Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված քրօրենսգրքի 300.1 - րդ հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը, արարքը փաստացի ապաքրեականացվել է 05/07/2020   19:49  |  Վերլուծություններ

«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 - րդ հոդվածը 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելով՝ օրենսդիր մարմինը թույլ է տվել հակասահմանադրական անգործություն» «Սահմանադրական կարգը տապալելը (իրավական դոգմատիկայից դեպի իրավաքաղաքական ռեալիզմ)» գիտական հոդվածում  նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք  է առաջադրվել հենց   ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը վիճարկվում է փաստաբանական թիմի կողմից՝ արձանագրելով, որ այն 2008 թվականին նախատեսված չի եղել որպես հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում, հետեւապես չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Իրավաբան գիտնականի կարծիքով՝ այստեղ խնդիրը նաեւ այլ է՝ բարձրացնելով տվյալ հոդվածի ապաքրեականացման փաստն ընդհանրապես։ Այսպես՝ վիճարկվող հոդվածը  ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2009 թվականի, որտեղ  հիշատակվում են 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածները։ Մինչդեռ՝  այդ խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ-ին դադարել է գործել (բացառությամբ՝ Սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների):  

Նրա դիտարկմամբ՝  2009թ. ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հղում է կատարում 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասերի վրա, սակայն 2015թ. ՀՀ Սահմանադրությունը, բացառությամբ 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների, շարադրվեց նոր խմբագրությամբ, իսկ նախկին Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածները դադարեցին գործել: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում առայսօր փոփոխություններ չեն կատարվել և այն չի համապատասխանեցվել 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածների կառուցվածքին:  Նման իրավիճակում կարելի է ողջամտորեն կասկածի տակ դնել ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների հղման մասով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի գործողության (սահմանադրականության) հարցը: Ավելին կարելի է նույնիսկ պնդել, որ օրենսդիր մարմինը, 2015թ-ից հետո դրսևորելով հակասահմանադրական անգործություն, կա՛մ ստեղծել է ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի անվավերության վիճակ կա՛մ ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների մասով սահմանադրական կարգը տապալելու արարքները: 

«Իհարկե, կլինեն իրավաբաններ, ովքեր կնշեն, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրությունների 3-ից 6-րդ հոդվածներում բովանդակային փոփոխություն չի կատարվել, ուստի արարքների ապաքրեականացման մասին խոսելն անհիմն է: Իրոք, 2005թ. Սահմանադրության վերաբերելի նորմերը որոշ չափով վերարտադրվել են 2015թ. Սահմանադրության մեջ (թեև առկա են նաև բովանդակային տարբերություններ): Այս հարցը մենք չէինք բարձրացնի և չէինք քննարկի, եթե չլիներ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի sui generis կառուցվածքը: Եթե օրինակ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրվեր՝ «իրավական, ժողովրդավարական պետության մասին սահմանադրական դրույթը փաստացի դադարեցնելը ...» եղանակով, ապա Սահմանադրության խմբագրության և հոդվածների համարակալման փոփոխությունը նշանակություն ունենալ չէր կարող: Մինչդեռ ունենք ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցայի լիովին այլ շարադրանք, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը եւ ավելացնում. «Բարձրացված հարցը անբովանդակ ֆորմալիզմի տիրույթում չէ, քանի որ քրեաիրավական նորմերի ձևակերպման տեխնիկան չի կարող չազդել նորմի կիրառման վրա: Նույնիսկ եթե վերացարկվենք քրեաիրավական նորմերի ձևի և բովանդակության դիալեկտիկական անխզելիության պահանջից, և հիմք ընդունենք այն մոտեցումը, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրության վերաբերելի նորմերի միջև բովանդակային առումով տարբերություն չկա, ապա, միևնույնն է, քննիչը կանգնում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման՝ ստորև նշված մեկ այլ բնույթի անորոշության առջև»։

Դառնալով արարքի կատարման պահին գործող , սակայն մեղադրանք առաջադրելու ժամանակ չգործող Սահմանադրության վկայակոչմանը՝ գիտնականը նշում է. «Եթե պայմանականորեն ընդունենք, որ վերը նկարագրված իրավիճակը որևէ կերպ չի նշանակում արարքի փաստացի ապաքրեականացում, ապա միևնույնն է՝ անորոշ է մնում այն հարցի պատասխանը, թե  քննիչը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը կիրառելիս ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության վրա պետք է հղում կատարի:  ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքի պարագայում քննիչն անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ պետք է հստակ նշի, թե ՀՀ Սահմանադրության ո՞ր համարի հոդվածի տապալման մեջ է անձը մեղադրվում (կրկին նշենք, որ այս պահանջը բխում է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքից): Եթե 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը ուժը կորցրել է, իսկ օրենսդիրը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումները չի համապատասխանեցրել նոր խմբագրությամբ Սահմանադրության կառուցվածքին, ապա քննիչը հայտնվում է դժվարին վիճակում՝ նա պետք է վկայակոչի կա՛մ չգործող Սահմանադրության հոդվածները, կա՛մ էլ նոր  Սահմանադրության այն հոդվածները, որի՝ առնվազն կառուցվածքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում նախատեսված համարակալմանը»:

Ըստ Ա.Ղամբարյանի՝ մասնավորապես  ընտրական իրավունքի սկզբունքները 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված էր 4-րդ հոդվածում, իսկ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածում, ընդ որում՝ 7-րդ հոդվածը նախատեսված չէ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումներում: «Քրեաիրավական տեսանկյունից քննիչը չի կարող հղում կատարել Սահմանադրության 7-րդ հոդվածի վրա (եթե նույնիսկ 2005թ. Սահմանադրության 4-րդ և 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածների բովանդակությունները իդենտիկ են), քանի որ այն նախատեսված չէ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում: Նման կարգավորումները իրավակիրառողի համար ստեղծում են անորոշության վիճակ:  : 

«ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի համակարգային դեֆեկտների, իրավական որոշակիության խիստ ցածր աստիճանի և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականության խորապատկերում կարելի է քննարկել ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին տարբեր առիթներով ներկայացված հաղորդումների վերաբերյալ քրեական գործեր հարուցելուց (քրեական վարույթ նախաձեռնելուց) և քննություն կատարելուց խուսափելու պրակտիկան»,- նշել է Ա.Ղամբարյանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 22/03/2020  |  Քաղաքացիական իրավունքԴատական ատյանները միմյանց են փոխանցում հայցադիմումն ու այդ անտրամաբանական շրջապտույտի մեջ արդարադատություն չի իրականացվում
12:48 30/01/2020  |  ՄեկնաբանությունՈստիկանապետի հետ հանդիպման հանրային պահանջ
00:45 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները պետք է պահպանեն ոչ միայն օրենքները, այլև իրենց իսկ ձևավորած ակնկալիքները. Ա.Ղամբարյան
23:47 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍԻրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը. Արթուր Ղամբարյան
16:54 22/11/2019  |  ՀարցազրույցԴատավորների եւ քննիչների ծանրաբեռնվածությունն էապես կնվազի. Մի շարք միջնորդությունների քննարկման համար դատական նիստ հրավիրելը այլեւս պարտադիր չի լինի
19:58 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ քննչական մարմնի սահմանադրականության հարցը՝ օրակարգում. Փաստաբան Արթուր Ղամբարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել
11:03 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻրավական որոշակիության սուր դեֆիցիտի պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Ա.Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին
15:45 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության մայորը վիճարկում է լիազորությունները կասեցնելու պարագայում աշխատավարձ չտրամադրելու հարցը
14:05 14/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու սոցիալական, այդ թվում` ներդրումային ակտիվությունը կոչնչացվի, եթե կորցնի պետական որոշումների կայունության նկատմամբ վստահությունը. Ղամբարյան
16:07 22/06/2019  |  Քաղաքացիական իրավունքՊետությունն իրավասու չէ գիտակից և ինքնավար մարդու փոխարեն որոշում կայացնելու.Ղամբարյան (տեսանյութ)

Արխիվ

[]