Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն. Փաշինյան 05/09/2020   10:22  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ:

Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման եւ որպես հետեւանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարավոր հայեր մարտնչում էին եվրոպական երկրների դիմադրության շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կյանք դրեց հաղթանակի զոհասեղանին: Ընդամենը քառորդ դար առաջ ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիվ էր, որը համեմատելի էր միայն մեծ տերությունների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ բնավ տեղի չէին ունեցել:

Մենք այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջեւ, բայց նաեւ հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ այն բարձրագույն պարգեւին, որը տրվում էր բացառիկ սխրագործությունների համար: Առանձնահատուկ պարծանքի է արժանի նաեւ հաղթանակի համար Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի զավակների եւ հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նյութական ավանդը:

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որեւէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ եւ կենարար աշխատանքի միջոցով: Միեւնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն եւ հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության եւ արժանապատվության համար:

Զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաեւ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանության առհավատչյան:

Այսօր եւս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար:

Հիշենք եւ արժանին մատուցենք Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հիշենք Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին եւ կամքը։

Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին:

Կեցցե՛ հավիտենական Հայաստանը»,-նշված է վարչապետի ուղերձում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:11 09/05/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը հրապարակել է իր պապի լուսանկարը
23:39 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻմ անդրադարձը օրվա միջադեպին և վարչապետի ելույթին. Էդմոն Մարուքյան
20:49 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍՊար՜ոն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
18:19 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ
17:32 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրը զանգահարում է Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ հնչեցնում»
15:38 08/05/2020  |  Քաղաքական«Պադեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է իրենց. Փաշինյան
15:18 08/05/2020  |  ՔաղաքականԵթե Նիկոլ Փաշինյանի նպատակն ԱԱԾ-ում «աչք ու ականջ» ունենալն է՝ կարող էր դա անել պրոֆեսիոնալի նշանակման միջոցով Իսագուլյան
15:12 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Լիտվայի նախագահը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության աշխուժացման հարցեր
10:46 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շատ չոր է արձագանքել. Որն է Էրիկ Գրիգորյանի պաշտոնից ազատման իրական պատճառը. «Իրատես»
22:10 07/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման. Արմեն Աշոտյան

Արխիվ

[]