ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատուհանից նայեցի՝ 6-7 շուն տեսա ու մարդիկ էին պառկած, նորից նայեցի ու ցնցվեցի. հարևանուհին նկարագրում է` ինչպես է տեսել դեպքը 05/05/2020 13:28 | Արտակարգ պատահարներ
9-րդ հարկից նախնական տվյալներով իրեն և երեխաներին ցած նետած տղամարդու հարևանուհին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ խուլ դմփոց է լսել գիշերը ժամը 4-ի կողմերը ։ Վստահ չէ, որ իր լսածը կատարվածի հետ կապ ունի, քանի որ մտածել է, որ ավտոտնակից է ձայնը և պատուհանից դուրս չի նայել։
«Ժամը 7-ին արթնացա սուրճ էի դնում ու շների տարօրինակ, անսովոր հաչոց լսեցի։ Այդ ժամանակ սուրճը թափվում էր գնացի գազօջախն անջատեցի և եկա պատուհանից նայեցի։ Մոտ 6-7 շուն տեսա ու մարդիկ էին պառկած։ Մի պահ, որ նայեցի ինձ թվաց շների հետ են խաղում, բայց երբ նորից նայեցի, ցնցվեցի։ Տեսա, որ ծնկերը պատռված են ու արյունոտ։ Ամուսնուս արթնացրեցի, կանչեցի ու այդ ժամանակ փռի աշխատակցուհիներից մեկն էր տեսել ու օգնություն կանչել։ Սա էր ամբողջ պատմությունը»,-նշում է Ալինա Պետրոսյանը։
Վերջինս պատմում է, որ այդ ընտանիքի հետ այդքան էլ շփում չեն ունեցել, բայց վարքագծում տարօրինակ ոչինչ չեն նկատել։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել է, որ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ։
«Փաստինֆո»-ի լրագրողը դեպքի վայրում զրուցել է ողբերգության զոհ դարձած տղամարդու հարեւանների հետ, որոնք նրան կիրթ ու հավասարակշռված են բնութագրում։ Նրանք ապշած են կատարվածից։
Ըստ հարեւանների՝ տղամարդը տևական ժամանակ Ռուսաստանում սպա է եղել, ֆինանսական ու սոցիալական խնդիրներ չի ունեցել. «Հագուկապից չէինք ասի, որ սոցիալապես վատ վիճակում է եղել։ Մի քանի օր առաջ ենք տեսել երեխաների հետ խաղում էր։ Շատ էր սիրում երեխաներին։ Չենք հասկանում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել»,-պատմում են հարևանները՝ նշելով, որ հոգեկան խնդիրներ եւս չեն նկատել։
Նրանք ասում են, որ տղամարդն ամուսնալուծված չի եղել, քանի որ կինն ու երեխաները փաստացի նրա հետ են բնակվել։ Ողբերգության զոհ դարձած երեխաները 8 եւ 5 տարեկան էին...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ