ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պադեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է իրենց. Փաշինյան 05/08/2020 15:38 | Քաղաքական
Իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից
Ես դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական։ Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունը, կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Նա շեշտեց, որ խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում «սատկացնել» և ստահոդ տեղեկություններ են արածում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ։
«Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը։ Այո, երեկ ԼՀԿ ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ու ես ընդունել եմ հրավերը, ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակ, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում ու ուղիղ ասել, որ ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի անբաժանելի մասն եք։ Եվ ես դիտելով այսօր տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս՝ միջադեպը, որը դատապարտելի է տեղի է ունեցել ամբիոնից այն կողմ, հարց, իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած»,-ասաց Փաշինյանն ու հարցրեց, թե ինչու էր Մարուքյանը գնում դեպի Սասուն Միքայելյանը։
Վարչապետն ընդգծեց՝ տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք անվանել հնարավոր չէ. «Բայց ես նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների, իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների։ Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են դարձնել իրենց «պադեզդներում ծեծողներ», նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլերներին», ուզում են մեզ շեղել մեր արժեքների, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից, և այո, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից»։
Փաշինյանը հայտնեց, որ այսօր տեղի ունեցածը համարում է հեղափոխությունից հետո իր ամենամեծ պարտությունը, բայց դա որևէ մեկին հուսավառ չպետք է անի, քանի որ ինքը քանիցս պարտվել է, տեսել է քմծիծաղը ստի, բայց իր կամքը ամուր է քարից էլ ու հոգին հանձնվել չգիտի։
«Այս ամենը կապ ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, այս ամենը կապ ունի բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձվեն, բա որտեղից են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները։ Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ. Կամ մենք պետք է դառնանք «պաձեզդներում» ծեծողներ կամ մեր թիմակիցները պետք է վախենան «պադեզդներ» մտնելուց։ Թույլ չենք տա, այո, այդ «պադեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկացնենք։ Դուք չունեք հնարավորություն ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին»,-ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից