ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծահարուստից տունը խլենք, ի՞նչ անենք. Արա Գալոյան 05/06/2020 20:15 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի տնտեսության մեջ վերջին երկու տարիներին ներդրումային լուրջ հետք չկա, իսկ տնտեսության այն ոլորտներում, որտեղ որոշակի աշխուժություն կա, օրինակ, լեռնահանքային արդյունաբերության նոր ներդրումների կարիք չկա, դրանք աշխատում են:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ «Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Արա Գալոյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումային միջավայրին ու ներդրումների խնդրին:
Արա Գալոյանի խոսքով, վերջին վիճակագրական տվյալները փաստում են, որ ներդրումների նվազում ունենք: Նույն վիճակագրությանն այսօր խորհրդարանում հղում էր արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ վարչապետից հետաքրքրվելով, իչնչպես է հայտարարվում, որ տնտեսությունը զարգանում է, երբ ներդրումները երկու անգամ նվազել են: Ի պատասխան Փաշինյանը ասաց, թե նախկինում օտարերկրյա ներդրումների անվան տակ Հայաստանի կոռումպացված չինովնիկները իրենց փողերը պտտում էին: Վարչապետը «Գոլդեն փելես» հյուրանոցի օրինակը բերեց ու ասաց, որ արդյունքում այն պետականացվել է:
Արա Գալոյանը Փաշինյանի մոտեցումն անտրամաբանական է համարում: «Ասենք եղել է նման բան, մենք ի՞նչ կարող ենք անել, եկեք պրագմատիզմի տեսանկյունից նայենք խնդրին, պատժեցինք, «Գոլդեն Փելես»-ը վերցրեցինք, եւ ի՞նչ դարձավ այն պետության համար, պատրա՞ստ են հրապարակել այն տվյալները, թե որքան գումար է կորցնում պետությունն այդ հյուրանոցը անիմաստ պահպանելու համար: Չեն հրապարակի»,-նշեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ կառավարության նիստերից մեկի ժամանակ նույնիսկ վարչապետը զարմացավ, թե ոստիկանությունը պահպանության համար ինչո՞ւ է այսքան փող ուզում:
«Բա հինգաստղանի , հրաշալի կահավորված հյուրանոցը պահպանելու համար ոստիկանությունը ամսական 100 հազար դրա՞մ պետք է ուզեր: Հասկանո՞ւմ եք, սիրում ենք ասել՝ խլենք այս մեծահարուստի տունը, խլենք այն մեծահարուստի գույքը, բայց խլենք, ի՞նչ անենք, մյուս մեծահարուստը, որ կարող էր գնել այդ տունը, արդեն դրանից ունի կամ ո՞ւմ վաճառենք, դրսից ո՞վ է գալու մեր մեծահարուստի տունն առնի: Նույնիսկ մեր շատ սիրելի Սերժ Թանկյանը չեկավ մի բնակարան գնեց, խլենք ի՞նչ անենք, ծերանո՞ց սարքենք, ոչ մի պետություն իրեն չի կարող թույլ տալ այդ շքեղության ծերանոց պահել: Խլենք, ոստիկանական ջոկատներ նշանակենք, աշխատավարձ տանք որ պահե՞ն»,-բացատրեց տնտեսագետը:
Արա Գալոյանն ասում է՝ անհասկանալի է իշխանության տրամաբանությունը, որովհետեւ չպետք է թույլ տալ, որ պետությունը լրացուցիչ ծախսի տակ ընկնի, միայն այն պատճառով, որ ժամանակին ինչ-որ մեկը կասկածելի վարք է ունեցել, կասկածելի է՝ դատեք:
Այս ամենը ու նաեւ այն գործընթացները, որ տեղի են ունենում «Յուքոմ» ընկերության շուրջ, տնտեսագետի խոսքով, բացասական ազդակ են պոտենցիալ ներդրողների համար, իսկ ինչ վերաբերում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին տնօրենը վարչապետի անունից իրեն գործարք է առաջարկել՝ քրեական գործեր չհարուցելու դիմաց, Արա Գալոյանը հիշեցրեց լատինական հայտնի ասացվածքը՝ «դրախտի ճանապարհը սալապատված է բարի ցանկություններով»:
«Կարող է մարդիկ բյուջեի համար փող են ուզում, անմեղության կանխավարկած կա, եկեք մտածենք, որ փող են ուզում բյուջեի համար, ոչ թե յուրացնելու , բայց բարի ցանկությունը պետք է հասկանալի լինի, փողը ինքնին ողբերգություն է, երբ շատ է ու անելիք չկա, մենք դա տեսել ենք նույն Սերժ Սարգսյանի օրոք, երբ փողը կար, անելիք չկար, մենք դա տեսել ենք 90-ականներին, երբ փողը վերածվում էր քարի, շքեղ բենզալցակայանների քանակով Երեւանը մրցակցում էր Դուբայի հետ, երբ ճոխ, կանաչ քարերով քաղաքի կենտրոնն էին երեսպատում, որովհետեւ անելիք չկար, հիմա, նոր իշխանությունների ողբերգությունն էլ այդ գաղափարի պակասն է եւ նրա ամենամեծ մեղքն այն է, որ չի փորձում հարթակներ կազմակերպել, որտեղ կարող են լինել գաղափարներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ