ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբիոնից ուրիշ Նիկոլ Փաշինյան էր խոսում, իսկ Արարատ Միրզոյանի կաբինետում ինձ հետ զրուցում էր լրիվ այլ Նիկոլ Փաշինյան. Մարուքյան 05/09/2020 13:39 | Քաղաքական
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ արձանագրելով, որ միջադեպի ժամանակ դահլիճում է եղել վարչապետն, որը ոչինչ չի ձեռնարկել մեծամասնության խմբակցության պատգամավորներին սաստելու համար։
Նա պատմել է, որ միջադեպից հետո Արարատ Միրզոյանն իրեն իր կաբինետ է տարել, որտեղ սպասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բովանդակությունը խոսակցության չեմ կարող ասել, բայց բոլորիս մոտ այն հարցն էր, թե այս ինչ եղավ։ Այն Նիկոլ Փաշինյանին, որ դուք տեսաք ելույթ ունենալիս, լրիվ այլ Նիկոլ Փաշինյան էր, իսկ աշխատասենյակում ես զրուցում էի լրիվ այլ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես և Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նայեցինք տեսանյութը, ինքն ինձ հարցրեց՝ բա ոնց եղավ, Արարատ Միրզոյանն ասաց՝ ամբիոնի մոտից ինչու հեռացար և այլն»,-պատմել է Մարուքյանը։
Մարուքյանը շեշտեց, որ ամբողջ ծեծկռտուքի ժամանակ վարչապետը եղել է դահլիճում և եթե տեղից վեր կենար, պատգամավորներին ասեր, որ նման բան չանեն, ապա ամեն բան կավարտվեր, սակայն Փաշինյանը դա չարեց։
«Հիմա անդրադառնամ սուրճի հատվածին։ Երբ Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, հայտարարություն արեց։ Խմբակցությունով որոշեցինք հրավիրել արտգործնախարարին։ Հրավիրում եմ Զոհրաբ Մնացականյանին, հանդիպում ենք, կես ժամ զրուցում ենք, բոլոր հարցերս տալիս եմ։ Հաջորդ օրը հրավիրում եմ վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը գալիս է։ Ես սկսում եմ Լավրովի հարցից», ասել է Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը պատմել է, թե այդ հանդիպմանը ինքը նայել է Մարուքյանի աչքերի մեջ եւ ասել, որ երկու տարի ենթարկվում է հոգեբանական, բարոյական ճնշումների․
«Փաշինյանը մեր հանդիպմանը որեւէ այդպիսի բան չի ասել։ Երբ Լավրովի հատվածն ավարտեցինք, ինձ ասել է՝ Էդմոն, ինչի՞ է տենց լարված, ես ասացի՝ տարրական հարգանքի հարց կա, մեզ անընդհատ մեղադրում են Ձեր թիմակիցները, թե ծախված եք եւ այլն։ Նա ասաց, թե ինքը իրոք կասկածներ ունի, որ մենք նախկինների հետ կապերի մեջ ենք։ Ես աչքերի մեջ նայելով՝ ասեցի, Նիկոլ ջան, բացառվում է, որ մենք մեր ընտրողների վստահությունը որեւէ մեկի ոտքերի տակ մատաղ անենք։ Ու ես ասացի, որ մենք մեզ պատկերացնում ենք հաջորդ իշխանություն, եթե ձեզ թվում է, որ ինչ-որ մեկին պետք է ծառայենք, որ գա իշխանության՝ մոռացեք։ Վարչապետի կողմից ուրևէ ռեակցիա չեղավ»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ