ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասանք արտաքին քաղաքականությանը. Արթուր Ղազինյան 05/06/2020 14:58 | Մեկնաբանություն
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք արտաքին քաղաքականություն են ստեղծում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հասանք արտաքին քաղաքականությանը
Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ստեղծում են Հայաստանի արտաքին քաղաքականություն՝ կոնկրետ ընդգծելով, որ մինչ այժմ Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել։
Թարգմանաբար դա նշանակում է, որ մինչ այժմ որդեգրած արտաքին քաղաքական կուրսը սխալ է եղել։
Ի՞նչ է սա նշանակում։ Նիկոլերենից եթե թարգմանենք, ապա դա նշանակում է, որ ներկայումս իրենց իշխանությունն ունի լուրջ եւ անհաղթահարելի խնդիրներ Ռուսաստանի հետ եւ նոր արտաքին քաղաքականություն ստեղծել ասելով նա պարզապես ի նկատի է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի 180 աստիճան փոփոխություն։
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ Ռուսաստանի հետ կան խնդիրներ եւ շարունակելով այս թեզը, փաստացի հրաժարվեց անցած տարվա հոկտեմբերին Լավրովի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ թույլատրել Ռուսաստանի փորձագետների մուտքը Հայաստանի տարածքում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ։
Իսկ երեկ հայ հասարակությունը քննարկում էր մեկ օրում երկու պաշտոն ստացած երիտասարդի ֆենոմենը, ով շատ արագ հայտնվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում՝ շատ կոնկրետ եւ հասկանալի խնդիրներ լուծելու նպատակով։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի կտրուկ հիասթափությունը Ռուսաստանից, որի հետ հարաբերությունները նա հռչակում էր աննախադեպ փայլուն։ Պատճառները բազմաթիվ են եւ դրանց մասին բազմիցս արտահայտվել են տարբեր փորձագետներ եւ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ ես։
Սակայն կորոնավիրուսի համաճարակը նոր սրբագրումներ մտցրեց Փաշինյանի ծրագրերում եւ արագացրեց իշխանափոխությունը գունավոր հեղափոխության վերածելու գործընթացը։
Ձախողելով համաճարակի տարածումը կանխելու իր ռազմավարությունը, նա Հայաստանի տնտեսությունը հասցրել է կոլապսի եզրին, ինչի փրկության միակ ճանապարհը դրսից ֆինանսական մեծ աջակցությունն է։ Իսկ քաղաքական գործընթացներից նվազագույն պատկերացում ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ մեծ ֆինանսական եւ տնտեսական օժանդակության ծրագրերը պահանջում են ներքին եւ արտաքին քաղաքական ձեւափոխում՝ վճարող կողմի պահանջներն ու պայմանները բավարարելու համար։
Ռուսաստանից լուրջ տնտեսական օժանդակություն ստանալ Փաշինյանը չի կարող, քանի որ արդեն խոստովանել են, որ երկկողմ հարաբերություններում առկա են լուրջ խնդիրներ եւ այդ մասին բարձրաձայն խոսեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։
Մնում է արեւմուտքը՝ ԱՄՆ կամ Եվրոպական պետությունները, որոնք այդ օժանդակության դիմաց կդնեն շատ կոնկրետ պահանջներ. սառեցնել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ, գեներացնել հակառուսական տրամադրություններ Հայաստանի հասարակության շրջանում, բարձրացնել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը եւ այդպես շարունակ։
Իր իսկ անգրագիտության հետեւանքով անելանելի վիճակում հայտնված Փաշինյանը չունի այլ տարբերակ, քան գնալ վերը նշված քայլերի՝ ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու գնով իր իշխանությունը մի քանի ամսով երկարաձգելու համար։
Եթե այս սցենարը իրականություն դառնալու նախանշաններ ցույց տվեց, ապա մեզ այլ բան չի մնում անել, քան փաստել, որ 2018թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել արեւմտյան ֆինանսավորմամբ գունավոր հեղափոխություն, իսկ իշխանության են եկել արեւմտյան ֆոնդերի կողմից հավաքագրված օտարերկրյա գործակալները, այսինքն՝ պետական եւ ազգային դավաճանները։
Իսկ նրանց դեմ պայքարում ընդունելի են բոլոր միջոցներն ու կանոնները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից