ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու դեպքերով հարուցված 19 քրեական գործ, 41մլն դրամի վնասի վերականգնում, վարձակալության 9 պայմանագրերի լուծում. միջանկյալ ամփոփում 05/07/2020 11:24 | Քրեական խրոնիկոն
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզերի դատախազությունների կողմից իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Այդ շրջանակներում հանրապետության 8 մարզերի կտրվածք ով պարզվում են ոչ միայն ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված, այլ նաև այլ համայնքներում պետական կամ համայնքապատկան հողմասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու և այլ հանգամանքները:
Այս նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և մասնակի ստացվել իրավասու մի քանի պետական մարմիններից:
Այս գործընթացի շրջանակներում դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում նույնանման՝ մեխանիզմներով հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:
Արդյունքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի (Կոտայքում՝ 2, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 3, Տավուշում՝ 3, Գեղարքունիքում՝ 3, Արագածոտնում՝ 1, Արարատում՝ 3, Լոռիում՝ 3) թվով 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և ՀՀ նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (2 դեպքում նաև 315.2-րդ հոդվածի) հատկանիշներով քննվում է 19 քրեական գործ:
Ըստ՝ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյւղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով վարձակալության են հանձվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Քրեական գործերից 6-ով 6 համայնքի գործող կամ նախկին ղեկավարներ ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ կասկածյալների մի մասը լիովին, մյուս մասը մասնակիորեն հատուցել են մի համայնքներին պատճառված վնասը՝ վերջիններիս պարագայում պատրաստակամություն հայտնելով նախաքննության ընթացքում վերականգնել նաև պատճառված վնասի մնացած մասը, բոլորն ազատվել են արգելանքից։
Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153.000.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41.587.000 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:
Ելնելով համայնքների խախտված իրավուքնների վերակագնման և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու անհրաժեշտությունից՝ մարզերի դատախազությունների անմիջական նախաձեռնողականությամբ 9 համայնքների դեպքում վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոշների դեպքում համայնքների և ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին:
Այս գործերով նախաքննությունը շարունակվում է, ուսումնասիրությունների արդյունքներով բազմաթիվ այլ դեպքերով քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից