ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն». ի՞նչ է դա նշանակում 05/09/2020 12:27 | Վերլուծություններ
Արևմտյան քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական փիլիսոփայությունը, որի առանցքում կանգնած է Սոկրատը: Նա «Սոկրատի մեթոդի» հեղինակն է, որի միջոցով որոնում էր ճշմարտությունը։ «Սոկրատի մեթոդի» հիմքը հարցեր տալն է կամ հարցեր տալու տեխնիկան, որը ժամանակակից գիտության հիմքն է։ Դիալոգների միջոցով Սոկրատը իրեն դնում էր անգետի տեղ և հարցերի միջոցով «փորփրում» դիմացինի տեսակետն այնքան ժամանակ, մինչև որ հասնում էր քննարկվող տեսակետի հիմքին ու սահմանումներ տալիս երևույթներին։
Ճիշտ և ըստ էության հարցեր տալը գիտության և կեցության կազմակերպման հիմքն է։ Հարցեր չտվող հասարակությունը չի կարող կատերալագործվել ու առաջ շարժվել։
Արդեն երկու տարի «հեղափոխականները» մեզ ձանձրացրել են «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությամբ՝ դա դարձնելով «Նոր Հայաստանի» գաղափարական հիմքը, որի վրա փորձում են քաղաքականություն կառուցել՝ ներքին ու արտաքին, սակայն այն, թե ինչ կարող է նշանակել այդ արտահայտությունը, պարզ չէ, բնականաբար պարզ չի դառնում, թե ինչն ինչով են փոխել։ Դա պարզ չէ ո՛չ այդ կարգախոսի հեղինակի համար, ո՛չ դրանք կրկնողների համար, ոչ էլ այդ արտահայտությունը պատեհ ու անպատեհ առիթներով լսող հանրության համար։ Մենք չենք սիրում հարցեր տալ ու արդյունքում չենք փորձում հասկանալ ու կատարելագործել մեր կենցաղը՝ անձնական ու հասարակական։ Փորձենք մենք տալ այդ հարցը ու գտնել պատասխանը։
Այսպիսով, «հեղափոխության առաջնորդն» այդ բառակապացության օգնությամբ ինչ-որ բան է ցանկանում ասել թե՛ դրսի խաղացողներին, թե՛ ներսի լսողներին։ Ո՞ւմ և ի՞նչ են ցանկանում դրանով ասել, փորձենք հասկանալ։
«Թավշյա հեղափոխություններ»
Առաջին հեղափոխությունը, որ կոչվեց «թավշյա», 1989 թվականի Չեխոսլովակիայի հեղափոխությունն էր, որն իրենք՝ հեղափոխություն անողներն անվանել էին «Նուրբ հեղափոխություն», սակայն այն մտավ պատմություն «Թավշյա» անվանումով։ Խաղաղ ցույցերի շնորհիվ Չեխոսլովակիայի կոմունիստական իշխանությունը հանձնվեց ու իշխանության եկան նոր ուժեր։
Այսպիսով, «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությունը դարձավ տիպական անվանում նախկին խորհրդային ճամբարի երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների համար։ Դրանք էին 1989-ի ռումինական, հունգարական, բուլղարական հեղափոխությունները, որոնց անվանում են «Ժողովուրդների աշուն», իսկ 2000-ի սերբական հեղափոխությունը՝ «Բուլդոզերների հեղափոխություն»: Հիշենք նաև 2003-ի վրացական «Վարդերի հեղափոխությունը», 2005-ի ղազախական «Կակաչների հեղափոխությունը», 2014-ի ուկրաինական «Արժանապատվության հեղափոխությունը»։ 1989-ից սկսած յուրաքանչյուր իրեն հարգող հեղափոխություն պետք է հատուկ անվանում ունենա, ինչպես ցունամիներն ու հզոր տորնադոները։
Բացի անվանումներից, 1989-ից սկսած նման հեղափոխություններն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Այդ հեղափոխությունները փոխում էին երկրների աշխարհքաղաքական կողմնորոշումը, նրանք թեքվում էին դեպի Արևմուտք, որն ուներ հստակ աշխարհայացք՝ ի տարբերություն գաղափարականազրկված նախկին խորհրդային կայսրության։
Հաջորդ փուլում հեղափոխություններ սկսվեցին արդեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում, որոնք, որպես կանոն, նույնպես սկսեցին փոխել իրենց աշխարհքաղաքական վեկտորները։
Ֆիքսենք այդ հեղափոխությունների հատկությունները․
աշխարհքաղաքական վեկտորի փոփոխություն,
իշխող վերնախավի լուծարում ու նոր քաղաքական վերնախավի ստեղծում,
«ժողովրդավարությունը» հայտարարվում է որպես նոր կառավարությունների գաղափարախոսություն։
Մեզ համար ճշտենք, որ առաջին կետն ամենակարևորն է։ Հիմա վերադառնանք մեր «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը», սակայն նշենք, որ 2018-ին աշխարհում այլ քաղաքական իրավիճակ է ձևավորվել, քան հիշյալ երկրներում այդ ժամանակվա քաղաքական տենդենցների ժամանակ։ ԱՄՆ-ում «հակահամակարգային» նախագահ Թրամփն է երկրի ղեկավարը, ով Դեմոկրատական կուսակցության գլոբալիստների դեմ պայքարի մեջ է, իսկ Եվրոպայում ընթանում են կենտրոնախույս տրամադրություններ։ Այս ֆոնին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն աշխարհքաղաքական փոփոխությունների չի գնալու, իսկ «հեղափոխությունը» զուտ ներքին օրակարգի խնդիր է։ Փորձելով հայկական «թավշյա հեղափոխությունը» ներկայացնել որպես կարևոր իրադարձություն՝ նա հրաժարվում է դրան տալ աշխարհքաղաքական երանգ։ Եթե սկզբնական ժամանակաշրջանում Արևմուտքի համար հայկական իշխանափոխությունը հետաքրքիր էր որպես Ռուսաստանի տիրույթում գտնվող երկրների համար օրինակ, ապա ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունն էլ անցավ։
Նման հեղափոխությունների մյուս երկու հատկությունները փորձելով շեշտել՝ նախկին վերնախավի քաղաքական լիկվիդացիան ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը, Փաշինյանը փորձում է իր ու իր թիմի հանդեպ Արևմուտքում հետաքրքրություն առաջացնել որոշակի ֆինանսական, տնտեսական ու քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նախ այդ բարեփոխումները չեն կատարվում, երկրորդ, նախկին վերնախավը ռեաբիլիտացվում է ու ոչ մի դատական պրոցեսի անգամ ավարտը չի երևում։ Այս երկու պարամետրերում նույնպես որևէ հաջողություն չի կարողացել գրանցել, և պատահական չէ, որ Հայաստանում Արևմուտքից ներդրումներ չեն արվում, այլ պատճառներով նաև Ռուսաստանից, իսկ քաղաքական դիվիդենտներ նույնպես չկան ու չեն սպասվում՝ դրա համար պատճառներ չկան։
Ինչպես «հայկական հեղափոխությունն», այնպես էլ «հայկական հակահեղափոխությունը» զուտ ներքին խնդիր են դարձել, և գուցե դա է բարին։
Ստեփան Դանիելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից