ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրումների բացակայությունը որպես տնտեսական «աղետի» խթան. Նաիրի Սարգսյան 05/10/2020 21:57 | Տնտեսություն
Ներդրումների շարունակական կրճատումները կամ դրանց երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել տնտեսական աղետի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վերջերս ամենուր լսում ենք ներդրումների կրճատման կամ դրանց բացակայության մասին: Ներկայիս տնտեսական պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում մեծածավալ ներդրումների ներգրավումը: Ընդ որում, հատկապես շատ է խոսվում արտաքին ներդրումների մասին: Կարծում եմ անհրաժեշտ է կենտրոնանալ և՚ ներքին (ազգային), և՚ արտաքին (օտարերկրյա) ներդրումների վրա, նախապատվությունը տալով ներքին ներդրումների խթանմանը, վերջիվերջո արտաքին ներդրումների վերջնական արդյունքները դիվիդենտի տեսքով արտահոսում են Հայաստանի տնտեսությունից, այնինչ շատ կարևոր են դրանց՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում կրկին ներարկումները:
Ներդրումների շարունակական կրճատումները կամ դրանց երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել տնտեսական աղետի:
Ուստի կառավարությունը պետք է վարի ճկուն, արդյունավետ և համարձակ ներդրումային քաղաքականություն:
Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ, մրցունակ, գայթակղիչ ներդրումային միջավայր, որոնք խթան կհանդիսանան և՚ ազգային, և՚ օտարերկրյա ներդրումների հետագա աճի համար:
Իսկ մրցունակ ներդրումային միջավայրի ստեղծման համար, նախ անհրաժեշտ է տնտեսական միջավայրին դիտել «ներդրողի աչքերով», բացահայտել մեր տնտեսության դրական և բացասական կողմերը, գայթակղիչ և վանող կողմերը, վեր հանել ներդրումների նվազման կամ բացակայության վրա ազդող գործոնները, իսկ հետո քայլ առ քայլ, հետևողականորեն կառուցել բարենպաստ ներդրումային միջավայր:
Անհրաժեշտ է վարվող ներդրումային քաղաքականության հիմքում դրվեն հետևյալ հարցերը.
- Ի՞նչ է ցանկանում ներդրղը
- Ի՞նչ նպատակ ենք հետապնդում լայնածավալ ներդրումների ներգրավմամբ
Այնուհետև հետևողականորեն և հաստատակամ քայլերով շարժվենք դեպի նպատակ:
Ի՞նչ է հետաքրքրում ներդրողին
1. Լայն սպառում ունեցող շուկա
2. Էժան աշխատուժ
3. Ցածր հարկեր
4. Մեղմ հարկային վարչարարություն
5. Ճկուն բանկային համակարգ
6. Բաց սահմաններ, չպատերազմող երկիր
7. Ներքաղաքական կայուն մթնոլորտ
8. Կանխատեսելիություն
9. Կշռադատված քաղաքական հայտարարություններ
10. Երարաժամկետ ռազմավարական ծրագրերի և տեսլականի առկայություն
11. Պրոֆեսիոնալ, կայացած, կոմպետենտ և օպերատիվ պետական ծառայողներ
12. Օտարերկրյա ներդրումների երաշխիքների մասին օրենսդրություն
13. Կայացած լոգիստիկ համակարգ
14. և այլն:
Ցանկը դեռ երկար կարելի է թվարկել:
Եթե ուշադրություն դարձնենք թվարկվածներին, կնկատենք, որ ունենք տրամագծորեն հակառակ պատկերը, ինչն էլ էական խոչնդոտ է հանդիսանում ներդրումների ներգրավման կամ աճի համար: Այսպիսով ներդրումների աճին խանգարում է
1. Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, անկանխատեսելիությունը, կարծրությունը, ոչ թե բիզնեսի զարգացմանը համահունչ առաձգականությունը, այլև «Եթե պետությունը չի կարողանում վերահսկել «իր փայը», ուրեմն բիզնեսի հերն էլ անիծած» սկզբունքով առաջնորդվելը. Վառ օրինակ է բեռնափոխադրման, շրջիկ վաճառքի, և այլ բազմաթիվ ոլորտներում վարվող հարկային քաղաքականությունը
2. Իշխանությունների անկայուն վարքագիծը: Այսօր կարող են մի բան հայտարարել, վաղը լրիվ ուրիշ բան, մյուս օրը ընդհանրապես հայտարարել 180 աստիճան հակառակ բան, որից կախված է սպառողների և ներդրողների ռացիոնալ վարքագիծը
3. Արժեթղթերի շուկայի բացակայությունը
4. 1994թ-ին ընդունված, վերջին անգամ 2007թ-ին փոփոխության ենթարկված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը
5. Չափազանց նեղ և խիստ մրցակցային շուկան
6. Բարձր հարկային բեռը, համենայնդեպս ոչ մրցունակ, ոչ շահագրգռող հարկերը
7. Ագրեսիվ հարկային վարչարարությունը
8. Չափազանց բարձր վարկային տոկոսադրույքները
9. Երկրի պատերազմական վիճակում գտնվելը
10. Երկրի սահմանների փակ լինելը
11. Անկանխատեսելի քաղաքական և տնտեսական միջավայրը
12. Չկշռադատված, անհետևողական, հակասական քաղաքական հայտարարությունները
13. Տնտեսության զարգացման ռազմավարության, թիրախավորման բացակայությունը
14. Պետական մարմիններում տիրող բյուրոկրատիան, անգրագետ և մեծամիտ ծառայողները
15. և այլն
Հետևանքը պետք է այսպիսին լիներ՝ ներդրումների բացակայություն:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
1. «Ներդրումների մասին» նոր օրենքի ընդունում
2. Արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության վարում (հարկային համարձակ արտոնությունների սահմանում՝ շահութահարկի դրույքաչափի էական կրճատում, դիվիդենտի հարկի վերացում)
3. Գործարար տուրիզմի զարգացում (Էկոնոմիկայի նախարարության կազմում գտնվող Տուրիզմի պետական կոմիտեի առջև համարձակ և հավակնոտ խնդիրների սահմանում, պետք չէ վախենալ այդ ոլորտում գումար ծախսելուց)
4. Որոշակի ոլորտներում ներդրումներ կատարելու դեպքում շահութահարկի վերադարձի սահմանում
5. Արտադրության լայն տեսակներով զբաղվելու լիցենզավորման համակարգի ներդնում, և այդ գործիքի միջոցով այդ արտադրամասերին մարզերում տեղակայում
6. Որոշակի ընդունելի տոկոսից բարձր բիզնես վարկեր տրամադրող բանկերի շահութահարկի դրույքաչափի էական բարձրացում
7. Հարկային օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություն, պարզեցում, հստակեցում, ըստ ոլորտների հարկառաջադրում, միկրոձեռնարկատիրության համակարգի և շրջանառության հարկի համակարգի հրատապ վերանայում
8. Բիզնեսի զարգացմանը համահունչ հարկային քաղաքականության օպերատիվ արձագանքում
9. Ներքաղաքական դաշտում ատելության և թշնամանքի վերացում, համերաշություն և կարող ուժերի համախմբում
10. Ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոմպետենտ պաշտոնյաներին և ծառայողներին աշխատանքից անմիջապես ազատում
11. Ֆիզիկական անձանց (բաժնետերեր, ղեկավարներ, իրական շահառուներ) համբավի տարանջատում կազմակերպությունների գործարար համբավից
12. Ունեցվածքի, կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ քրեական գործերը հանրայնացնել միայն ու բացառապես դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններոմ
Առաջարկների կատարման արդյունքում
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ
• Պոտենցիալ ներդրողների վստահության վերականգնում
• Ազգային կապիտալի արտահոսքի կանխում
• Օտարերկրյա կապիտալի ներհոսք
• Գործազրկության մակարդակի իջեցում մինչև բնական մակարդակ (5 տոկոս)
• Տնտեսական թռիչքաձև աճ
• Աղքատության էական կրճատում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ