ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ ժողովուրդն Արցախի հարցն արդեն լուծել է, և այս դեպքում չպետք է քննարկվի ստատուսի խնդիր. Արման Աբովյան 05/07/2020 17:08 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական գործիչներ են հանդիպել են, այստեղ քննարկելու խնդիր չկա, իսկ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար արտաքին գործերի նախարարին հրավիրելու ենք խմբակցություն, և այդ հարցերն անպայման բարձրաձայնելու ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Արցախի ինքնորոշմանը վերաբերող հարցեր։
Հարցին, արդյոք մտահոգությունների տեղիք չի տալիս փաստը, որ վարչապետը հստակ չի պատասխանում՝ բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է, թե ոչ, Աբովյանը պատասխանեց. «Եկեք իմ մտահոգություններն ու անձնական կարծիքը դնենք մի կողմ, սա քաղաքադիվանագիտական պրոցես է և ավելի ծավալուն կարելի է հարցերին պատասխանել, երբ տեղեկություն լինի, այդ պատճառով էլ հրավիրել ենք Արտաքին գործերի նախարարին»։
Նա շեշտեց, որ հայության մեջ գրեթե գոյություն չունի այնպիսի մարդ, որը դեմ կլինի Արցախի անկախության լեգիտիմիզացիային։
«Երկու տարի է բանակցություններ են ընթանում, քննարկվում են որոշակի հարցեր, որոնք այս կամ այն ձևաչափով, մեկ-մեկ, կիսատ-պռատ հնչեցվում են։ Մեր ասածն այն է, որ ի սկզբանե գոյություն ունի հարցերի հաջորդականություն։ Հայ ժողովուրդն Արցախի հարցն արդեն լուծել է, և այս դեպքում չպետք է քննարկվի ստատուսի խնդիր, հիմքում պետք է դրվի Արցախի դե յուրե միջազգային լեգիտիմիզացիան։ Երբ Արցախի դե յուրե լեգիտիմիզացիայի հարցը կլուծվի, դրանից հետո Արցախը կկարողանա լուծել յուրաքանչյուր խնդիր»,-նշեց խմբակցության քարտուղարը։
Նա վերահաստատեց իր համոզմունքը, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ արցախյան հիմնախնդրի լուծմամբ, որը կլինի քաղաքակիրթ ու միջազգային նորմերի համապատասխան ձևով։
«Ադրբեջանը առաջ տանելով պանթուրքական պրոեկտը ցանկանում է մեր հայրենիքը ձերբազատել մեզնից։ Դա է Ադրբեջանի առաջ դրված նպատակը։ Տեսեք՝ ինչ է կատարվել Նախիջևանի հետ, նույնիսկ խորհրդային ժամանակահատվածում միևնույն է Ադրբեջանը շարունակում էր այդ պրոցեսը՝ փափուկ ուժ օգտագործելով։ Փաստացի Նախիջևանը հայաթափվեց և դա եղավ այն ժամանակ, երբ չկար պատերազմ, լարվածություն, առճակատում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ադրբեջանը հետաքրքրված չէ, որ հարցը լուծվի քաղաքակիրթ ճանապարհով»,-ամփոփելով խոսքն ասաց Արման Աբովյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ