Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Այն ոստիկանությունը, որն սկսեց քաղաքական երանգներով կառուցել աշխատանքը, չի կարող հեղինակություն ունենալ. Ալիկ Սարգսյան 05/04/2020   20:29  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն զրուցակիցն է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, ոստիկանության համակարգում տիրող իրավիճակից խոսենք՝Գավառում տեղի ունեցած վենդետայի համատեքստում: Ինչո՞ւ այդպես եղավ:

-Ցավ եմ ապրում, որ այդպես եղավ, շատ ցավ եմ ապրում, ես նույնքան ցավ ապրեցի, երբ Էրեբունու տարածքում այդ չարաբաստիկ խուզարկությունն արեցին, խայտառակ մի վիճակ, որը հարիր չէ ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ պետությանը: Նույնը կարող եմ ասել, երբ տարբեր մարդկանց բերման ենթարկեցին՝ շոուի համար մարդկանց վարկաբեկեցին, որի կարիքը չկար: Ինչ վերաբերում է Գավառի դեպքերին, ի՞նչ կարող եմ ասել, ողջ ժողովուրդը դա տեսավ, դա թաքցնելու բան չէ ցավալի է, որ ոստիկանությունը հայտնվեց այդ վիճակում, երբ քաղաքացին կարող է տեսնել, որ ոստիկանությունն իրեն պաշտպանելիս անզոր է գտնվում, հարմարվում է ինչ-որ բաների, մարդիկ ոստիկանի ներկայությամբ հանցագործություն են կատարում: Մի քանի առումներով կարող եմ ասել հետեւյալը՝ ուժերի հաշվարկը ճիշտ կատարված չէր, տեղանքի մասին իրենք պետք է համապատասխան ինֆորմացիա ունենային, որ կուտակումներ կան, պետք է նախապես իմանային, ինչու ոչ, եթե եղել են 500 հոգի, ոստիկանությունը պետք է լիներ 700 հոգի, 500-ից ոչ պակաս պետք է լիներ, պետք է  իր ուժը, իր դերը ցույց տար, որ պետական մարմինների դեմ որեւէ գյուղ չի կարող կանգնել: Հասկանո՞ւմ եք, սա այն տարբերակը չէ, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», ոչ, պետությունը գյուղ չէ, պետության նկատմամբ չի կարելի նման ոտնձգություն, չի կարելի հեղինակազրկել պետական կառույցը: Ոստիկանության մեղքը նշելուց հետո պետք է ասեմ՝ այս մթնոլորտը՝ ատելություն, մաղձ , սամասուդ, այս ամենը բերում է այդ վիճակին:  Դա պետք է չլիներ, շատ ամոթ էր, ոստիկանությունը պետք է կարողանար կանխել: Ես ընդհանուր համակարգում ընկճվածություն եմ տեսնում, տղաները ավելի շատ զսպված են, իրենց ուշադրությունը այլ բաների վրա են սեւեռել՝ բարեկիրթ երեւալու, բարի երեւալու:  Ես մի քանի անգամ ասել եմ՝ ոստիկանությունը հստակ կառույց է՝ այո կամ ոչ-ով, կարելին՝ կարելի է, չի կարելին՝ չի կարելի: Շատ են, քիչ են, որ թիմից են, ներկան են, թե նախորդը, որեւէ բան չպետք է  հետաքրքրի ոստիկանությանը, այն ապաքաղաքական կառույց է:

-Պարոն Սարգսյան, գուցե հենց այստե՞ղ է խնդիրը, վերջին ժամանակահատվածում, ոստիկանությունը կարծես դուրս է դրվել իր բուն գործառույթների շրջանակից, շատ գնահատականներով, ոստիկանությանը քաղաքական պատվեր է իջեցվում: Սա համակարգը չի՞ խարխլում:

-Ես ցավում եմ, այն ոստիկանությունը, որն սկսեց քաղաքական երանգներով կառուցել իր աշխատանքը, չի կարող հաջողություն  եւ հեղինակություն ունենալ: Ամեն րոպե ոստիկանությանը շահարկում են, պահ է գալիս,  բոլորը գոռում են ՝ոստիկանը մերն է, պահ է գալիս՝ թշնամին է, պահ է գալիս՝ բարի են, մեղմ են, պահ է գալիս՝ բիրտ են: Ես չեմ հասկանում, այդ գնահատականներն ինչպե՞ս են տրվում մի խումբ մարդկանց շահերին համապատասխան: Այս անգամ կանխեք՝ մենք ենք հրահանգում, մյուս անգամ՝ գործ չունեք: Ոչ, այդպես չի կարող լինել, ոստիկանն էլ է ընկնում թյուրիմացության մեջ, էլ չեմ խոսում ոստիկանի նկատմամբ ոտնձգությունների մասին, որոնք վերջին տարիներին, կարծես թե, հաճախ ներվում են: Այս մասին իրենք՝ ոստիկանները  գուցե չեն խոսում,  բայց  բոլորի մոտ նստվածք կա առ այն, որ կարելի է ոստիկանին մարմնական վնասվածք հասցնել, նրա կյանքին վտանգ սպառնալ, սպանել ոստիկանին եւ գտնվել ազատության մեջ: Դա արդեն բավական է…

-ՊՊԾ գնդի գրավման մասին այսօր ոչ ոք չի հիշում , պարոն Սարգսյան,  3 ոստիկան զոհվեց:

-Այո, ոստիկանների հարազատներն են դա տեսնում, այդ մորմոքն իրենց մաշկի վրա զգում են, ամբողջ համակարգն է դա տեսնում, յուրաքանչյուրն իրեն այդ  վիճակում է պատկերացնում, որ այսօր իր նկատմամբ դա կատարվեց, իր ընտանիքն անտեր մնաց եւ վաղը, մյուս օրը կատարողը հերոսի կեցվածքով դրսում է: Սա բավական է, որ մթնոլորտը խաթարվի: Հարցին ընդհանրական պետք է նայել, միայն ոստիկանությանը չպետք է բռնել՝ թափ տալ, պետք է նայել, թե ինչից ինչ է ծնվում:

-Շղթայական էֆեկտի հե՞տ գործ ունենք:

- Իհարկե, եթե ես ասեմ, որ այդ ամենը կապ չունի ոստիկանության ներսում տիրող մթնոլորտի հետ, Դուք լուրջ կվերաբերվե՞ք ինձ: Ոստիկանությունը մեր կյանքի, երեւույթների շատ վառ արտացոլումն է՝ իրա ամբողջ գործողություններով, ինչ տրամադրություններ կան քաղաքական իշխանության ու հասարակության ներսում, այդ նույնն արտացոլվում է նաեւ ոստիկանությունում:

-Պարոն Սարգսյան Գավառի դեպքերի վերաբերյալ որեւէ խոսք երկրի վարչապետից չլսեցինք, ըստ էության լուռ է նաեւ ոստիկանապետը: Սա նորմա՞լ է: Գեղարքունիքի մարզային վարչության պետը միայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

-Ես չեմ համարում դա նորմալ։ Իմ կարծիքով՝ պետք է ասվեր, վարչապետը քաղաքական ղեկավար է, ես  չգիտեմ՝  հարմա՞ր է, որ նա այդ մասին խոսի, բայց ոստիկանապետը պետք է մեկնաբաներ, բացատրեր , մարդիկ իր խոսքի ակնարկը պետք է հասկանային:  Իհարկե, ցանկացած դեպքում ծառայողական քննություն պետք է իրականացվի, գնահատականը պետք է ոստիկանության ղեկավարությունը տա: Դա ինձ չի հետաքրքրում՝ ոստիկանապետն այնտեղ  եղե՞լ է, թե՝ ոչ, նա պետք է նախօրոք հաշվարկ աներ, որ Նորատուս գյուղի հետ կապված մենք  դեպքեր էլի ենք ունեցել: Պետք էր գնալ այնպիսի ուժերով, որ որեւէ գյուղական հավաք չկարողանար ոստիկանությանը կոտրել, մտնել հսկվող տարածք, մարդկանց վնասել: Դա ամոթալի բան է: Ես ինձ շատ վատ եմ զգում դրանից:Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ասել է, թե ոստիկանի մոտ զենք կա, բայց նա այդ զենքից կրակելու մտքից անգամ շատ հեռու է, որովհետեւ այդ գործողությունից հետո գուցե նրա ամբողջ կյանքը կործանվի: Հնարավորություն տվեք ոստիկանին իրեն պաշտպանված զգալ պետության կողմից:

-Ոստիկանն անպաշտպա՞ն է պետության կողմից:

-Եթե նա իրեն այդպես զգաց, ինքնավստահությունն ավարտվում է, արդեն այլ բան է սկսվում՝ ո՞նց անել, սպասել կարգադրության, թե՞ ոչ, կարգադրության դեպքում էլ՝ ինչպե՞ս անել, սեփական անձն ապահովագրել: Սա պրոբլեմ է:

-Պարոն Սարգսյան, ոստիկանությունը մշտապես եղել է հասարակության վստահության տեսանկյունից թիրախավորվող կառույց, տարբեր ժամանակներում տարբեր ՀԿ-ներ, նախաձեռնություններ, անհատներ ու գործիչներ մշտապես խոսել են այդ մասին: Հիմա,  իշխանափոխությունից հետո, ինչպես Դուք էլ հիշատակեցիք, հայտարարվեց , որ «ոստիկանը մերն է», բայց փաստորեն, այդպես էլ հասարակության ընկալման մեջ  «մերը» չդարձավ:

-Գիտեք, ես չեմ հասկանում, ի՞նչ ասել է՝ ոստիկանը մերն է, ոստիկանը ժողովրդինն է, պետությանն է եւ մեկ գործառույթ ունի՝ հասարակական կարգի ապահովում եւ հանցավորության դեմ պայքար: Վերջ, այս երկու գործառույթից այն կողմ այլ բան ինձ չի հետաքրքրում: Այսօր ոստիկանությանը շատ ենք ջրիկացնում, ամեն րոպե հեռուստացույցը միացնում ես՝ ոստիկանություն, ռադիոն միացնում ես՝ ոստիկանություն, դրանով ի՞նչ ենք ուզում ասել, որ մենք ոստիկանական պետությո՞ւն ենք: Պետությունն այլ խնդիր չունի՞: Այդպես չի կարելի: Դա մեզ լավ տեղ չի տանելու: Հարկավոր է  ուշքի գալ, ոստիկանությունը կարեւոր կառույց է, բայց հաճախ նրա դերն ու նշանակությունը չի գնահատվում, մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչի համար է ոստիկանությունը: Ոստիկանությունն օրգանիզմ է, ես հուսով եմ, որ ինքն իրեն կբուժի, միայն հարկավոր է չխանգարել, թողնել ոստիկանությունն անի այն, ինչ տարիներ շարունակ արել է եւ պատվով է արել: Այսպես՝ ծամածռություններով, ավելորդ խուզարկություններով, շոուներով չի կարելի, բերեցինք՝ պետք է զենք լինի, բայց զենք չկա, ցտեսություն…Չի կարելի մարդկանց դնել վատ վիճակի մեջ, կառույցը հեղինակազրկել: Դա ուղղակի վտանգավոր է:

Հեղինակ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:25 30/04/2020  |  ՀարցազրույցԻշխանությունը որևէ խնդիր չունի մասոնության հետ և երբեք չի սահմանափակել մեր գործունեությունը. Ագռավաքար Օթյակի Հիմնադիր անդամ
19:28 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարիը պատասխանել է լրագրողների հարցերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ
21:24 19/04/2020  |  Հետաքրքիր է իմանալԱնձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
19:07 31/03/2020  |  ՀարցազրույցԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան
19:52 26/03/2020  |  ՀարցազրույցՀիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան
19:50 06/03/2020  |  ՀարցազրույցՔողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի ռիսկերի մասին
16:30 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում եմ, որ ինձ համար ցանկալի տարբերակով պետք է գործը կարճվի. Ալիկ Սարգսյան
09:11 27/02/2020  |  ՄամուլԱլիկ Սարգսյանը ՀՔԾ-ում «կռիվ է տվել». «Ժողովուրդ»
21:53 21/02/2020  |  ՔաղաքականԵթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ)
09:33 21/02/2020  |  Մամուլ«Շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել»․ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ն լքելուց հետո ընկճված է. «Ժողովուրդ»

Արխիվ

[]