ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՍԴ հիմնախնդրին. Ռուբեն Մելիքյան 05/07/2020 18:21 | Մեկնաբանություն
Փաստաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս ամերիկյան «Freedom House»-ը հրապարակեց Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցները, որոնք, իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, ևս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության, մեղմ ասած, խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։
Երկու զեկույցները («անցումային պետություններ» և «ազատությունն աշխարհում»), լինելով բազմաշերտ և բազմաբովանդակ, ևս մեկ անգամ վկայում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների լայն հասանելության ու միջազգային հարթակներում մանրամասն արձանագրման մասին։
Զեկույցումներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվում մի քանի սուր իրադարձությունների, մասնավորապես՝ դատարանների արգելափակմանը, Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ քաղաքական իշխանությունների դրսևորած մեծ հետաքրքրությանը, վկայակոչվում է հանրային հեռուստաընկերությանը տրված՝ իշխանամետ լինելու գնահատականը, խոսվում է ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների բացակայության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (ժողովրդավարության տոկոսը՝ 33)։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը բնորոշվում է որպես «անցումային կամ հիբրիդային ռեժիմ»՝ 38% ժողովրդավարությամբ։
Հատկանշական է այն, որ ընդհանուր դատաիրավական խնդիրներից զատ, զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սահմանադրական դատարանի հիմնախնդրին, ընդ որում՝ մի քանի կետերով, ինչը նման մասշտաբ ունեցող զեկույցների դեպքում հազվադեպ է պատահում՝ ընդգծելով տվյալ հարցի խիստ կարևորությունը։
Այսպես, խոսվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների՝ ՍԴ դատավորներին հեռացնելու արշավի մասին՝ շեշտադրելով այդ արշավի համահեղինակ Վահե Գրիգորյանի դերակատարումը և սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից»), խոսվում է «օրենսդրական տեխնիկալությունների» օգտագործմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Գրիգորյանի անհաջող փորձի մասին, խոսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին՝ որպես մեկ միասնական շղթայի և ծրագրի մասեր: Խոսվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը շրջանցելու մասին։
Նման սուր ձևակերպումները և ՍԴ հարցի ընգծված շեշտադրումը միգուցե այնքան անհանգստացնող չլինեին, եթե.
1) Խոսքը չլիներ նման հեղինակավոր կազմակերպության մասին, որի փաստաթղթերը հեղինակավոր աղբյուր են միջազգային հարթակներում։
2) Այդ կազմակերպությունը չպատկաներ «ամերիկյան թևին», որը մինչ այս որդեգրել էր ընդգծված հանդուրժող, սպասողական և սատարող կեցվածք ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։
3) Այդ արձանագրումները չլինեին ի լրումն «եվրոպական թևի»՝ արդեն իսկ սուր հայտարարությունների՝ այդպիսով ամբողջացնելով ՍԴ շուրջ ձևավորված միջազգային մոնեցման «համայնապատկերը», այն է՝ ՍԴ հարցը արհեստածին է, իշխանությունները որդեգրել են այն բռնազավթելու քաղաքականություն, իսկ դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։
Թե այս ամենն ինչ է նշանակում «ժողովրդավարություն» բառը դրոշակ և հաղթաթուղթ դարձրած իշխանությունների համար, կարծում եմ, պարզ է. իմունիտետի կրճատում, կենսունակության նվազում, և թերևս միակ արտաքին խաղաթղթի կորուստ։
Այսպիսով, կարծում ենք, որ երկրի ներսում վստահությունը, իսկ դրսում՝ ժողովրդավարական իմիջը, ինչպես նաև որոշ դաշնակից պետությունների բարիդրացիությունը կորցրած իշխանությունները թերևս «ՍԴ հարցում» այսուհետ պետք է շատ երկար հաշվարկեն իրենց օգուտը, ռիսկերն ու վնասները։ Ընդ որում, այդ վնասները կրելու են և քաղաքական պատասխանատվության կանչվելու են ոչ թե կառավարության «անկախ» դաշնակիցները ԱԺ-ում և ՍԴ-ում (նրանք սոսկ «սպիտակ ձեռնոցով» շահառուներ են, ուստի ինչ-որ առումով արդարացված է նրանց սադրիչ վարքագիծը), այլ հենց իրենք՝ քայլականները։
Չպետք է անտեսվի նաև քրեական պատասխանատվության վերահաս վտանգը, որի շունչը պետք է որ արդեն լավ զգան անհեռատես քայլերի արդյունքում իշխանական հենքի և իրավապահ համակարգի տատանումները վստահաբար զգացող «հպարտ» իշխանականները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից