ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն ԱԱԾ-ում «աչք ու ականջ» ունենալն է՝ կարող էր դա անել պրոֆեսիոնալի նշանակման միջոցով Իսագուլյան 05/08/2020 15:18 | Քաղաքական
«Մեր իշխանությունների մոտ գոյություն չունի ազգային անվտանգության վերաբերյալ պատկերացում, ցավոք նրանք կարծում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը մի հրեշ է, որը ամեն ինչ գիտի ու ամեն ինչ կարող է անել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ուժային կառույցներում ու մասնավորապես ԱԱԾ-ում:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվեց համակարգի հետ կապ չունեցող 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, որին համակարգում տեղավորելու համար վարչապետը մեկ օրով ՔԿ գործուղեց: Այս նշանակումը դժգոհության ալիք բարձրացրեց ԱԱԾ-ում, որն ուղեկցվեց ոլորտի հնաբնակների հրաժարականներով ու չնայած ԱԱԾ-ի պաշտոնական հերքումներին՝ մեր տեղեկություններով համակարգի մի քանի տասնյակ աշխատակից իրենց պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել եւ ԱԱԾ տնօրենը փորձում է համոզել իր աշխատակիցներին հետ վերցնել դիմումները, որպեսզի համակարգը չկազմաքանդվի:
Ըստ Իսագուլյանի, իշխանությանը թվում է, թե երբ ինչ հանձնարարություն տրվի հատուկ ծառայություններին, պետք է կատարեն: «Օրինակ, ասացին Գառնիկ Իսագուլյանին կալանավորել , կառույցները պետք է իմանան, թե այդ պահին որտեղ է Իսագուլյանը, ինչ հանցանք է կատարել, եթե չի էլ կատարել, պետք է կարողանան իրեն մի հանցանք վերագրել ու կալանավորել: Հավատացեք, դա այդ կառույցը չէ եւ ով աշխատում է այդ համակարգում, տարիների ընթացքում հասկանում է, թե ինչ է կարելի, ինչ ոչ: Հիմա պարոն Քյարամյանն եկել է եւ պատկերացրեք, թե ինչեր է մտածել համակարգի մասին ու եկել է՝ առանց հասկանալու, որ իր իմացածն իրականության հետ կապ չունի: Նա ո՞նց է կարողանալու կառավարել այն հատվածը կառույցի, որը կվստահվի իրեն»,-հարցնում է Իսագուլյանը:
Մեր զրուցակցի խոսքով, վարչապետը անթաքույց հայտարարեց, որ իր նպատակը քաղաքական է, մինչդեռ չի կարող հատուկ ծառայության աշխատակիցը կամ ղեկավարը լինել քաղաքականության հետ առնչություն ունեցող անձնավորություն: Հատուկ ծառայություններում պետք է պրոֆեսիոնալներ լինեն, որոնք ծառայում են պետությանը եւ տվյալ պահի քաղաքական իշխանությանը, իսկ այս դեպքում, տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտում: « ԱԱԾ-ի մասին օրենքը հստակ նշում է այն սկզբունքներն ու չափանիշները, որոնց հիման վրա պետք է համալրվեն վերին էշելոնները: Ցավոք, սա արդեն 2-րդ անգամ է կրկնվում, երբ անձին, որը պրոֆեսիոնալ չէ եւ որին պետք է նշանակել, նախ այլ աշխատանքի են նշանակում, տալիս համապատասխան կոչում, ապա ձեւականորեն պահպանելով օրենքը, նշանակում են ոստիկանության կամ հատուկ ծառայությունների բարձր պաշտոնների: Ավելի ազնիվ կլիներ ուղղակի օրենքը չխախտել, կատարել օրենսդրական փոփոխություն»,-ասաց Իսագուլյանը:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն ԱԱԾ-ում «աչք ու ականջ» ունենալն է, նա դա կարող էր անել պրոֆեսիոնալի նշանակման միջոցով:
«Հավատացեք, եթե համակարգում երկար տարիների աշխատող չես, կարող են այնպես կարող են ֆռռացնել, որ ոչ մի բան չհասկանաս: Պատկերացրեք ուրիշ բան, պրոֆեսիոնալ աշխատողը, ավագ օպերը, վարչության, գլխավոր վարչության պետը, մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատել են՝ մտածելով, որ իրենց համար առաջխաղացում է լինելու, հիմա տեսնում են , որ հանկարծ դրսից ինչ-որ մեկին բերում են: Վիրավորական է: Պատկերացրեք, մարդուն, որը համակարգից չէ, եկել է գրությունը, որը նա պետք է մակագրի ինչ-որ մեկին, չգիտի ՝ ում պետք է մակագրի, պատկերացնո՞ւմ եք, հետախուզության հետ կապված տվյալը ուղարկեն այլ գլխավոր վարչություն, որտեղ այդ նամակն ընդհանրապես չպետք է գնար: Մինչեւ այդ մարդը գա, սովորի, թե ինչ բան է համակարգը…»:
Անդրադառնալով ԱԱԾ-ից հնարավոր արտահոսքին Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա՝ չի կարելի հատուկ ծառայություններին պատվիրել ինչ-որ բան, որովհետեւ նրանք իրենց գործառույթները լավ գիտեն:
«Այո, պրոֆեսիոնալների արտահոսք է լինում, հավատացեք, եւս մի քանի տարի եւ մենք հատուկ ծառայություն չենք ունենա: Չգիտեմ՝ ինքը ինչ պատվերներ է տվել Օրինակ, ասում են՝Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու հարցը, հավատացեք, ԱԱԾ-ն չի կարող բոլոր մարդկանց նկատմամբ արտաքին դիտարկում կատարել կամ ի՞նչ գիտի, թե քննչական մարմինները վաղն ում են մեղադրելու, որ նրանց աչքի տակ պահի: Կրկնում եմ՝ ԱԱԾ-ի վերաբերյալ սխալ պատկերացում կա: Փորձ է արվում կառույցը ծառայեցնել քաղաքական իշխանության անձնական, խմբակային, կլանային նպատակներին»,-շեշտեց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի ողբերգությունը հենց սա է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ