ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գալաքսի» ընկերության շուրջ իրադարձությունների արձագանքներն ուղիղ ազդեցություն են թողնում ներդրումների վրա. Նաիրի Սարգսյան 05/04/2020 12:37 | ԼՐԱՀՈՍ
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը մանրամասն տեղյակ չէ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող գործընթացներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Նաիրի Սարգսյանն ասաց, որ չի կարող ասել՝ այս դեպքով ռեպրեսիաներ կիրառվում են, թե ոչ, սակայն արձագանքներն արդեն ուղիղ ազդեցություն են թողնում ներդրումների և արտասահմանյան ներդրողների որոշում կայացնելու վրա։
«Ներդրողի համար պետք է կայուն տնտեսական միջավայր, եթե կայուն չէ և նույնիսկ եթե լուրերը կեղծ են տարածվում, բայց համատարած են, միանշանակ ներդրումների վրա դրանք ազդեցություն թողնում են։ Արդարացվա՞ծ են ռեպրեսիաների հետ կապված այդ լուրերը և բողոքները, կոնկրետ «Գալաքսի» ընկերության մասով չեմ կարող ասել։ Ընդհանրապես բիզնեսի վրա չեմ կարող ասել ռեպրեսիաներ կիրառվում են և չեմ էլ կարող ասել, որ բիզնեսի հետ պետությունը տանում է գործընկերային հարաբերություններ։ Այսինքն` այս պահին միջակ վիճակում է գտնվում»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Հարցին՝ պետությունը չի՞ միջամտում բիզնեսի գործունեությանը, Նաիրի Սարգսյանը նկատեց, որ պետությունը դրա համար ունի գործիքակազմ, այն է հարկային վարչարարությունը, ինչն ըստ Նաիրի Սարգսյանի՝ անարդյունավետ է իրականացվում. «Կարող ենք անունը դնել միջամտություն, երբ այսպես ասած այդ ստուգումները կատարվում են ոչ իրավաչափ ակտերի համապատասխան։ Շատ դեպքերում վարչարարությունից կախված տեղի են ունենում բիզնեսի աշխատանքին խոչընդոտող ստուգումներ, բայց համատարած ասել, որ ռեպրեսիա է, չեմ նկատել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Այնուամենայնիվ, եթե միջազգային հանրությունն այս ամենին բացասական գնահատական տա, նշանակում է՝ դա ներդրումների վրա ուղղակիորեն ազդեցություն է ունենալու։ Ընդ որում` ոչ միայն պետք է աշխատել արտասահմանից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, այլև առաջին հերթին տեղի ներդրողներին։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ պետք է անենք ամեն ինչ, որ գումարը թողնենք Հայաստանում և բիզնեսի սեփականատերը չմտածի գումարները Հայաստանից տանելու մասին. «Եթե չունենանք հիմնավորված թափանցիկ հարկային վարչարարություն, որպեսզի ներդրողը կարողանա տնտեսական արդյունավետ որոշումներ կայացնել, ուղղակի ներդրումներ չենք ունենա։ Այս պահի դրությամբ թափանցիկությունն ու արդյունավետությունն իսպառ բացակայում են և իմ գնահատմամբ Հայաստանում շատ դժվար է ներդրումների իրականացման համար որոշումների իրականացումը»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց՝ Հայաստանը պետք է վարի թափանցիկ քաղաքականություն և հարկային վարչարարություն։ Թափանցիկությունն այս աստիճանի է պետք հասցնել, որ եթե նույնիսկ առկա է կարծիք, որ բիզնեսի նկատմամբ ռեպրեսիաներ են կիրառվում, ներդրողը, երկու կողմին լսելով, պետք է կարողանա որոշում կայացնել՝ արդյոք ճշմարիտ են այդ լուրերը, թե ոչ։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։
«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom-ը չի վաճառվելու։
Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք է առաջադրվել Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի քանի եվրոպական պետություն նոտա են ուղղել Հայաստանին՝ անհանգստություն հայտնելով Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ իրականացվող գործողությունների կապակցությամբ։ Հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյան, իր խորհրդականների հետ միասին, որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ եւս: Հանդիպումները տեղի են ունեցել բավական ուշ ժամերի, մինչեւ կեսգիշեր: Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձեւավորվել Հայաստանում տիրող իրավիճակով եւ բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ