ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրն. նախագահ. Ձեր քայլը պետք է տարբերվի «Իմ քայլից» 05/04/2020 11:06 | Վերլուծություններ
Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։
Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։
Ձևակերպվել են սկզբունքներ, հստակ մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանի որ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում ՔԿՀ-ներում գտնվողների իրավունքների պաշտպանության հարցում։ Տարբեր պետություններում, առաջնորդվելով այս սկզբունքներով, դրսևորելով մարդասիրական մոտեցում, ՔԿՀ-ներում գտնվող բազմաթիվ անձանց ազատել են կալանքից։ Սկզբունքը եղել է խտրականության բացառումը՝ հիմք ընդունելով տարիքային և առողջական առանձնահատկությունները։
Տարբեր երկրներում այս ամենը կատարվել է իրավապաշտպանների ակտիվ ազդեցության, երկրի առաջադեմ հանրային, քաղաքական գործիչների հետևողական վերահսկողության պայմաններում՝ բոլոր նրանց, ովքեր փորձում են նպաստել համավարակի ծանր հետևանքների կառավարման ծանր գործին։
Ձեր ելույթներում և հրապարակային խոսքում Դուք որպես ՀՀ նախագահ մասնակիցն եք առաջադիմական պրոցեսներին, Դուք խոսում եք ապագայի բանաձևերով և հանդես եք գալիս որպես հումանիզմի և վեհության ջատագով։
Այսօր՝ համաճարակի օրերին, մայիսի 9-ի նախօրյակին եկել է այն պահը, երբ Դուք հնարավորություն ունեք տեսական գաղափարների դաշտից անցում կատարել իրական կյանք։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ապացուցելու, որ հումանիզմը Ձեզ համար տեսություն չէ, այլ՝ էություն։
Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվող դատական «վրեժը» ծաղր է արդարադատության հանդեպ։ Բայց այսօր նույնիսկ դրա մասին չէ խոսքը։ Նույնիսկ իշխանության անթաքույց միջամտությունների մասին չէ խոսքը. ակնհայտ է, որ դատարանները գտնվում են ինտենսիվ ճնշման ներքո։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է։
Խոսքը նախագահի հեղինակությամբ պայմանավորված կոչի, հայտարարության մասին է՝ առանց խտրականության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ռիսկային խմբերի խափանման միջոցի, առանձին դեպքերում՝ նաև պատժի վերանայման վերաբերյալ։ Դա կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ քայլ՝ համաճարակի և մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների պայմաններում։ Դա կլինի ավելի լավ որակի, ավելի հանդուրժող հասարակություն ունենալուն միտված քայլ։
Մայիսի 8-ին՝ շաբաթներ ի վեր անհարկի ձգձգումից հետո, դատարանը պետք է քննարկի ՀՀ նախկին վարչապետերի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին։
Նրանցից յուրաքանչյուրը մեր պետության շրջադարձային փուլերում ունեցել են բացառիկ դերակատարում։ Նրանք գործիչներ են, որոնց շնորհիվ մեզ հաջողվել է անհավանական թվացող իրավիճակներում պահել և զարգացնել պետությունը։ Ճակատագրի հեգնանքով՝ միջնորդության քննարկումը տեղի է ունենալու Շուշիի ազատագրման օրը։
Օրվա խորհրդին և այս նոր ժամանակների տրամաբանությանը համահունչ կլինի Ձեր քայլը՝ առաջնորդվելով հումանիզմի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բարձր գաղափարներով՝ կոչ անել՝ փոխելու երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Նման կոչով արդեն հանդես են եկել ՀՀ նախագահներ, վարչապետեր, ազատամարտիկներ, մտավորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլոք։ Արեք այնպես, որ Ձեր քայլը տարբերվի «Իմ քայլից»։ Դա պատմության համար կարևոր է։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից