Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամուլսարում հողերը Լիդիանին կոռուպցիոն ճանապարհով վաճառելու քրեական գործը դատարանում է․ մեղադրյալներն են Գնդեվազի նախկին գյուղապետն ու իր որդին - ՀԲՃ 05/04/2020   16:06  |  Բնապահպանական իրավունք

Վաղը՝ մայիսի 5ին, ժամը 16:00 Եղեգնաձոր քաղաքի դատարանում տեղի է ունենալու Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդու գործով դատական երկրորդ նիստը։ Խնդրում ենք լուսաբանել և հանրությանը ներկայացնել նիստի ընթացքը, ինչպես նաև բարձրացնել այս գործով նախաքննության բացթողումները։

Մեղադրական եզրակացության համառոտագիրը, որի շուրջ տեղի է ունենալու դատաքննությունը, կներկայացնենք մեր հաղորդագրության վերջում։ Իսկ սկզբում կարևոր ենք համարում շեշտել հետևյալ կարևորագույն բացթողումները, որոնք ճակատագրական նշանակություն ունեն՝ պարզելու, թե նաև ինչ շահադիտական նպատակներով է ի վերջո Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել Ամուլսարում հանքի շահագործման ծրագիրը (ՀԲՃ-ն այս քրեական գործի հետ կապված իր մի շարք մտահոգությունները ներկայացրել էր նաև դեռ 2019թ-ի օգոստոսի 14-ին հրապարակված հոդվածում)։

Բացթողումներ

1) Նախաքննությունն ընթացել է թերի, այն մարզային քննչական մարմնից 2019թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերով վարչություն, գտնվել է նույն քննիչների աշխատանքի տիրույթում, ովքեր հայտնի Յու․ Իվանյանի գլխավորությամբ Ամուլսարի գործով քննչական խմբի մեջ էին։ Այս նույն ամիսներին այս քննչական խումբը Յու․ Իվանյանի գլխավորությամբ խեղաթյուրեց Ամուլսարի գործով միջազգային փորձագիտական խմբի ներկայացրած զեկույցի արդյունքներն ու ըստ էության տապալեց Լիդիան ընկերության ներկայացրած թերի փաստաթղթերի ու դրանց հիման վրա տրված թույլտվությունների օրինականությունը վիճարկելու հետագա գործընթացը․

Ա) Գնդեվազի գյուղապետի գործով նախաքննական թերություններից է փաստը, որ համայնքային ու պետական նշանակության փաստաթղթերի մի մասը (գրանցամատյաններ, գյուղապետի և ավագանու բոլոր որոշումները) թաքցված են եղել, հասանելի չեն եղել ո՛չ պետական արխիվներում, ո՛չ էլ համայնքի (արդեն խոշորացվաց Ջերմուկ համայնքի) արխիվներում, սակայն դրանք չհրապարակված եղանակներով ի հայտ են եկել նախաքննության ժամանակ, ենթադրաբար այժմ գտնվում են դատարանում։ Նախաքննական մարմինը ոչ մի գործողություն չի արել պետական փաստաթղթերը թաքցնելու պատասխանատվությունը քննելու, հանցակազմն ուսումնասիրելու ուղղությամբ։

Բ) Նախաքննական թերություններից է նաև գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ու նաև այլ պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերի օտարման այլ գործողությունները չուսումնասիրելը, նույնիսկ եթե, ինչպես նշում է քննչական մարմինը, այդ գործարքները կատարվել են շուկայական գներով՝ ի տարբերություն սույն գործով ներկայացված անհեթեթ ցածր գների։ Նույն ժամանակաշրջանում հողեր են օտարվել նրա այլ ազգականների։ Թե ինչ գործարքների մասին է խոսքը, հանրությունը չի կարող իմանալ և չի էլ իմացել, քանի որ, ինչպես նշվեց վերը, դրանց ապացույց հանդիսացող պետական փաստաթղթերը՝ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումների գրանցամատյանները թաքցված են եղել։

Գ) Մեղադրական եզրակացության մեջ նշված գործարքը կնքելու պահին, համայնքային հողերը սեփական որդուն օտարելու ժամանակ, Հայրապետ Մկրտչյանի որդի Լայերտ Մկրտչյանը եղել է անչափահաս։ Սա ավելացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվության չափը։

Դ) Քննությամբ չի պարզվել, թե արդյո՞ք պետական այլ ատյաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ որքանով են տեղյակ եղել այս գործարքներից։ Չի պարզվել, թե հետագայում Հայրապետ Մկրտչյանը Լիդիան Արմենիայի 360-ապատիկ բարձր գնով վճարած գումարը ինչպես է տնօրինել, հնարավոր է՝ նա այդ գումարը փոխանցել է նաև այլ պաշտոնյաների։ Այս հանգամանքը չպարզելը, նշանակում է ընդհանրապես չփորձել պարզել գործարքի ողջ շղթան և հնարավոր կոռուպցիոն շղթաները։ Թույլ տվեք հիշեցնել, որ վերջերս ԱԱԾ նախաքննությամբ մեղադրանքներ են առաջադրվել Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրենին և Գագիկ Խաչատրյանին՝ փոխառության առերևույթ պայմանագրի միջոցով կաշառք տալու և այլ չարաշահումների համար։ Այսինքն՝ փաստաթղթային մակարդակից վեր քննություն է ընթացել, որը պարզել է կոռուպցիա։ Նույն տեսակի քննություն այս գործով տեղի չի ունեցել։

Ե) Քննության առարկա չի հանդիսացել Հայրապետ Մկրտչյանի դերակատարումը Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագրի հարցում, այսինքն, թե ինչ որոշումներ է նա ընդունել կամ իր ազդեցությունն օգտագործել, որ նման որոշումներ ընդունի ավագանին՝ ի շահ Լիդիան ընկերության, սկսած ծրագրին նախնական համաձայնություններ տալուց, մինչև հանրային լսումների կազմակերպումն ու դրանց ժամանակ նրա ագրեսիվ դերակատարումը։

2) Մեղադրանքն ինքնին անհեթեթ է, ցածրացնում է Հայրապետ Մկրտչյանի պատասխանատվությունը՝ իբր Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս։ Այստեղ խնդիրը միայն հողի վաճառքով համայնքին ֆինանսական վնաս պատճառելը չէ, այլ նաև այն, որ շահադիտական նպատակներից ելենելով գյուղապետն ու հնարավոր է նաև այլ պաշտոնյաներ առաջ են մղել հանքի ծրագիրն ու ամեն ինչ արել, որ այն իրականանա՝ առանց հաշվի առնելու տեղի բնակիչների բողոքներն ու դիմադրությունը։

3) Նաև անընդունելի է այն փաստը, որ նախաքննության ընթացքում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի մի մասի վերականգնում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել ընդհանուր 70 միլիոն ՀՀ դրամ գումար: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ի՞նչ իրավական նորմերով է քննչական կոմիտեն որոշել, որ գումարը փոխանցելու տարբերակով կարելի է այս հանցագործության հարցը լուծել՝ այն դեպքում, երբ համայնքին պատկանող 10 հեկտար արոտավայրն անօրինական ճանապարհով օտարվել է ու հետո 360 անգամ թանկ գնով վաճառվել Լիդիան Արմենիա ընկերությանը։ Այս հարցի ճիշտ իրավական լուծումը լրիվ այլ պետք է լինի մեր կարծիքով․ ապօրինի վաճառված հողը պետք է հետ վերադարձվի համայնքին, իսկ հանցագործություն կատարած անձինք և կոռուպցիան շղթայի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն, փոխհատուցեն վնասներն ու կրեն լիարժեք քրեական պատասխանատվություն։

 Մեղադրական եզրակացության համառոտագիրը

DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն թվականի փետրվարի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի և Վայոց ձորի մարզի դատարան է փոխանցվել համար 35100219 նախաքննական գործը։

«Հայրապետ Էդիկի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, որդու՝ Լայերտ Մկրտչյանի օժանդակությամբ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Գնդեվազ համայնքի օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Այսպես.

Հայրապետ Էդիկի Մկրտչյանը 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ներկայումս Ջերմուկ համայնքին միավորված Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ՝ օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով: Վերջինս ի պաշտոնե մասնակից լինելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ «Գեոթիմ» ՓԲ ընկերության կողմից համայնքում հրավիրված հանդիպումներին, դեռևս 2013 թվականից տեղյակ է եղել, որ ՀՀ կառավարությունը որոշել է հանքավայրի կույտային տարալվացման հարթակը Սյունիքի մարզի Սարավան համայնքից տեղափոխել Գնդեվազ համայնք: Գիտակցելով, որ նշված հանգամանքով պայմանավորված՝ «Գեոթիմ» ՓԲ ընկերության համար անխուսափելիորեն առաջանալու է այդ հարթակի կառուցման վայրում գտնվող հողատարածքները ձեռք բերելու անհրաժեշտություն և տեղյակ լինելով, որ ընկերությունը դրա դիմաց պատրաստ է լինելու բարձր գին վճարել, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ նպատակադրվել է ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լայերտ Մկրտչյանի անվամբ այդ վայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք ձեռք բերել, այնուհետև այն ընկերությանն անհամեմատ բարձր գնով վաճառել:

Մտադրությունն իրագործելու նպատակով, Հայրապետ Մկրտչյանն օժտված լինելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և ավագանու որոշմամբ օտարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով, այլ օրենքներով ու նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համայնքի ավագանու հետ համայնքային սեփականության ներքո գտնվող հողերը կառավարելու և տնօրինելու, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերն օտարելու լիազորություններով, 2014 թվականի մարտի 27-ին հրավիրել է Գնդեվազ համայնքի ավագանու նիստ և ստանալով 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքն օտարելու վերաբերյալ ավագանու համաձայնությունը՝ որոշում է կայացրել աճուրդի միջոցով այն օտարելու մասին՝ աճուրդի մեկնարկային գին սահմանելով դրա կադաստրային արժեքի 60 տոկոսի չափով՝ 372.000 ՀՀ դրամ:

Այնուհետև, Հայրապետ Մկրտչյանը, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված արգելքն այն մասին, որ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ինչպես նաև այն անձինք, ովքեր սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք, աճուրդի մասնակից է գրանցել 18 տարին չլրացած՝ քաղաքացիական գործունակությամբ չօժտված իր որդուն՝ Լայերտ Հայրապետի Մկրտչյանին: 2014 թվականի մայիսի 6-ին Լայերտ Մկրտչյանը մասնակցել է Գնդեվազի համայնքապետարանում Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած և անձամբ վարած աճուրդին, որի ընթացքում օժանդակել է նրան՝ սակարկության սկսման համար մեկից ավելի սակարկողների առկայության անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ խոչընդոտը հաղթահարելու, սակարկության ընթացքում 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի դիմաց առավել բարձր քայլ կատարելով հաղթող ճանաչվելու և 410.130 ՀՀ դրամով այն ձեռք բերելու իրավունք ստանալու եղանակով:

 

Դրանից հետո՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Լայերտ Մկրտչյանը շարունակել է օժանդակել Հայրապետ Մկրտչյանի հանցավոր գործողություններին և քաղաքացիական գործունակությամբ օժտված չլինելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ջերմուկ սպասարկման գրասենյակում Գնդեվազ համայնքի՝ ի դեմս Հայրապետ Մկրտչյանի, հետ կնքել է 10-036-0214-0090 կադաստրային ծածկագրով հողատարածքի առուվաճառքի պայմանագիր և 410.130 ՀՀ դրամով գնել է այն, իսկ 2015 թվականի մայիսի 26-ին. Հայրապետ Մկրտչյանի նախնական մտադրության համաձայն, նույն հողատարածքը անհամեմատ բարձր գնով՝ 147.300.838 ՀՀ դրամով վաճառել է «Լիդիան Արմենիան» ՓԲ ընկերության վերանվանված «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը:

 

Արդյունքում Հայրապետ և Լայերտ Մկրտչյանների վերոգրյալ գործողություններով Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:48 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի վերաբերյալ քննչական կոմիտեն մշակել է 154 հարց, որոնց պետք է պատասխանեն ՀԿ-ներն ու ակադեմիան
18:36 04/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊատրաստվու՞մ եք հանրաքվեի դնել Ամուլսարի հարցը. Անի Սամսոնյանը՝ վարչապետին
09:21 20/02/2020  |  Մամուլ«Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ. «Փաստ»
12:46 12/02/2020  |  Բնապահպանական իրավունքԱրտագաղթ, աղքատություն, հուսալքություն. Ամուլսարի համայնքներ
09:21 29/01/2020  |  ՄամուլԱմուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ»
12:46 17/01/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը»
10:28 11/01/2020  |  ՄամուլԱմուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիանը» անգամ քննարկում է ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»
17:39 19/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ևս 54 հազար դոլար կհատկացնի Ամուլսարի փորձաքննությունների համար
10:51 16/12/2019  |  Քաղաքացիական իրավունքՋերմուկցիները որոշել են թույլ չտալ «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ կատարել
17:26 13/12/2019  |  ՄեկնաբանությունԱռաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան

Արխիվ

[]