ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը մտավախություն ունի, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կարող է վտանգի տակ դրվել հանրաքվեի արդյունքը՝ իր պատկերացմամբ. Նորայր Նորիկյան 05/08/2020 20:43 | Կորոնավիրուս
«Եթե մենք Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետություն ենք եւ մեր կողմից կայացված որոշումների նկատմամբ հարգանք չունենք, մենք մեր պետական ինստիտուտները ուղղակի կարժեզրկենք: Անկախ նրանից, թե հանրության առջեւ ինչ սոցիալ-տնտեսական խնդիրներ են, հանրաքվեն նշանակված է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման խնդրին ու այդ համատեքստում կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամկետի երկարացման հնարավորությանը:
Փաստաբանն ասաց՝ չի մտնում սահմանադրական հանրաքվեի իրավաքաղաքական նրբությունների մեջ, թե որքանով է այն իրավաչափ, որքանով է համապատասխանում Սահմանադրության պահանջներին, հանրաքվեն նշանակված է եւ արտակարգ դրության ավարտից հետո սահմանված ժամկետներում ԿԸՀ-ն եւ մյուս պետական ինստիտուտները պարտավոր են անցկացնել հանրաքվե:
Նշենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ, այս օրերին իշխանությունը քննարկում է մայիսի 14-ից արտակարգ դրությունը երկարացնելու հարցը, ինչը հենց սահմանադրական հանրաքվեով է պայմանավորված, քանի որ այն չեղարկելու տարբերակ իշխանությունը չունի, իսկ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող իրականացվել: Մի կողմից կորոնավիրուսի վտանգն է, մյուս կողմից՝ քաղաքական խնդիր կա՝ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում ՍԴ գործող կազմից ազատվելու հարցով հանրաքվեն կարող է տապալվել:
«Կներեք, հանրությունն այսօր ուզում է լավ ապրել, իր կյանքի որակը փոխել,ուզում է գործարաններն աշխատեն, սրանք իրավաչափ պահանջներ են: Մենք պետք է գիտակցենք, որ սա հանրության օրակարգով չէ պայմանավորված, բնականաբար, հանրությունը իր վերաբերմունքը ցույց կտա՝ կգնա՞ տեղամասեր, «այո՞» կասի հանրաքվեին, դա կլինի նրա վերաբերմունքը այն օրակարգին, որը առաջադրվում է քաղաքական համակարգի կողմից»,-մեզ հետ զրույցում ասաց Նորայր Նորիկյանը:
Հարցին, արդյո՞ք քաղաքական իշխանությունը կարող է օգտագործել ստեղծված իրավիճակը եւ արտակարգ դրությունը երկարացնել՝ հանրաքվեի՝ իր համար անցանկալի ելքի հնարավորությամբ պայմանավորված, Նորայր Նորիկյանն ասաց. «Կարծում եմ, այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունը մտավախություն ունի, որ կորոնավիրուսով պայմանավորված մենք հայտնվել ենք մի նոր իրավիճակում, որը օբյեկտիվ դժգոհություններ ու դժվարություններ է ստեղծել հանրության կյանքում եւ հանրությունը կարող է հանրաքվեի կամ ՍԴ –ի շուրջ ստեղծված իրավիճակը ստորադասել առավել կարեւոր խնդիրներին , որի հետեւանքով կարող է վտանգի տակ դրվել հանրաքվեի արդյունքը քաղաքական իշխանության պատկերացմամբ , այսինքն, հանրաքվեի արդյունքները կարող են չարտացոլել այն իրական տրամադրությունները, որոնք հանրությունն ունի ՍԴ-ի նկատմամբ, բայց հաշվի առնելով այս իրողությունները, բնականաբար, հասարակական տրամադրությունների փոփոխություններն ակնհայտ են լինելու այս առումով»:
Ինչ վերաբերվում է արտակարգ դրությունը երկարացնելու իրավական կարգավորումներին, փաստաբանի խոսքով, Սահմանադրությունը եւ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի իրավակարգավորումները հնարավորություն են տալիս դա անել, եթե արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացող պատճառները չեն վերացել: Այս տեսանկյունից՝ կարելի է-չի կարելի դիսկուրսն, ըստ նրա, արհեստական է:
«Եթե մայիսի 14-ից հետո որոշում կայացվի երկարացնել արտակարգ դրությունը, բնականաբար, հանրաքվե տեղի չի ունենա, այն տեղի կունենա միայն արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո 50-րդ օրը: Կառավարությունը կներկայացնի հիմնավորումներ, կտեսնենք այդ հիմնավորումները եւ դիրքորոշում կհայտնենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ ես ի սկզբանե, դեմ եմ եղել արտակարգ դրության հայտարարմանը՝ ունենալով այն համոզմունքը , որ Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքը լիակատար հնարավորություն էր տալիս այս համաճարակը կառավարելիության տակ պահել եւ համապատասխան օջախներում աղետի գոտի հայտարարել ու իրավիճակը վերահսկելի»,-ասաց Նորայր Նորիկյանը:
Ինչ վերաբերում է առհասարակ, արտակարգ դրությանը, Նորայր Նորիկյանի կարծիքով, եթե պարետի ցուցումները չեն կատարվում, անձանց տեղաշարժի սահմանափակումները չեն կատարվում, գրոշի արժեք չունի արտակարգ դրությունը:
Հարգանքով վերաբերվելով առողջապահության նախարարի գնահատականներին, փաստաբանը նշում է, որ իր կարծիքով համաշխարհային վիճակագրական տվյալները «բլեֆ» են եւ արժանահավատ լինել չեն կարող. «Հնարավոր չէ , որ Ֆրանսիայում եւ Գերմանիայում վարակվածների նույն պատկերը լինի, բայց մահացության թվերը էականորեն տարբերվեն կամ Չինաստանում, որը վարակածին երկիրն էր ու ընդամենը 86 հազար վարակակիր ունի եւ 3-4 հազար մահ , իսկ ԱՄՆ-ում 1.5 միլիոն վարակակիր կա: Այդ վիճակագրական բլեֆին ես չեմ հավատացել, նաեւ չեմ հավատացել Հայաստանի ու Ադրբեջանի թվերին եւ Վրաստանի թվերին: Ես բացառում եմ, որ մենք նույն աշխարհագրական տարածքում ենք, նույն վարակի հատվածում ենք, Վրաստանում կարող էր այդքան քիչ լինել, Հայաստանում, այդքան շատ, եթե վարակը նույն պարամետրերն ունի, խոցելի խմբերը նույնն են: Ի՞նչ է, մեր 65 տարեկանից բարձր քաղաքացիները պակա՞ս իմունիտետ ունեն»,-եզրափակեց Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ինչ-որ բան այն չէ, բայց բնականաբար, բժշկական տեսանկյունից, մասնագիտական գնահատական տալ ինքը չի կարող:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից