ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը այս քայլով ուզում է սկզբում հաշվել մարդկանց դրսից ստացվող գումարները, իսկ հետո.... Արփինե Հովհաննիսյան 05/07/2020 18:36 | Մեկնաբանություն
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ ժողովրդի վարչապետը Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» և «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտներ:
Հիշում ե՞ք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների ընդառաջ, ես առաջինն էի, որ, հիմք ընդունելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունները, սկսեցի խոսել համընդհանուր հայտարարագրման ներդրման և դրա վտանգների մասին: Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, եւ երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:
Հենց այս բարդ փուլում համընդհանուր հայտարարագրման մասին հիշելը պատահական չէ, քանի որ այս ինստիտուտի ներդրումը ունենալու է հեռահար հետևանքներ
.Համընդհանուր հայտարարագրումը նշանակում է բոլոր եկամուտների, այդ թվում` նաև ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց հպարտ հայրենակիցների կողմից ուղարկվող տրանսֆերտների հայտարարագրումը, այսինքն` կառավարությունը հատ առ հատ ստուգելու է, թե իր քաղաքացիները այդ թվում դրսից ինչքան եկամուտ են ստացել:
.Սրա հիման վրա Կառավարությունը նախ՝ զրկելու է տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից նման տրանսֆերտներ ստացող քաղաքացիներին: Ժողվարչապետը անչափ շատ է սիրում հաշվել իր քաղաքացիների հաշվին ամեն մուտքը և հարմար առիթը բաց չի թողնելու, նույնիսկ չնչին դրամական հոսքի դեպքում քաղաքացիներին աջակցությունից զրկել` մի պարզ տրամաբանությամբ` եթե կա դրսից օգնող հայրենակից, ապա վարչապետը ու իր թիմը ինչու պետք է անհանգստա իր քաղաքացու բարօրության համար:
Փաստացի, վարչապետը երեկ նույնիսկ չխորշեց ցույց տալ իր այդ մտադրությունը, երբ հաստատեց, որ այս երկրում չկա ոչ մի բանկային գաղտնիք, որ իրեն հասանելի չէ՝ հրապարակելով բանկային ավանդ ունեցող քաղաքացինեդի քանակի ու չափի մասին տեղեկատվություն: Նա հաշվում է շարքային քաղաքացիների փողերը, որ զրկի նրանց նպաստից, օգնությունից։ Մեկը չկա նրան ասի, որ այդ տեղեկատվությունը ԳԱՂՏՆԻՔ է։
.Ի վերջո, համընդհանուր հայտարարագրումը բերելու է նաև երբեմն նույնիսկ չնչին դրամական մուտքերի հարկմանը: Չփորձեք համոզել, որ պետությունը հսկայական ջանք ու եռանդ դնելու է համընդհանուր հայտարարագրման համար` առանց որևէ շոշափելի դրամական ակնկալիքի: Առհասարակ՝ պետությունը հարկում է այն եկամուտը, որի ձեւավորման մեջ ինքը ներդրում ունի, նվազագույնը բարոյական չէ այլ պետությունում թեկուզ սեփական հայրենակցիդ աշխատածը հարկելը։ Ստացվում է՝ եւ՜ այստեղ հարկվի ստացողը, եւ՜ այնտեղ՝ ուղարկողը։ Սա է Նիկոլի մտածողության ձեւը։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայսաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որևէ տեղեկատվոււթյուն` սկսած բանկային գաղտնիքից վերջացրած անձնական տվյալներ: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետևաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքը ունի անքակտելի բարոյական իրավունք՝ քրքրել նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից