ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով.Միհրան Պողոսյան 05/04/2020 13:55 | Մեկնաբանություն
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով։ Այս մասին ֆեյսբուքյան իր բէջում գրել է Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։
«Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ վարչապետի անունից և «վարչապետի աշխատակազմի տվյալներին» հղում արված հրապարակային իր «ցուցումները» առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի կերպով։
Այսպես, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «քաղաքական գործով» նախորդ հարցազրույցներում և գրառումներ նշել էինք, որ վարույթ իրականացնող մարմինը հրաժարվում է հարցաքննել պարոն Մինասյանի մեղավորությունը բացառող վկաներին՝ առանց քննության թողնելով նշված անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները։
Այդ անձինք են՝
1. այն ընկերության աշխատակիցը, ով պարոն Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։ Դատարան և վարույթ իրականացնող մարմնին են ներկայացվել նշված պայմանագիրը, այն լուծելու մասին համաձայնագիրը և պայմանագրի շրջանակում կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը,
2. դեսպան Մինասյանի օգնականը, ով Միքայել Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները 2017 թվականի ընթացքում մուտք է արել պարոն Մինասյանի բանկային հաշվին։ Նշված կանխիկ դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրները հստակ նշված են 2017 թվականի հայտարարագրում, իսկ դրանց օրինականությունը սույն վարույթի շրջանակում որևէ կերպ չի վիճարկվում և չի կարող վիճարկվել։
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանին միջնորդել էինք քննիչից պահանջել նշված անձանց ցուցմունքները՝ հակառակ պարագայում հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան նշված անձանցից բացատրություն ստանալու նպատակով նրանց հրավիրել դատարան։
Դատական նիստի ընթացքում քննիչը և դատախազը հրաժարվեցին դատարանին տրամադրել նշված անձանց ցուցմունքները։ Անմիջապես հետո դատարանը մերժեց նշված անձանց դատարան հրավիրելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը։
Ուրեմն հարց ուղղենք Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին՝ հաշվի առնելով նրա «բարձր հետաքրքրվածությունը» դեսպան Մինասյանի նկատմամբ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչ պատճառներով դատարան չեն ներկայացվում նշված անձանց ցուցմունքները»,- գրել է Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից