ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի լռությունը Միքայել Մինասյանի հայտարարության հետ որպես համաձայնություն կարելի է գնահատել. Քաղտեխնոլոգ 05/04/2020 19:51 | Քաղաքական
Վարչապետը հրապարակային ասում է, որ կոռուպցիոներներն իրենց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձնեն, բայց, Միքայել Մինասյանի հայտարարության համաձայն, կապի մեջ է մտնում, գործարք է առաջարկում մի անձնավորության, որն իր կողմից անվանվում է որպես կոռուպցիոներ, չնայած դատական որևէ որոշում չկա ։ Այստեղ պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված խնդիրներ կան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է 2019 թվականին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նա Վանեցյանի միջոցով Փաշինյանն իրեն մեսիջ է փոխանցել:
Մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի անունից Ա.Վանեցյանը Միքայել Մինասյանին փոխանցել է, որ որոշակի գումար վճարելու ու առաջիկա տարիներին Հայաստան չգալու դեպքում Մինասյանի ու նրա հոր նկատմամբ բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն, սակայն Մինասյանն այս առաջարկը չի ընդունել։
Բադալյանն արձանագրեց, որ Մինասյանի հայտարարությանն այդպես էլ վարչապետ Փաշինյանի կողմից արձագանք չեղավ՝ նկատելով, որ լռությունը կարելի է ընկալել որպես համաձայնություն։
«Վարչապետի կողմից արձագանք չկա, նա վերջերս մի շարք կարևոր հարցերի չի արձագանքում։ Չնայած սովորաբար շոու պարունակող հարցերի համար ուղիղ եթեր է մտնում, սակայն Լավրովի հայտարարության, Գավառի դեպքերի, Միքայել Մինասյանի հայտարարության դեպքում ոչինչ չխոսեց։ Այս լռությունը կարող ենք ընկալել որպես համաձայնության նշան, հակառակ դեպքում գոնե վարչապետի մամուլի խոսնակն ինչ-որ կերպ պետք է արձագանքեր, հերքեր կամ էլ տեսակետ հնչեցներ, և սա հետաքննության առարկա պետք է դառնար»,-ասաց քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակցի խոսքով, Մինասյանի հայտարարությունից հետո հարցեր են առաջանում արդյոք սա միակ դեպքն է, թե այլ դեպքեր էլ են եղել, երբ վարչապետը նման գործարք է առաջարկել, միգուցե այլ դեպքեր էլ են եղել և ոմանք ընդունել են առաջարկը։
«Սա բավականին լուրջ մեղադրանք է, որը վարչապետը, կարծես, ուզում է ծածկադմփոց անել։ Սա նաև որոշակի հարցեր է առաջացրել իշխանության ներսում, քանի որ որոշ հասարակական դաշտի ներկայացուցիչներ արդեն հարցեր են բարձրացնում, որ կոռուպցիոներ փեսայի ասածը պետք է քննության առարկա դառնա»,-նշեց Բադալյանը։
Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հնարավոր համագործակցության մասին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Վանեցյանը հրապարակային ասել է, որ Մինասյանի հետ չի համագործակցում։ Բացի այդ՝ իշխող քաղաքական ուժն Արթուր Վանեցյանին անընդհատ ցանկանում է կապել նախկին քաղաքական ուժի ու նրա ներկայացուցիչների հետ, որոնցից է նաև Միքայել Մինասյանը։
«Իշխանությունն Արթուր Վանեցյանին ցանկանում է կապել հին համակարգի հետ, քանի որ այսօր Հայաստանում դե յուրե պառլամենտական կառավարման համակարգ է, բայց դե ֆակտո կուսակցություններն ու նրանց գաղափարախոսությունները 10-րդ ական տեղն են գրավում և այստեղ անհատների պայքար է, իսկ այս պահին քաղաքական դաշտում որպես այդպիսին վարչապետին մրցակից անհատներ չկան։ Միակ թեկնածուն, որը քիչ թե շատ այս պահի դրությամբ կարող է մրցակցել դա ԱԱԾ նախկին տնօրենն է, եթե, իհարկե, որոշակի գրագետ քաղաքականություն իրականացնի, ինչն այս պահի դրությամբ չէի ասի, որ այդքան էլ լավ է իրականացնում, բայց, այնուամենայնիվ, միայն նա է, որ ինչ-որ չափով կարող է մրցակցել և հաղթել, այդ իսկ պատճառով էլ իշխող քաղաքական ուժն անընդհատ լրատվական դաշտ է մտցնում այն գաղափարը, որ Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը կարող են համագործակցել»,-ասաց Արմեն Բադալյանն ու ընդգծեց, որ սա ուղղակի սև PR տեխնոլոգիա է Արթուր Վանեցյանի դեմ։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ