ կամ կդադարեցվեն ՍԴ 7 դատավորների լիազորությունները, կամ կկիրառվի պաշտոնավարման 12-ամյա ժամկետի սահմանափակումը, որի հիմքով կդադարեցվեն ՍԴ երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը:
Ըստ սահմանադրագետի՝ նշված գործողություններն իրենց մեջ խախտումներ են ենթադրում ու ՍԴ կազմը փոխելու միակ ճիշտ տարբերակը նոր Սահմանադրության ընդունումն է։
«Անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրության դրույթները նշված ոլորտի սահմանադրական կարգավորումները մեղմ ասած շատ հեռու են կատարյալ լինելուց։ Խոսքը վերաբերում է հենց այն հանգամանքին, որ ՍԴ-ն չպետք է իրավունք ունենա որոշելու Սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը»,- ասաց սահմանադրագետն ու ավելացրեց. «Ինչ քայլ էլ ձեռնարկեն, ըստ գործող սահմանադրական կարգավորումների, չեն կարող առանց Սահմանադրությունը խախտելու այդ գործընթացները լուծել։ Կարծում եմ՝ ամենաիդեալական տարբերակը, որը Սահմանադրության նմանատիպ խախտման հետ որևէ աղերս չէր ստեղծի և ընդհանրապես հեղափոխության գործընթացը կամբողջացներ, միանգամայն նոր Սահմանադրություն ընդունելն է»։
Վարդան Այվազյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության ընդունմամբ կլուծվեն բոլոր տեսակի խախտումները, բայց մյուս կողմից էլ շատ մեծ մտավախություն ու կասկած ունեմ, որ նեղ մասնագիտական առումով ներկայիս ձևավորված սահմանադրական հանձնաժողովը փաստացի իր ունակություններով չի կարող գրել կատարյալին մոտ նոր Սահմանադրություն, որը հետագայում պարբերաբար փոփոխությունների ենթակա չլինի »,- ասաց Վարդան Այվազյանը։
Դիտարկմանը, որ, եթե նոր Սահմանադրություն չստեղծվի և փորձեն փոփոխություններ կատարել Սահմանադրության արդեն առկա նորմերում՝ շրջանցելով և խախտելով օրենքը, արդյո՞ք դա հետագայում չի հանգեցնի նոր քրեական գործերի հարուցման, սահմանադրագետը պատասխանեց, որ այն դրույթները, որոնք պետք է խախտվեն, անտրամաբանական են և Սահմանադրության ոգուն, էությանը չեն համապատասխանում, բայց, եթե մենք ունենք այդպիսի գործող կարգավորումներ և երկու տարի առաջ «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո չդադարեցվեց գործող Սահմանադրությունը, բնականաբար օրինականության տեսակետից լինելու են խոցելի և կարող են խնդիրներ առաջացնել։ Նրա խոսքով՝ Սահմանադրություն գրելը և ընդունելը բարդ խնդիր է, բայց անիրականանալի չէ, եթե վերանայվի գործող հանձնաժողովի մասնագիտական կազմը։
«Որպեսզի հետագայում իրավական առումով, ընթացակարգերի առումով լինի անխոցելի, որպեսզի մեղադրանքներ չհնչեցվեն, ամենաիդեալական տարբերակը նոր Սահմանադրության ընդունումն է՝ նոր պետականության և նոր հասարակության մոդելով։ Դա անհնար չէ, եթե մասնագիտական կազմը վերանայվի»,- ասաց Այվազյանը։
Դիտարկմանը՝ արդյո՞ք իշխանությունը պատրաստ կլինի վերանայել հանձնաժողովի մասնագիտական կազմը, թե կնախընտրեն գնալ նախկինների ճանապարհով՝ ստեղծելով իշխանությանը հաճո Սահմանադրություն, Այվազյանը պատասխանեց. «Եթե Ձեր նշած սցենարով գնան, այսինքն՝ եթե իրենց անհրաժեշտ է ոչ թե բարձր որակ ունեցող պետության և հասարակության մոդել, այլ՝ սեփական հարմարավետությունն ապահովող մոդել, ուրեմն, եթե դիտարկենք սեփական հարմարավետության կտրվածքով, որևէ փոփոխություն Սահմանադրության մեջ իմաստ էլ չունի կատարել։ Գործող Սահմանադրությունը հենց այդ հարմարավետությանը շատ լավ ծառայում է, քանի որ Սահմանադրության նախորդ հեղինակներն այնպես են արել, որ Սահմանադրության հետագա ճակատագիրը լինի իրենց տոտալ վերահսկողության տակ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից