ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ․ ֆիքսել են WWF Հայաստանի տեսախցիկները 05/07/2020 12:53 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի) կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։
«Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։
Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։
Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։
WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է․ «Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1% հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»:
Հիշեցնենք, որ 2002 թվականից WWF-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Հետագայում ծրագրին միացել են նաև մի շարք այլ գործընկեր կառույցներ։
Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։ Ըստ մի շարք տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/15/2024 08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
- 11/15/2024 08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
- 11/15/2024 08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
- 11/15/2024 07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
- 11/13/2024 18:48 ԱՊՀ երկրների մայրաքաղաքների մեջ ամենից թանկ տրասպորտը կլինի Երևանում. « Հայաքվե»
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 10:22 Սարյան փողոցում բնակարան է այրվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
- 11/14/2024 22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
- 11/14/2024 21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/14/2024 22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ