ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղամավան և Հաղարծին համայնքների հողմասերը հարյուրապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին. քրեական գործերով վնասները վերականգնվում են 05/04/2020 20:02 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականության հողամասերը ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում է հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Քրեական վարույթների շրջանակներում հիմնական շեշադրումը կատարվում է համայնքներին հասցված վնասների վերականգնման և վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման վրա:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարզի Գեղամավան համայնքի, ի դեմս համայնքի նախկին ղեկավար Մ.Վ.-ի, և Գեղարքունիքի նախկին մարզպետի վարորդի միջև 2010թ. սեպտեմբերի 3-ին կնքվել է 0,02 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 3.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 24-ին վերջինս կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր՝ 280 անգամ ավելի՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այդ կերպ Գեղամավան համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մեկ այլ դեպքում Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հաղարծին համայնքի ղեկավար Ս. Պ.-ն, 2013թ. ստեղծելով մրցույթային հանձնաժողով և գլխավորելով այն, կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակից անձի հետ 2013թ. հունիսի 27-ին կնքել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,2 հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով տարեկան ընդամենը 4400 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վերջինիս վարձակալության հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, տվյալ անձը արոտավայր հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այդ հողամասից 0.02 հա հատարծքը մոտ 218 անգամ ավելի՝ տարեկան 960.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերություններից մեկին: Արդյունքում Հաղարծին համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ մուրջ 2մլն դրամի վնաս։
Տավուշի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախնական քննությունների արդյունքում Գեղամավան համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 մլն ՀՀ դրամ, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել համայնքի համար ակնհայտ անբարենպաստ և ապօրինի կնքված հիշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ:
Իսկ Հաղարծին համայնքին պատճառված վնասից կամովին վերականգնվել է 1մլն դրամ գումար, ինչպես նաև եկկողմ համաձայնությամբ լուծվել են ապօրինի վարձակալության պայմանագրերը:
Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայքներին պատճառված ամբողջ վնասը վերականգնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ