ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը 05/11/2020 10:47 | Վերլուծություններ
Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում- կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։
«Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք: Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները»։
Այս ուղերձի հասցեատերը մեկն է՝ կառավարությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։
Եթե հաշվի առնենք վերջին օրերի ցուցանիշները, ապա նախարարի կանխատեսումները առավել քան իրատեսական են, խիստ մտահոգիչ են։ Որպես առողջապահության նախարար, բժիշկ, նա ճիշտ է անում, նվազագույնը՝ նա ամեն ինչ ֆիքսում է գրեթե 99% ճշտությամբ։ Բայց առավել կարևոր 1%-ը չի անում։ Դա այն կարևոր քայլն է, որ պետք է անի նախարարը։ Նա պետք է կառավարությանը, իր քաղաքական թիմին բացատրի, որ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը սխալ որոշում էր, պետք է այն արագ վերանայել, որովհետև գնում ենք վատ սցենարի։
Նախարարը պետք է ազնիվ լինի, և արձանագրի, որ արտակարգ ռեժիմի պայմաններում կարանտինը ձախողել ենք, պետք է անկեղծորեն բացատրի կառավարությանը, որ կանխատեսվող թվերը զուտ թվեր չեն, որ դա նշանակում է աղետ։ Դա նշանակում է նոր մեծաթիվ վարակվածներ, ում համար հիվանդանոցներում տեղ չի լինելու, դա նշանակում է նոր և բազմաթիվ վարակվածներ բժիշկների շրջանում, որ դա նշանակում է նոր մահեր: Ըստ էության.խոսքը գնում է սպասվող ողբերգության մասին։
Ո՞ւմ համար են առողջապահության նախարարի կանխատեսումները։ Եթե դրանով նախարարը փորձում է երաշխիքներ ստեղծել իր համար, ապա ծանր ցուցանիշների դեպքում, անկախ ամեն ինչից, մատնանշելու են հենց իրեն։ Չէ որ նա լռել է սահմանափակումների վերացման անթույլատրելիության մասին։
Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։ Եթե հույսը հասարակության որակի վրա է, ապա հերթական անգամ ձախողելու ենք, ինչպես ձախողեցինք պսևդոկարանտինի ժամանակ։ Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանալու են, արդեն մեծանում են։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ասում է սահմանափակումները պետք է թուլացնել երկու շաբաթ անընդհատ նոր հիվանդների թվի նվազման դեպքում։ Մենք անում ենք լրիվ հակառակը։
Օրեր առաջ մի խումբ հանրային գործիչների կողմից առաջարկվել էր՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները, ստեղծել հիվանդանոցային ռեզերվային տեղեր։ Այդ ժամանակահատվածում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, նոր գնալ դրան։
Առաջարկը իշխանության կողմից անտեսվեց։ Բայց ակնհայտ է դառնում կառավարության մոտ իրավիճակը կառավարելի դարձնելու ռազմավարության բացակայությունը։
Առողջապահության նախարարը ճիշտ է, հիվանդների և մահերի թիվն ավելանալու է, վաղ, թե ուշ մենք առնչվելու ենք ավելի ծանր հետևանքների։ Բայց այդ ժամանակ նախարարը չի կարողանալու արդարացնել սահմանափակումները անժամանակ վերացնելու հարցում իր անգործությունը, անգործության մեկ քայլը։
Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց է, բայց նաև քաղաքական պատասխանատվության։ Մտահոգիչ թվեր հրապարակելուց հետո կառավարությունից չպահանջել վերանայել որոշումները՝ դարձյալ քաղաքական խնդիր է՝ անհատական և կոլեկտիվ։ Կա տպավորություն, որ երկրի քաղաքական իշխանությունը չի հասկանում, թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում։ Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը։ Գուցե սա դառնա մոտիվացիա՝ խորհուրդներ, առաջարկներ լսելու. խոսելու փոխարեն՝ աշխատելու։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան