ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պար՜ոն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2020 20:49 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանն այսօր իր տարերքի մեջ էր, դասական էր ամեն ինչ՝ դեմքի «ահարկու» արտահայտությունը, հիստերիան, բղավելը ու իհարկե ցինիզմն ու ստախոսությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Մի տարօրինակ տրամաբանությամբ ինքը ամենաանհավասարակշիռը արձագանքում է այն արատներին, որոնց մեղավորը ինքն է։ Եթե դժվար չէ, բառապաշարից արագ վերացրեք հավասարակշռություն բառը, Դա կապ չունի ձեզ հետ։ Հիշե՜ք դուք, հենց դուք եք Հայաստանում հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Քստմնելի գերագույն սադրանքի հեղինակը: Ստախոսության ու ցինիզմի ակադեմիկոսը։ Տգետների հովանավորը։
«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով
08.05.2020.
Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեծ «հեղափոխական», մեր ժամանակների անտաղանդ կոմբինատոր եւ այդպես էլ չստացված վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պար՜ոն երեսպաշտ մի ամբողջ երկու տարի ուշացել ես!
Ես ու էլի քո կին գործընկերներ քեզ հորդորում էինք, նեղվում՝ առաջարկում, որ ամբիոնից դադարեցնես այն ինչ կատարվում էր՝ հեռախոսահամարների հրապարակում, անբարո կոլաժներ, վիրավորանքներ։ Բայց դու վայելում էիր, դու լուռ էիր, ու հիմա հանկարծ՝ հիշել ես՞ ։ Պատկերացնու՞մ եք կին պատգամավորներին ամենացածր հայհոյանքներ հասցնող, սեւ ժապավեններ ու բեմականացված հուղարկավորություններ կազմակերպող «հեղափոխության» ղեկավարը «հեղափոխությունից» ուղիղ երկու տարի անց հանկարծ հայտնաբերում է, որ բումերանգի օրենքը աշխատում է անխափան:
Այն «հեղափոխության» ղեկավարը, որի մանկլավիկները տներ շրջափակելու համար ընտրում էին բառի ուղիղ ու անուղղակի իմաստով անպաշտպաններին։ ( Դուք անգամ որպես տղամարդ Ձեր կին գործընկերներին պաշտպանելու ունակ չեղաք կամ չցանկացաք)։
Նրանք իմ կամ Շուշանի տուն էին եկել, որովհետեւ մենք բազմահարկ սովորական շենքում էինք ապրում ու սույն լկտի, անսուրբ ու անհայրենիք տականքները խնդիր չունեին բարձրանալ իմ հարկ ու բնակարանի դռան կողքը փակցնել պաստառ «Դու դավաճան ես» մակագրությամբ։
Ի դեպ, մեկը չկար այդ ստահակներին ասեր՝ ի՞նչի դուք մարդ եք կամ արժեք, որ ձեզ դավաճանեն է՞լ։
Բա հո օլիգարխ պատգամավորների բազմապաշտպան տներ չէին գնա, որ հեռվից արդեն դրանց իրենց տեղը ցույց տային։ (այն օլիգարխների, որոնք հիմա դառել են իրենց վարչապետի սիրելի խոշոր սեփականատերերը)։
Նիկո՜լ,
Երբ երկու տարի առաջ` հոկտեմբերի երկուսին, «հեղափոխական» ամբոխը քո գլխավորությամբ ամենաստոր բառապաշարով եւ հայհոյանքներով գրավում էր ԱԺ-ն, ես ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանի սենյակում զգուշացնում էի, որ ձեր իսկ սերմանած չարիքը ձեր դեմ է ուղղվելու: Այն ժամանակ չհասկացար, փորձը ցույց տվեց, որ հիմա էլ չես հասկացել, որ դու ես սա արել ու ասեմ ավելին։ Դու այլեւս դա շտկել չես կարող։ Չես կարող!
Նիկո՜լ,
Երբ մյուս անգամ փորձես սրտնեղել, առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ եւ տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, եւ այդ մարդը դու ես: Քեզ ո՜չ հարգում են, ո՜չ վախենում։ Ո՜չ թիմակիցներդ, ո՜չ հակառակորդներդ։
Այսօր խորհրդարանում կատարվածին, ես նայում էի մեծ ցավով երկրի համար, բայց գոհունակությամբ քո թիմի համար, որովհետեւ դու ու քո թիմը աստիճանաբար սկսում եք առերեսվել այն հրեշին, որի ծնողը եւ անընդհատ պարարտացնողը եղել եք դուք: Ի դեպ՝ շատ լավ է, որ մտքովդ չանցավ մեկին ասել մանդատ վայր դնեն։ Դու քեզ կկեղծեիր!
Հ.Գ. Քչերը գիտեն, որ ես չէի ցանկանում մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն, որոշում կայացրեցի կարեւոր գիտակցումից ելնելով։ Երբ այն քաղաքական ուժը, որին անդամակցում էի այդ ժամանակ, չհայտնվեց խորհրդարանում, հաճախ ասում էի, որ իրապես ուրախ եմ դրա համար։ Անգամ մտերիմներիցս շատերը մտածում էին անկեղծ չեմ: Հիմա ես երիցս վերահաստատում եմ՝ չափազանց ուրախ եմ, որ նման խայտառակ խորհրդարանի կազմում չեմ:
Հ.Գ.1 Եթե անգամ, վնասեմ իմ այս գրառմամբ, չեմ կարող չասել, որ Արարատ Միրզոյանը այն ժամանակ թեկուզ դեմ առ դեմ ունակ եղավ ցավակցել հարազատիս մահվան համար ու ներողություն խնդրել։
#ցինիկ_անգրագետներ», - գրում է Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ