ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված քրօրենսգրքի 300.1 - րդ հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը, արարքը փաստացի ապաքրեականացվել է 05/07/2020 19:49 | Վերլուծություններ
«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 - րդ հոդվածը 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելով՝ օրենսդիր մարմինը թույլ է տվել հակասահմանադրական անգործություն» «Սահմանադրական կարգը տապալելը (իրավական դոգմատիկայից դեպի իրավաքաղաքական ռեալիզմ)» գիտական հոդվածում նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հենց ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որի սահմանադրականության հարցը վիճարկվում է փաստաբանական թիմի կողմից՝ արձանագրելով, որ այն 2008 թվականին նախատեսված չի եղել որպես հանցակազմ ՀՀ քրեական օրենսգրքում, հետեւապես չի կարող ունենալ հետադարձ ուժ։
Իրավաբան գիտնականի կարծիքով՝ այստեղ խնդիրը նաեւ այլ է՝ բարձրացնելով տվյալ հոդվածի ապաքրեականացման փաստն ընդհանրապես։ Այսպես՝ վիճարկվող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2009 թվականի, որտեղ հիշատակվում են 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածները։ Մինչդեռ՝ այդ խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ-ին դադարել է գործել (բացառությամբ՝ Սահմանադրության 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների):
Նրա դիտարկմամբ՝ 2009թ. ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հղում է կատարում 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասերի վրա, սակայն 2015թ. ՀՀ Սահմանադրությունը, բացառությամբ 1-ին և 2-րդ անփոփոխ հոդվածների, շարադրվեց նոր խմբագրությամբ, իսկ նախկին Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածները դադարեցին գործել: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում առայսօր փոփոխություններ չեն կատարվել և այն չի համապատասխանեցվել 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության հոդվածների կառուցվածքին: Նման իրավիճակում կարելի է ողջամտորեն կասկածի տակ դնել ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների հղման մասով ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի գործողության (սահմանադրականության) հարցը: Ավելին կարելի է նույնիսկ պնդել, որ օրենսդիր մարմինը, 2015թ-ից հետո դրսևորելով հակասահմանադրական անգործություն, կա՛մ ստեղծել է ՀՀ ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի անվավերության վիճակ կա՛մ ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ Սահմանադրության 3-ից 6-րդ հոդվածների մասով սահմանադրական կարգը տապալելու արարքները:
«Իհարկե, կլինեն իրավաբաններ, ովքեր կնշեն, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրությունների 3-ից 6-րդ հոդվածներում բովանդակային փոփոխություն չի կատարվել, ուստի արարքների ապաքրեականացման մասին խոսելն անհիմն է: Իրոք, 2005թ. Սահմանադրության վերաբերելի նորմերը որոշ չափով վերարտադրվել են 2015թ. Սահմանադրության մեջ (թեև առկա են նաև բովանդակային տարբերություններ): Այս հարցը մենք չէինք բարձրացնի և չէինք քննարկի, եթե չլիներ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայի sui generis կառուցվածքը: Եթե օրինակ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրվեր՝ «իրավական, ժողովրդավարական պետության մասին սահմանադրական դրույթը փաստացի դադարեցնելը ...» եղանակով, ապա Սահմանադրության խմբագրության և հոդվածների համարակալման փոփոխությունը նշանակություն ունենալ չէր կարող: Մինչդեռ ունենք ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցայի լիովին այլ շարադրանք, ինչի հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը եւ ավելացնում. «Բարձրացված հարցը անբովանդակ ֆորմալիզմի տիրույթում չէ, քանի որ քրեաիրավական նորմերի ձևակերպման տեխնիկան չի կարող չազդել նորմի կիրառման վրա: Նույնիսկ եթե վերացարկվենք քրեաիրավական նորմերի ձևի և բովանդակության դիալեկտիկական անխզելիության պահանջից, և հիմք ընդունենք այն մոտեցումը, որ 2005թ. և 2015թ. Սահմանադրության վերաբերելի նորմերի միջև բովանդակային առումով տարբերություն չկա, ապա, միևնույնն է, քննիչը կանգնում են ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կիրառման՝ ստորև նշված մեկ այլ բնույթի անորոշության առջև»։
Դառնալով արարքի կատարման պահին գործող , սակայն մեղադրանք առաջադրելու ժամանակ չգործող Սահմանադրության վկայակոչմանը՝ գիտնականը նշում է. «Եթե պայմանականորեն ընդունենք, որ վերը նկարագրված իրավիճակը որևէ կերպ չի նշանակում արարքի փաստացի ապաքրեականացում, ապա միևնույնն է՝ անորոշ է մնում այն հարցի պատասխանը, թե քննիչը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը կիրառելիս ո՞ր խմբագրությամբ Սահմանադրության վրա պետք է հղում կատարի: ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքի պարագայում քննիչն անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ պետք է հստակ նշի, թե ՀՀ Սահմանադրության ո՞ր համարի հոդվածի տապալման մեջ է անձը մեղադրվում (կրկին նշենք, որ այս պահանջը բխում է ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի կառուցվածքից): Եթե 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը ուժը կորցրել է, իսկ օրենսդիրը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումները չի համապատասխանեցրել նոր խմբագրությամբ Սահմանադրության կառուցվածքին, ապա քննիչը հայտնվում է դժվարին վիճակում՝ նա պետք է վկայակոչի կա՛մ չգործող Սահմանադրության հոդվածները, կա՛մ էլ նոր Սահմանադրության այն հոդվածները, որի՝ առնվազն կառուցվածքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածում նախատեսված համարակալմանը»:
Ըստ Ա.Ղամբարյանի՝ մասնավորապես ընտրական իրավունքի սկզբունքները 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված էր 4-րդ հոդվածում, իսկ 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածում, ընդ որում՝ 7-րդ հոդվածը նախատեսված չէ ՔՕ 300.1-րդ հոդվածի հղումներում: «Քրեաիրավական տեսանկյունից քննիչը չի կարող հղում կատարել Սահմանադրության 7-րդ հոդվածի վրա (եթե նույնիսկ 2005թ. Սահմանադրության 4-րդ և 2015թ. Սահմանադրության 7-րդ հոդվածների բովանդակությունները իդենտիկ են), քանի որ այն նախատեսված չէ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում: Նման կարգավորումները իրավակիրառողի համար ստեղծում են անորոշության վիճակ: :
«ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի համակարգային դեֆեկտների, իրավական որոշակիության խիստ ցածր աստիճանի և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականության խորապատկերում կարելի է քննարկել ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին տարբեր առիթներով ներկայացված հաղորդումների վերաբերյալ քրեական գործեր հարուցելուց (քրեական վարույթ նախաձեռնելուց) և քննություն կատարելուց խուսափելու պրակտիկան»,- նշել է Ա.Ղամբարյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից