ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք կարող եք փնտրել մեղավորներ, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի սխալների հավաքական խորհրդանիշն է. Միքայել Մինասյան 05/09/2020 20:08 | ԼՐԱՀՈՍ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով ու, դիմելով Շուշիի ազատագրմանը մասնակցած հրամանատարներին, արձանագրել. «Ձեզ համար աննկատ ձեր թիկունքում ու ձեր սխալների պատճառով եկավ մարդ, ով հետևողականորեն խաղալով ձեր իսկ տարաձայնությունների վրա, թուլացնելով ու թշնամացնելով ձեզ, ի վերջո հասավ իր նպատակին. նա տիրացավ ոչ միայն երկրին, այլև ձեր անցյալին, ներկային ու փորձում է տիրանալ նաև ձեր ապագային։ Նա հեգնում է ձեր սխրանքները, նա արհամարհում է ձեր ներկան և փորձում է ոչնչացնել ձեր ու ձեր սերունդների ապագան»։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով։ Այս պատերազմում մեր պապերը աչքի ընկան բացառիկ հերոսությամբ՝ մասնակցելով Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Բեռլինի ճակատամարտերին, Կովկասի, Կերչի ու Ղրիմի համար մղվող մարտերին (որտեղ զոհվեց նաև մեծ պապս՝ Մկրտիչ Մինասյանը), Արևելյան Եվրոպայի ազատագրմանը ֆաշիստական լծից և վերջապես առանձին հայկական 89-րդ Թամանյանական դիվիզիայով մտան Բեռլին։
Պատերազմին միայն Խորհրդային Միությունից մասնակցել են 68 հայ գեներալներ, ԽՍՀՄ հերոսի կոչմանն են արժանացել 117, Փառքի շքանշանի լրիվ ասպետի կոչմանը՝ 27 հայորդիներ։ Սա դեռ ամբողջական ցանկը չէ. մենք ունեցել ենք ԽՍՀՄ կրկնակի հերոսներ ու լեգենդար գեներալ, ով գլխավոր ռազմաճակատներից մեկի հրամանատարն էր։ Սա պատմության էջ է, որին մեր պապերի մասնակցությունը հպարտանալու առիթ է տալիս, ընդհանուր հայրենիքի պաշտպանությանը ու դարչնագույն ժանտախտից եվրոպական ժողովուրդների ազատագրությանը մեր մասնակցությունը դարձնում է ոչ թե խորհրդանշական, այլ ճիշտ հակառակը՝ նշանակալի և անմոռանալի։ Ու որևէ մեկին չի հաջողվելու մեր հաղթանակի պատմությունը վերանայել ու կեղծել: Սա մե՛ր հաղթանակն է։ Սա մե՛ր տոնն է։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Շուշիի ազատագրման և պաշտպանական բանակի ստեղծման առիթով։
Այդ օրերին մեր հայրերն ու ավագ եղբայրներն արեցին անհնարինը՝ ապացուցելով, որ կարող ենք պարտադրե՛լ, ոչ թե մուրալ խաղաղություն։
Այս առիթով շնորհավորում եմ այն ժամանակվա ազգային-պետական պատասխանատուներին` ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Արցախի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ընտանիքին, ընկերներին ու համախոհներին, ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին և օպերացիան ղեկավարած Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Վալերի Չիթչյանին և Արկադի Կարապետյանին:
Անուրանալի է գործողությանը մասնակցած հրամանատարների` Ֆելիքս Գզողյանի, Աշոտ Ղուլյանի, Սամվել Կարապետյանի, Վալերի Բալայանի, Գագիկ Սարգսյանի, Ժորա Գասպարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասուն Միքայելյանի և այլ հրամանատարների դերակատարությունը, ովքեր ապահովեցին և օժանդակեցին օպերացիայի ընթացքը՝ Մոնթեից մինչև Մանվել Գրիգորյան, Վիտալի Բալասանյանից մինչև Արթուր Աղաբեկյան ու Արշավիր Ղարամյան։
Հիրավի, անուրանալի է այդ տարիներին բանակաստեղծման ու բանակաշինության գործում պաշտպանության առաջին նախարարների՝ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի ներդրումը։ Շնորհավորում և խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին այս մեծ հաղթանակն ու հպարտությունը:
Ուշադրություն դարձրեք այս պատկերին։ Սա պատմական օրերի խորհրդանշական վերամիավորում է, երբ բոլորդ մի բռունցք էիք ընդդեմ թշնամու։ 28 տարվա ընթացքում քաղաքականությունը ձեզ բաժանեց ճամբարների, դարձրեց հակառակորդներ, երբեմն՝ նույնիսկ թշնամիներ:
Այդ ընթացքում ձեզ համար աննկատ ձեր թիկունքում ու ձեր սխալների պատճառով եկավ մարդ, ով հետևողականորեն խաղալով ձեր իսկ տարաձայնությունների վրա, թուլացնելով ու թշնամացնելով ձեզ, ի վերջո հասավ իր նպատակին. նա տիրացավ ոչ միայն երկրին, այլև ձեր անցյալին, ներկային ու փորձում է տիրանալ նաև ձեր ապագային։ Նա հեգնում է ձեր սխրանքները, նա արհամարհում է ձեր ներկան և փորձում է ոչնչացնել ձեր ու ձեր սերունդների ապագան։
Դուք կարող եք փնտրել մեղավորներ, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի սխալների հավաքական խորհրդանիշն է ու դրա հետևանքը։ Ես չէ, որ պիտի մատնանշեմ ձեր սխալները։ Այսօր այդ օրն էլ չէ։
Շուշիի ազատագրումից անցել է 28 տարի։ Եկել է նորից բռունցք դառնալու ժամանակը, հակառակ պարագայում՝ չէի ցանկանա, որ մեր զավակները ստիպված լինեին նորից ազատագրել Շուշին։ Ի վերջո, հաղթանակ է դառնում միայն այն ամենը, ինչ հնարավոր է լինում պահել ու պաշտպանել։
Փա՛ռք մեր նահատակներին և ողջ հերոսներին։
Աստված պահապան մեր երկիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ