ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոնսալո Սանչեսը եկավ Հայաստան ներդրումներ իրականացնելու, իսկ հիմա այդ գույքը ՀՀ սեփականությունն է. Փաշինյան 05/06/2020 15:42 | ԼՐԱՀՈՍ
Եթե մենք զարգանում ենք, ինչպես է լինում, որ ներդրումները Հայաստանից գնում են, թվերն էլ երկու անգամ կրճատվում են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Վարչապետը պատգամավորի դիտարկման պատասխանելով՝ ասաց, որ ժամանակին շատ մեծ, աղմկոտ և հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում Հայաստանում կառուցվեց «Գոլդեն փելես» հյուրանոցը. «Գոնսալո Սանչեսը եկել էր Հայաստան ներդրումներ իրականացնելու, իսկ հետո պարզվեց, որ հիմա այդ գույքը, առնվազն Ծաղկաձորի մասով, ՀՀ սեփականությունն է և առգրավվել է, նվիրաբերվել է որպես կոռուպցիոն գույք։ Մենք կարող ենք օտարերկրյա ներդրումների կառուցվածքը բացել և տեսնել, որ այդ օտարերկրյա ներդրումների վերնագրի տակ Հայաստանի կոռումպացված չինովնիկները տարել են իրենց փողերը պտտել են։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Քանի որ բոլորը հասկացել են, որ հակակոռուպցիոն պայքարը շատ լուրջ է լինելու, նաև Հայաստանից այս ընթացքում փողեր են դուրս բերում այդ նույն մարդիկ։ Ընդհանուր առմամբ այո պրոբլեմ ունենք և այդ մեծ պրոբլեմների ամենակարևոր պարամետրն անկախ դատական համակարգի կայացումն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով Հայաստանը նախորդ տարի եվրոբոնդերի բացառիկ հաջող գործարք ունեցավ. «500 մլն դոլար, դա իհարկե օտարերկրյա ներդրում է։ Մեր բանկերը, որոնք այսօր Fitch-ի և մյուս ռեյթինգային ընկերությունների կողմից ռեյթինգներ են ստանում ու միջոցներ են ներգրավում։ Մենք կառուցակարգեր ենք ստեղծում՝ խթանելու ներդրումները»,-ասաց վարչապետը։
Հավելենք, սակայն, որ «Գոլդեն փելես» հյուրանոցը ոչ թե առգրավվել է, այլ Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2018 թվականին կառավարությանը նվիրելու դիմում էր ներկայացրել, որի վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 26-ի կառավարության նիստի ժամանակ։ Այն մի քանի անգամ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել ու հիմա ծառայում է որպես կորոնավիրուսով հիվանդների հետ հաղորդակցված անձանց մեկուսացման վայր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ