ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն ոստիկանությունը, որն սկսեց քաղաքական երանգներով կառուցել աշխատանքը, չի կարող հեղինակություն ունենալ. Ալիկ Սարգսյան 05/04/2020 20:29 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ն զրուցակիցն է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, ոստիկանության համակարգում տիրող իրավիճակից խոսենք՝Գավառում տեղի ունեցած վենդետայի համատեքստում: Ինչո՞ւ այդպես եղավ:
-Ցավ եմ ապրում, որ այդպես եղավ, շատ ցավ եմ ապրում, ես նույնքան ցավ ապրեցի, երբ Էրեբունու տարածքում այդ չարաբաստիկ խուզարկությունն արեցին, խայտառակ մի վիճակ, որը հարիր չէ ե՛ւ ոստիկանությանը, ե՛ւ պետությանը: Նույնը կարող եմ ասել, երբ տարբեր մարդկանց բերման ենթարկեցին՝ շոուի համար մարդկանց վարկաբեկեցին, որի կարիքը չկար: Ինչ վերաբերում է Գավառի դեպքերին, ի՞նչ կարող եմ ասել, ողջ ժողովուրդը դա տեսավ, դա թաքցնելու բան չէ ցավալի է, որ ոստիկանությունը հայտնվեց այդ վիճակում, երբ քաղաքացին կարող է տեսնել, որ ոստիկանությունն իրեն պաշտպանելիս անզոր է գտնվում, հարմարվում է ինչ-որ բաների, մարդիկ ոստիկանի ներկայությամբ հանցագործություն են կատարում: Մի քանի առումներով կարող եմ ասել հետեւյալը՝ ուժերի հաշվարկը ճիշտ կատարված չէր, տեղանքի մասին իրենք պետք է համապատասխան ինֆորմացիա ունենային, որ կուտակումներ կան, պետք է նախապես իմանային, ինչու ոչ, եթե եղել են 500 հոգի, ոստիկանությունը պետք է լիներ 700 հոգի, 500-ից ոչ պակաս պետք է լիներ, պետք է իր ուժը, իր դերը ցույց տար, որ պետական մարմինների դեմ որեւէ գյուղ չի կարող կանգնել: Հասկանո՞ւմ եք, սա այն տարբերակը չէ, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», ոչ, պետությունը գյուղ չէ, պետության նկատմամբ չի կարելի նման ոտնձգություն, չի կարելի հեղինակազրկել պետական կառույցը: Ոստիկանության մեղքը նշելուց հետո պետք է ասեմ՝ այս մթնոլորտը՝ ատելություն, մաղձ , սամասուդ, այս ամենը բերում է այդ վիճակին: Դա պետք է չլիներ, շատ ամոթ էր, ոստիկանությունը պետք է կարողանար կանխել: Ես ընդհանուր համակարգում ընկճվածություն եմ տեսնում, տղաները ավելի շատ զսպված են, իրենց ուշադրությունը այլ բաների վրա են սեւեռել՝ բարեկիրթ երեւալու, բարի երեւալու: Ես մի քանի անգամ ասել եմ՝ ոստիկանությունը հստակ կառույց է՝ այո կամ ոչ-ով, կարելին՝ կարելի է, չի կարելին՝ չի կարելի: Շատ են, քիչ են, որ թիմից են, ներկան են, թե նախորդը, որեւէ բան չպետք է հետաքրքրի ոստիկանությանը, այն ապաքաղաքական կառույց է:
-Պարոն Սարգսյան, գուցե հենց այստե՞ղ է խնդիրը, վերջին ժամանակահատվածում, ոստիկանությունը կարծես դուրս է դրվել իր բուն գործառույթների շրջանակից, շատ գնահատականներով, ոստիկանությանը քաղաքական պատվեր է իջեցվում: Սա համակարգը չի՞ խարխլում:
-Ես ցավում եմ, այն ոստիկանությունը, որն սկսեց քաղաքական երանգներով կառուցել իր աշխատանքը, չի կարող հաջողություն եւ հեղինակություն ունենալ: Ամեն րոպե ոստիկանությանը շահարկում են, պահ է գալիս, բոլորը գոռում են ՝ոստիկանը մերն է, պահ է գալիս՝ թշնամին է, պահ է գալիս՝ բարի են, մեղմ են, պահ է գալիս՝ բիրտ են: Ես չեմ հասկանում, այդ գնահատականներն ինչպե՞ս են տրվում մի խումբ մարդկանց շահերին համապատասխան: Այս անգամ կանխեք՝ մենք ենք հրահանգում, մյուս անգամ՝ գործ չունեք: Ոչ, այդպես չի կարող լինել, ոստիկանն էլ է ընկնում թյուրիմացության մեջ, էլ չեմ խոսում ոստիկանի նկատմամբ ոտնձգությունների մասին, որոնք վերջին տարիներին, կարծես թե, հաճախ ներվում են: Այս մասին իրենք՝ ոստիկանները գուցե չեն խոսում, բայց բոլորի մոտ նստվածք կա առ այն, որ կարելի է ոստիկանին մարմնական վնասվածք հասցնել, նրա կյանքին վտանգ սպառնալ, սպանել ոստիկանին եւ գտնվել ազատության մեջ: Դա արդեն բավական է…
-ՊՊԾ գնդի գրավման մասին այսօր ոչ ոք չի հիշում , պարոն Սարգսյան, 3 ոստիկան զոհվեց:
-Այո, ոստիկանների հարազատներն են դա տեսնում, այդ մորմոքն իրենց մաշկի վրա զգում են, ամբողջ համակարգն է դա տեսնում, յուրաքանչյուրն իրեն այդ վիճակում է պատկերացնում, որ այսօր իր նկատմամբ դա կատարվեց, իր ընտանիքն անտեր մնաց եւ վաղը, մյուս օրը կատարողը հերոսի կեցվածքով դրսում է: Սա բավական է, որ մթնոլորտը խաթարվի: Հարցին ընդհանրական պետք է նայել, միայն ոստիկանությանը չպետք է բռնել՝ թափ տալ, պետք է նայել, թե ինչից ինչ է ծնվում:
-Շղթայական էֆեկտի հե՞տ գործ ունենք:
- Իհարկե, եթե ես ասեմ, որ այդ ամենը կապ չունի ոստիկանության ներսում տիրող մթնոլորտի հետ, Դուք լուրջ կվերաբերվե՞ք ինձ: Ոստիկանությունը մեր կյանքի, երեւույթների շատ վառ արտացոլումն է՝ իրա ամբողջ գործողություններով, ինչ տրամադրություններ կան քաղաքական իշխանության ու հասարակության ներսում, այդ նույնն արտացոլվում է նաեւ ոստիկանությունում:
-Պարոն Սարգսյան Գավառի դեպքերի վերաբերյալ որեւէ խոսք երկրի վարչապետից չլսեցինք, ըստ էության լուռ է նաեւ ոստիկանապետը: Սա նորմա՞լ է: Գեղարքունիքի մարզային վարչության պետը միայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
-Ես չեմ համարում դա նորմալ։ Իմ կարծիքով՝ պետք է ասվեր, վարչապետը քաղաքական ղեկավար է, ես չգիտեմ՝ հարմա՞ր է, որ նա այդ մասին խոսի, բայց ոստիկանապետը պետք է մեկնաբաներ, բացատրեր , մարդիկ իր խոսքի ակնարկը պետք է հասկանային: Իհարկե, ցանկացած դեպքում ծառայողական քննություն պետք է իրականացվի, գնահատականը պետք է ոստիկանության ղեկավարությունը տա: Դա ինձ չի հետաքրքրում՝ ոստիկանապետն այնտեղ եղե՞լ է, թե՝ ոչ, նա պետք է նախօրոք հաշվարկ աներ, որ Նորատուս գյուղի հետ կապված մենք դեպքեր էլի ենք ունեցել: Պետք էր գնալ այնպիսի ուժերով, որ որեւէ գյուղական հավաք չկարողանար ոստիկանությանը կոտրել, մտնել հսկվող տարածք, մարդկանց վնասել: Դա ամոթալի բան է: Ես ինձ շատ վատ եմ զգում դրանից:Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ասել է, թե ոստիկանի մոտ զենք կա, բայց նա այդ զենքից կրակելու մտքից անգամ շատ հեռու է, որովհետեւ այդ գործողությունից հետո գուցե նրա ամբողջ կյանքը կործանվի: Հնարավորություն տվեք ոստիկանին իրեն պաշտպանված զգալ պետության կողմից:
-Ոստիկանն անպաշտպա՞ն է պետության կողմից:
-Եթե նա իրեն այդպես զգաց, ինքնավստահությունն ավարտվում է, արդեն այլ բան է սկսվում՝ ո՞նց անել, սպասել կարգադրության, թե՞ ոչ, կարգադրության դեպքում էլ՝ ինչպե՞ս անել, սեփական անձն ապահովագրել: Սա պրոբլեմ է:
-Պարոն Սարգսյան, ոստիկանությունը մշտապես եղել է հասարակության վստահության տեսանկյունից թիրախավորվող կառույց, տարբեր ժամանակներում տարբեր ՀԿ-ներ, նախաձեռնություններ, անհատներ ու գործիչներ մշտապես խոսել են այդ մասին: Հիմա, իշխանափոխությունից հետո, ինչպես Դուք էլ հիշատակեցիք, հայտարարվեց , որ «ոստիկանը մերն է», բայց փաստորեն, այդպես էլ հասարակության ընկալման մեջ «մերը» չդարձավ:
-Գիտեք, ես չեմ հասկանում, ի՞նչ ասել է՝ ոստիկանը մերն է, ոստիկանը ժողովրդինն է, պետությանն է եւ մեկ գործառույթ ունի՝ հասարակական կարգի ապահովում եւ հանցավորության դեմ պայքար: Վերջ, այս երկու գործառույթից այն կողմ այլ բան ինձ չի հետաքրքրում: Այսօր ոստիկանությանը շատ ենք ջրիկացնում, ամեն րոպե հեռուստացույցը միացնում ես՝ ոստիկանություն, ռադիոն միացնում ես՝ ոստիկանություն, դրանով ի՞նչ ենք ուզում ասել, որ մենք ոստիկանական պետությո՞ւն ենք: Պետությունն այլ խնդիր չունի՞: Այդպես չի կարելի: Դա մեզ լավ տեղ չի տանելու: Հարկավոր է ուշքի գալ, ոստիկանությունը կարեւոր կառույց է, բայց հաճախ նրա դերն ու նշանակությունը չի գնահատվում, մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչի համար է ոստիկանությունը: Ոստիկանությունն օրգանիզմ է, ես հուսով եմ, որ ինքն իրեն կբուժի, միայն հարկավոր է չխանգարել, թողնել ոստիկանությունն անի այն, ինչ տարիներ շարունակ արել է եւ պատվով է արել: Այսպես՝ ծամածռություններով, ավելորդ խուզարկություններով, շոուներով չի կարելի, բերեցինք՝ պետք է զենք լինի, բայց զենք չկա, ցտեսություն…Չի կարելի մարդկանց դնել վատ վիճակի մեջ, կառույցը հեղինակազրկել: Դա ուղղակի վտանգավոր է:
Հեղինակ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից