ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազների դեմ են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը 05/08/2020 16:28 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Սույն գործով կալանքի հիմքը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է, որի չեզոքացման մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պահանջելով մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացված բոլոր երեք միջնորդությունները։
Նրա խոսքով՝ արձանագրվել է վկաների վրա ներգործության ռիսկ և որևէ դատական նիստում որևէ դատավարական գործողություն չի եղել, որը կարող էր նվազեցնել ռիսկը, որևէ վկա չի հարցաքննվել, որևէ ցուցմունք չի հրապարակվել։ Բաղդասարյանը նշեց, որ կալանքի տակ գտնվելու ժամկետը չի կարող քննարկվել ապրիորի, վերացական և նշել ամսաթվերով, թե ինչքան է անցել, ժամանակն անցել է և որևէ մեկը չի կարող կանգնեցնել ժամանակը, որքան էլ անհիմն ու կրկնվող միջնորդություններ ներկայացնի պաշտպանության կողմը։
Նրա խոսքով՝ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ գործի քննության վրա ազդեցությունը չեզոքացնելու նպատակով և այդ նպատակը չի իրացվել մի պարզ պատճառով՝ մեղադրող կողմը հնարավորություն չի ունենում հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Բաղդասարյանը խնդրեց դատարանին մերժել միջնորդությունները՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ մեր օրենսդրությամբ և ԵԽԽՎ հանձնարարականների համաձայն ՝ ներպետական ատյանները որևէ պարտականություն չեն կրում խափանման միջոցներին նաև սեփական նախաձեռնությամբ անդրադառնալու, այլ՝ այդ իրավունքի իրացումը դիտվում է բացառապես պաշտպանական կողմի կողմից այդ իրավունքի իրացման սահմաններում։ Նրա խոսքով՝ խափանման միջոցի հարցը պարբերաբար քննարկման առարկա է դարձել և այս գործով հատուկ ջանասիրություն է ցուցաբերվել դատարանի կողմից։ Պետրոսյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում արդեն իսկ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ