ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք շատ պրոֆեսիոնալ ոստիկաններ ունենք, որոնք ընդամենը երկու հարցի չեն կարող պատասխանել՝ թե քանի աստղ կա երկնքում և ինչ են հուշում աստղերը. Գևորգ Պետրոսյան 05/04/2020 14:23 | ԼՐԱՀՈՍ
Պարոն Գաբրիելյան, որ խոսքիս ժամանակ ուշադիր նայում էիք ինձ, ես գիտեի՝ լսում եք ինչ եմ ասում։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց քաղդատօրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հիմանակն զեկուցող Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմումներին։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պատվի, արժանապպատվության ու գործարար համբավի վերաբերյալ դատական գործերի ժամկետները սեղմել, որպեսզի մարդն իմանա, որ դատարան դիմելու արդյունքում առավելագույնը 6-7 ամսում իր գործով վերջնական դատական ակտ կլինի։
Գաբրիելյանի դիտարկումներից մեկին, թե մարդը կարող է վիրավորանք կամ զրպարտություն արտահայտել՝ հղում անելով «ֆեյք» էջին ու տվյալ դեպքում «ֆեյքին» ոչ ոստիկանությունը կարող է պարզել, ոչ էլ դատարանում հնարավոր կլինի գտնել վիրավորանքի հետևում կանագնած անձին, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք շար պրոֆեսիոնալ ոստիկաններ ունենք, որոնք միայն երկու հացերի չեն կարող պատասխանել՝ թե քանի աստղ կա երկնքում և ինչ են հուշում աստղերը։ Այս երկու հարցից բացի ՀՀ ոստիկանությունը ցանկցած հարցի կարող է պատասխանել»։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ կատակեց ասելով, որ մեր ոստիկաննությունը դժվար թե ունենա հարցերի պատասխանը, թե ով է սպանել Քենդիին և ինչու է աղմկում գետը։
Գևորգ Պետրոսյանը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է այն դեպքերին, երբ վիրավորող անձը պարզ է. «Սա չի վերաբերում անորոշ ակունքով մեկին, ասենք գազանների գազանին, կամ էլ կենդանիների տեսքով նկարներ ունեցողներին, տակը ճշտով տղա, սխալով աղջիկ գրողներին...ինչ ասես անում են, սակայն մենք դրանց մասին չենք խոսում, խոսում ենք այն դեպքերի մասին, երբ կոնկրետ վիրավորողը հայտնի է կամ նրան գտնելը շատ հեշտ»։
Գաբրիելյանը շեշտեց, որ ստեղծված իրավիճակում կրկին հնարավոր կլինի վիրավորել մարդուն ուրիշ մեկին հղում անելու միջոցով. «Մարդն ինքը չի ասի վիրավորանք, բայց ամբողջ վիրավորանքը կարտահայտի, վերջում միջակետ կդնի ու կգրի՝ Պետրոս Պետրոսյան, այդ դեպքում շատ բարդ է լինելու պարզել, թե ով է Պետրոս Պետրոսյանը։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ այսօր վիրավորանքն ու զրպարտությունը հիմնականում գալիս է անհայտ էջերից, անհայտ ֆինանսավորման աղբյուրներից»։
Գևորգ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ կեղծ էջից տարածվող վիրավորանքը այդքան ծանր չես տանում, քանի որ գիտես՝ այդքան ժամանակ չկա տվյալ անձին գտնելու համար։
«Նույն հաջողությամբ եթե սկսենք վարկածներ հնարել, մեկը մյուսին կարող է ասել՝ այ էշ, հետո ասի, որ էշ ասել է որպես աշխատասիրության խորհրդանիշ, է հետո՞։ Հիմա էլ ընկնենք պարազաբնում պահանջենք։ Հարգելի գործընկերներ, ես հարգում եմ ձեր կարծիքը, ձեր մտքի թռիչքը, բայց այստեղ հստակ է ամեն ինչ, վիրավորողն ու վիրավորվողը հայտնի են, մարդը որոշել է դատարանով պաշտպանվել, ոչ թե գնա քիթը ջարդի կամ չգիտեմ՝ ինչ անի, և դատարանը թող գործերը քննի այնպիսի ժամկետում, որ մարդու համար ավարտը տեսանելի լինի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ