ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ում թույլ տրված չարաշահումների արդյունքում պատճառված վնասը մասնակի վերականգնվել է տնօրենի կողմից. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 05/06/2020 12:37 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, 2012թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2012-2018 թվականներին, վատնման եղանակով հափշտակել է ՓԲ ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, իր կնոջը, ազգականին և ծանոթին հրամանագրել է ՓԲ ընկերությունում՝ որպես աշխատակիցներ, ապա՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանց աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է վերջիններիս տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որոնք ամեն ամիս հաստատել է: Արդյունքում՝ մինչև 2018թ. սեպտեմբերը ՓԲ ընկերության միջոցներից նշված անձանց վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամ:
Բացի այդ, 2012թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության տնօրենը ստացել է ընկերությունում իրականացված դիահերձումների՝ պետականորեն սահմանված գումարների մի մասը, հարկային մարմիններին ներկայացրել իրականից ավելի քիչ քանակությամբ կատարված դիահերձումների վճարներ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով գումարը, չմուտքագրելով դրամարկղ, յուրացման եղանակով հափշտակել է: Ինչպես նաև՝ 2013թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության անունից Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկում իրականացրել է դիահերձումներ, տրամադրել մահվան բժշկական վկայականներ և ստացել յուրաքանչյուր դիահերձման համար պետականորեն սահմանված գումարը: Վերջինս կատարված դիահերձումների դիմաց ստացված գումարները չի մուտքագրել ՓԲ ընկերության դրամարկղ՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 25.812.500 ՀՀ դրամ:
Բացի այդ, Շիրակի մարզի երկու բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն, ինչպես նաև՝ ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար, 2012թ. հուլիսի 21-ից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության տնօրենը վերջիններից որպես կաշառք մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս կնոջը և ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շիրակի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության ընթացքում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի կողմից, որպես պատճառված վնասի փոխհատուցում, վերականգնվել է 8.578.000 ՀՀ դրամ:
Քրեական գործից նշված մեղադրյալների մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ՓԲ ընկերության տնօրենի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և հայտարարվել հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ