ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
200-ից ավել ռեստորան ստորագրել է հռչակագիր, որով վարձատուներին առաջարկվում է մինչև 50 տոկոս վերանայել վարձավճարները 05/06/2020 17:38 | ԼՐԱՀՈՍ
Ռեստորանների հայկական միությունը նախաձեռնել է հռչակագիր, որով վարձատուներին առաջարկվում է առաջիկա մեկ տարվա համար վերանայել վարձակալության պայմանագրերը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանն ասաց, որ հռչակագիրն առաջին հերթին ստորագրել են միության անդամ ռեստորանները և սրճարանները, որոնց թիվը 200-ից ավել է, սակայն հռչակագիրը բաց է և հանրային սննդի ոլորտի այլ տնտեսվարողներ նույնպես կարող են այն ստորագրել։ Վահե Գևորգյանի խոսքով երեկվա դրությամբ երկու տասնյակից ավել ռեստորան ու սրճարան միացել է հռչակագրին։
«Հռչակագրով նախ առաջարկում ենք վարձատուներին առաջիկա մեկ տարվա համար վերանայել վարձակալության պայմանագրերը։ Ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած շրջանառության և այցելուների պակասից, հետևաբար մեկ տարի ժամկետով առաջարկել ենք մինչև 50 տոկոս վերանայել վարձավճարները։ Ողջամիտ սահմանը համարել ենք մինչև 50 տոկոսը և արդեն թողել ենք կողմերին։ Ամեն բիզնես իր պայմաններն ունի և հնարավոր է, որ ինչ-որ փոխզիջման գան դրա շրջանակներում։ Բացի այդ այլ ռեստորաններին առաջարկում ենք 1.5 տարվա ընթացքում իրար հանդեպ վարձակալության հետ կապված ագրեսիվ քայլեր չիրականացնեն։ Այսինքն կոպիտ ասած չփորձեն մեկի դժվարության հաշվին մեկ ուրիշը տարածքը վերցնի։ Դա նաև վարձատուին է ուղերձ, որ վերջինս այդ ընթացքում այլ ռեստորանի հետ չբանակցի իրենց գործընկերների զբաղեցրած տարածքների վարձակալության հարցով»,-ասաց Վահե Գևորգյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս շրջանում եղել են ռեստորաններ ու սրճարաններ, որոնք վարձավճարի հետ կապված խնդիր են ունեցել, Վահե Գևորգյանն ասաց, որ վարձատուների զգալի մասը հիմնականում ընդառաջել է և փոխզիջումների է գնացել. «Այսինքն ինչ-որ տոկոս են զիջել կամ եղել է նաև, որ փակ շրջանի համար վարձ չեն վերցրել։ Սակայն եղել են նաև հակառակ դեպքեր, երբ վարձատուն որևէ կերպ չէր համաձայնվում փոխզիջումների գնալ»,-ասաց Ռեստորանների միության նախագահը։
Հարցին՝ արդյոք առաջիկա մեկ տարվա ընթացքում հանրային սննդի ոլորտին կհաջողվի վերականգնել շահույթի մի մասը, Վահե Գևորգյանը նկատեց՝ դա բազմաթիվ գործոններից է կախված, բայց բիզնեսը, իհարկե, կփորձի ելքեր գտնել. «Դա կլինի և՛ առաքման ծառայություններն ավելի աշխուժացնելով, և՛ ներքին տուրիզմն աշխուժացնելով։ Ակնհայտ է, որ մի քանի ամիս Հայաստան զբոսաշրջիկների հոսք չի լինի, լինելու դեպքում էլ քիչ կլինի։ Հետևաբար առաջին հերթին պետք է ներքին հաճախորդների այցելությունը խթանել։ Ներքին սպառումը խթանելու հետ կապված ծրագիր ենք քննարկում, որի մասին, հավանաբար, հաջորդ շաբաթ կհրապարակենք։ Ակնկալում ենք նաև պետության աջակցությունը այն առումով, որ լինեն երկարաժամկետ զարգացման ծրագրեր և նրանք փորձեն ոլորտին աջակցել»,-ասաց Վահե Գևորգյանը՝ համաձայնելով, որ ծանր վիճակ է և լավագույն դեպքում ակնկալում են, որ մյուս տարի նախաճգնաժամային շրջանառության 60 տոկոսին նոր կհասնեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ