ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսով պայմանավորված գրավի դիմաց ազատ արձակված՝ ավազակային հարձակման մեջ մեղադրվողը կշարունակի մնալ ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը 05/06/2020 13:02 | Դատական ռեպորտաժներ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ գրավի դիմաց ազատ արձակված Սամուել Ֆարմանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Սամուել Ֆարմանյանը մեղադրվում է 2019թ. հունվարի 21-ին «varks.am» վարկային կազմակերպության` Կոմիտասի փողոցում գտնվող մասնաճյուղից ավազակային հարձակմամբ 1 մլն ՀՀ դրամին համարժեք գումար հափշտակելու մեջ և դիմել փախուստի:
Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետով՝ զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար: Ֆարմանյանը կալանավորված էր 2019թ-ից։ Դատավարության ընթացքում ՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, ինչը դատարանը մերժել էր: 2020 թվականի մարտին դատարանը որոշեց Սամուել Ֆարմանյանին գրավի դիմաց ազատ արձակել՝ գրավով:
Նշենք, որ այժմ գործի քննությունը գտնվում է դատաքննության փուլում։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով դատավարության կողմերը միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու և այլ հերթի նշանակելու մասին, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեփական նախաձեռնությամբ անդրադարձել էր գրավի միջնորդությանը և բավարարել այն՝ գրավի չափ սահմանելով 2 մլն ՀՀ դրամը։ Դատարանը մատնանշել է ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2020թ. մարտի 20-ի զեկույցը, մասնավորապես՝ մատնանշել է զեկույցի 5-րդ կետը, որի համաձայն՝ հաշվի առնելով այն, որ միջձանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար:
Ըստ զեկույցի 5-րդ կետի՝ այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության դեպքում և իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ պետք է վերանայել գրավի կիրառման թույլատրելիության հարցը՝ չանտեսելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը:
Հատկանշական է, որ դատախազությունը ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ տարբեր գործերով սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու համար, սակայն արդեն իսկ նույն հիմքով գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ընդ որում՝ Ֆարմանյանն առաջինն էր, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ