ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն ընտրել է բանսարկության ճանապարհը, որ չխայտառակվի տապալված մեղադրանքի համար. Հրանտ Անանյան 05/10/2020 11:51 | ԼՐԱՀՈՍ
Դատախազությունը հասկացել է, որ տապալված է մեղադրանքը, որ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման համար բավարար հիմքեր չեն ունեցել, պարզապես ցանկանում են ժամանակ շահել և չեն ուզում խայտառակվել հանրության առջև: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
Նշենք, որ Անանյանը միջնորդություններ էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, հանցակազմի սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը: Բացի այդ՝ փաստաբանը ներկայացրել էր նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Արթուր Գևորգյանը Գլենդեյլի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել 2019թ մարտի 6-ին, հետևաբար՝ գույքը ձեռք է բերվել հայտարարագրված միջոցներով: Ներկայացված միջնորդությունները մերժվել են։ Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել միջնորդությունները մերժելու մասին որոշումը։
«Չեմ վախենա ասել՝ դատախազությունն ընտրել է բանսարկության դիրքորոշումը, որովհետև մենք ներկայացրել ենք փաստաթղթեր, որ տվյալ անշարժ գույքը Արթուր Գևորգյանը ձեռք է բերել ոչ թե 2019թ հունվարի 10-ին, այլ՝ վճարում է արել 2019թ մարտի 1-ին և մարտի 6-ին դարձել սեփականատեր, հետևաբար՝ հայտարարագրված միջոցները, որոնք առկա էին, պետք է մնային անփոփոխ՝ հունվարի 14-ի դրությամբ։ Վճարում չի կարատրվել որևէ այլ ենթադրյալ, անհայտ աղբյուրից։ Մենք ներկայացրել ենք բանկից համապատասխան տեղեկանք, որը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը հաստատել է»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Հյուպատոսարանը վավերացնում է X իրավասության ներքո գտնվող տարածաշրջանի մարմինների և կազամկերպությունների կողմից տրված փաստաթղթերը և վավերացումից հետո ՀՀ իրավասու մարմինները պարտավոր են քննարկել այդ փաստաթղթերը և այդ փաստաթղթերն ունեն իրավական ուժ։
«Դատախազությունը բանսարկության վրա, մի ամբարտավան կեցվածքով դատական նիստերի ընթացքում հայտարարում են՝ մենք չենք հավատում այդ փաստաթղթերին, մենք պետք է ինքնուրույն ստուգենք, ասում եմ՝ դուք իրավունք չունեք ՀՀ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հյուպատոսարանաի փաստաթղթերը ստուգեք, ես երեք աղբյուրից եմ բերել այդ փաստաթղթերը, երեք աղբյուր է առնչվել այդ փաստաթղթերին՝ բրոկերական կազմակերպություն, կադաստր և բանկ »,- ասաց Անանյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը նույնիսկ չեն հակասում դատախազության ձեռք բերված փաստաթղթերին, այլ՝ լրացնում են։
«Դատախազությունը հասկանում է՝ մեկ ամիս առաջ քրեական հետապնդում են սկսել, մեկ ամսում, նույնիսկ՝ մի քանի օրում սկսեցինք հիմքերը ներկայացնել, միանգամից արձագանքեցինք, իրենք հասկանում են, որ հիմա հանրության առաջ պետք է խայտառակվեն, որովհետև անիմաստ հետապնդում են հարուցել, առանց ճիշտն ու սխալը պարզելու, շուտափույթ որպես մեղադրյալ էին ներգրավել անձին։ Ասում են՝ ոչինչ, քննչական պահանջ կուղարկենք, կստուգենք փաստաթղթերը։ Քննչական պահանջները ԱՄՆ ուղարկվող բոլոր գործերով տևում է 1-1.5 տարի, ինչ հիմք ունեն այդ թղթերին չհավատալու»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ առաջարկել է հարցում ուղարկել Հյուպատոսարան, սակայն դատախազությունից ասել են, որ չեն ուղարկի հարցում՝ Հյուպատոսարան։ Փաստաբանը գտնում է, որ հյուպատոսարան հարցում ուղարկելու դեպքում իր խոսքերը կհաստատվեն և այդ դեպքում պետք է կարճեն գործի վարույթը, սակայն չեն ցանկանում դադարեցնել նոր հարուցված քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը։
«Նրան ամեն պահի կարող են կալանավորել, ինչին ի պատասխան ասում են՝որ անմեղ է, ինչու չի գալիս։ Ասում եմ՝ Դուք հետախուզում եք հայտարարել, ուրիշ թռիչք չկա, պետք է երրորդ երկրով գա ։ Կորոնավիրուսով պայմանավորված թռիչքներն էլ սահմանափակ է։ Եթե նա վերադառնա երրորդ երկրով, նրան երրորդ երկրում ձերբակալելու են՝ միջազգային հետախուզման շրջանակներում, կալանավորելու են, պահելու են մի 3-4 ամիս՝ մինչև արտահանձնման գործընթաց տեղի ունենա։ Ապօրինի հետապնդումը հարուցել են, հիմա էլ բառիս շատ բացասական իմաստով՝ «միլիցիայական» մոտեցում են ցուցաբերում՝ ասելով, եթե անմեղ է թող գա։ Անմեղությունն ինչ կապ ունի, եթե նման ապօրինություն են սարքել նրա գլխին։ Կարո՞ղ է գալ։ Երրորդ երկրում չե՞ն ձերբակալի իրեն։ Թող կալանավորումը հանեն, անմիջապես գա։ Այսինքն՝ այնպես է արվել, որ նա հանկարծ չգա, շոու լինի»,- նշեց փաստաբանը։
Անանյանը գտնում է, որ ի սկզբանե քրեական հետապնդումը, սկզբնական վարկածը եղել է ապօրինի, իրավունք չեն ունեցել առանց Արթուր Գևորգյանին ծանուցագիր ուղարկելու հետախուզում հայտարարել։
Անանյանի խոսքով՝ պաշտոնապես տեղեկանք է ներկայացվել, թե ովքեր են ապրում հասցեում. «Իբր փոստով ծանուցագիր են ուղարկել, իբր։ Ի դեպ՝ ընդունում են, որ ծանուցագիրը վերադարձվել է։ «Փոստային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ պետք է հանձնել կոնկրետ հասցեատիրոջը, եթե նա տանը չի, ապա չի հանձնվում։ Հատկապես, եթե խոսքը գնում է իրավապահ մարմիններից կամ դատարանից ուղարկված թղթերի մասին»,- նշեց Անանյանը՝ հավելելով, որ ծանուցելու դեպքում Արթուր Գևորգյանի ընտանիքի անդամները կտեղեկացնեին Արթուր Գևորգյանին, վերջինս կապ կհաստատեր, իսկ այդ դեպքում չէին կարող արդեն հետախուզում հայտարարել։
Անանյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի նպատակը եղել է շուտափույթ, «մասկի շոու»-ով հետախուզում հայտարարելը և դրա համար էլ կալանքի միջնորդությամբ մտել են դատարան՝ խեղաթյուրված տվյալները մատուցելով դատարանին, դատարանն էլ իներցիայով բավարարել է և հենց նույն օրը «Հանրային» ՀԸ երեկոյան լուրերի եթերում այդ մասին են հայտարարել։
«Ակնհայտ է, որ շոու անելու համար են դա հայտարարել։ Դա դատախազության նախաձեռնությունն էր, որովհետև դատախազության հաղորդագրությունն էր հրապարակվել»,- ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնից պաշտոնից ազատվելու կապակցությամբ 2019թ. հունվարի 14-ին ներկայացված հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո, որպիսի տվյալներ ներկայացրել էր 2018թ. հայտարարագրում:
Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն:
Այսինքն Ա.Գեւորգյանը, ըստ դատախազության, 2019թ. հունվարի 14-ի հայտարարագրում թաքցրել է 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է: Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գույքը նա ձեռք է բերել 2019 թ. մարտին, հետեւաբար չէր կարող հունվարին հայտարարագրել:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից