ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է 288 միլիոն դրամի աջակցության ծրագրեր 05/06/2020 17:50 | ԼՐԱՀՈՍ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, երեկ տեղի է ունեցել եպիսկոպոսների հավաք։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովին ներկայացվել է կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։
Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 (երկու հարյուր ութսունութ միլիոն) ՀՀ դրամ գումար։
Մայր Աթոռից մանրամասնում են, թե ինչպես ու որ ոլորտներում են ծախսվել գումարները։
ա․ Սոցիալական ոլորտ
Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 134․400․000 (հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
1․ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին,
2․ 100․600․000 (հարյուր միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար հատկացվել է պարենային ծրագրին։ Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝
- Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների,
- Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի,
- Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի,
- Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության միջոցով՝ պրոբացիայի ծառայության 100 շահառուների ընտանիքների և նախկին դատապարտյալների 14 ընտանիքի,
3․ 13․800․000 (տասներեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի աջակցություն է ցուցաբերվել թեմերում սպասավորող քահանաների ընտանիքներին։
բ․ Առողջապահական ոլորտ
30.600.000 (երեսուն միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ և փոխանցվել ՀՀ Առողջապահության նախարարությանը։
գ․ Կրթական ոլորտ
1․ 83.000.000 (ութսուներեք միլիոն) ՀՀ դրամով ձեռք են բերվել 1600 պլանշետներ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով։ 1300-ը տրամադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։
2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև համավարակի հաղթահարմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, քաջառողջության իր բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր դասով պիտի շարունակի կարելին անել՝ այս իրադրության մեջ զորակցություն բերելով իր հավատավոր զավակներին Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում։
Նորին Սրբությունը վերահաստատել է, որ մշտական կապի մեջ է բոլոր թեմերի առաջնորդների հետ և հաղորդ համավարակի հետևանքներով առաջացած կարիքներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով նաև համայնքներում եկեղեցականների հովվական խնամատարական գործունեության աշխուժացումը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր է նկատել, որ սահմանափակումների մասնակի վերացման ներկա պայմաններում մեր ժողովրդի կողմից դրսևորվի առավել զգաստություն և պատասխանատվություն համավարակի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումների և պատկան կառույցների պահանջների կատարման հարցում և գերակայի քրիստոնեական սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ