ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման. Արմեն Աշոտյան 05/07/2020 22:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Սկիզբ առած ներքաղաքական եռուզեռի պատճառը ոչ միայն Արցախի նկատմամբ մեր սրտատրոփ վերաբերմունքն է, ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների խիստ մտահոգիչ շեշտադրումները, այլև այն, թե ինչպես է հանկարծակիի եկած գործող իշխանությունը փորձում պլստալ հայ ժողովրդի և քաղաքական շրջանակների մոտ առաջացած ուղիղ և կենսական հարցադրումներից:
Թե վարչապետի, թե ԱԳ նախարարի խուսափողական պատասխանները, որոնցով չհերքվեցին և չհակադարձվեցին բանակցություններ ունենալու, այդ բանակցությունների սեղանին դեռևս անցյալ տարի ապրիլից ներկայացված փաստաթղթի գոյության և խնդրի լուծման փուլային տարբերակի մասին պնդումները, խորացրեցին ճգնաժամը, ամրապնդելով այն կարծիքը, որ ՌԴ նախարարն ընդամենը բացահայտեց մեզանից երկար ժամանակ թաքցվող բանակցային իրողությունները:
Եւ ահա մեկնարկեց «Փրկել շարքային Փաշինյանին» բոլիվուդյան մելոդրաման։
Ստեղծված իրավիճակը ներքին լսարանի համար հարթեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քաղաքական և լրատվական մանյովրները այնքան պարզունակ, ընթեռնելի և ապարդյուն էին, որ նրանց մեջ ներգրավված մերձիշխանական փորձագետներին, Ճ կլասի իշխանական պատգամավորներին և իրենց սպասարկող լրատվամիջոցներին կարելի է միայն խղճալ:
Իրոք, բարդ խնդիր է դրված այդ տղաների և աղջիկների առջև. ո՞նց հորինել ու լուրջ և աներես դեմքով արտաբերել այնպիսի սուտ, որն անգամ ստաբանության ակադեմիկոս և փչանների համաշխարհային ֆեդերացիայի պատվավոր անդամ ՀՀ վարչապետը չի կարողանում մոգոնել:
Երեկ ԱԺ նիստին տապալելով Արցախի մասին երեք պատգամավորների հարցուպատասխանները, Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց իր գործընկերների, ԼՀԿ խմբակցության աջակցությանը: Դե, հասկանալի է, հին կապեր կան, հարաբերություններ կան, նեղ պահերին ձեռք մեկնելու փորձ կա (հիշեցնեմ, որ անցյալ տարի ամռանն էլ կառավարման համակարգի ճգնաժամի մասին իբր գաղտնի զեկույցի գոյության մասին տակից դուրս գալու փրկարարական աշխատանքներին էլի միացել էր Էդմոն Մարուքյանը):
Երբեմնի ընկերոջ կողմից լրատվական համազարկը չուշացավ, այդ թվում՝ Հանրայինի եթերում։ Այսօր պարոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո, ասաց, որ շահարկումներ կային Արցախի հարցով, բայց Նիկոլը փարատեց իր անհանգստությունները։
Դնում եմ մի կողմ, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը, ենթադրվում է, պետք ունենար Արցախի հարցով սեփական օրակարգը և մոտեցումները և այդ շրջանակը քննարկել վարչապետի հետ: Թե չէ մի կողմից ասում եք “շահարկումնե՞ր”, մյուս կողմից` այդ «շահարկումների» օրակարցով փակ հանդիպու՞մ եք ուենում Փաշինյանի հետ:
Կրկնում եմ, «Արցախը հանձնում են» թեզը մենք, որպես ամենախոշոր արտախորհրդարանական ընդդիմություն երբեք հարթակ չենք նետել: Բայց այն, որ այս իշխանությունների բանակցային հանցավոր սխալների և մեծամտության պատճառով ստացել ենք շատ վտանգավոր դիվանագիտական գործընթաց, տեսանելի է անգամ Արցախի հարցի մանրամասներին և նրբություններին չտիրապետող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին:
Բուն սուրճ խմելու մեջ ես իրոք ոչ մի խնդիր չեմ տեսնում, ժամանակին միասին սուրճ էլ ենք խմել, մի բան էլ ավել:
Սակայն պարոն Մարուքյանը փորձառու գործիչ է և լավ պիտի հասկանա, որ այսօրվա իր հայտարարություններով համամասնորեն կիսեց պատասխանատվությունն Արցախի հարցում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համար:
Հ.Գ. Հիշեք, որ Փաշինյանն անձամբ այնուհանդերձ Լավրովի հայտարարություններն այդպես էլ «դուխ» չարեց շիտակ մեկնաբանելու։
Հետաքրքիր է՝ վարչապետը հաջորդն ո՞ւմ է խնդրելու, որ իրեն փրկի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ