ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը դեռևս չի հրավիրվել հարցաքննության 05/04/2020 19:37 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, դեռևս ունի գլխացավեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Միաժամանակ վերջինս տեղեկացրեց, որ Սիմոնյանը դեռևս չի հրավիրվել հարցաքննության։
Դիտարկմանը, որ «Ադեկվադ» միաբանության անդամները պնդում են, որ կան վկաներ, տեսանյութեր միջադեպի մասին, փաստաբանն արձագանքեց. «Թող ներկայացնեն, պարտադիր թող ներկայացնեն։ Բայց երբ կա քրեական վարույթ, նյութերը ներկայացնում են քննիչին, այլ ոչ թե՝ ֆեյսբուքում, օդնոկլասնիկում։ Ունե՞ք նյութեր, թող հրապարակվի։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ կա նյութերի մեջ, որ մենք չգիտենք կամ փոխում է իրավիճակը։ Ինձ դա հետաքրքիր է։ Հայհոյա՞նք չի եղել, խուլիգանությու՞ն չի եղել Արթուր Դանիելյանի կողմից։ Թող պարտադիր ներկայացնեն նյութերը»,-ասաց Սիրունյանը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն՝ դեռևս քրեական գործ չի հարուցվել, ինչը փաստաբանը կապեց նշանակված դատաբժշկական փորձաքննությունների հետ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 29-ին Երևանի կենտրոնում ծեծկռտուք է եղել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև։ Դեպքի մասին հայտնել են «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է Արթուր Դանիելյանի քիթը։
Կատարվածը չի հերքել նաեւ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե տուն գնալիս տեսել է Արթուր Դանիելյանին, բարեւել է, ինչին ի պատասխան վերջինս հայհոյել է եւ ինքը պատասխանել է հայհոյանքին ու գլխով հարվածել քթին։ Դրանից հետո արդեն սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ, ինչպես փաստաբանը հայտնեց, վնասվել է նաեւ Ալեն Սիմոնյանը։
Դեպքի վերաբերյալ ոստիկանություն առաջինն ահազանգել է հենց Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արթուր Դանիելյանը։ Վերջինիս փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։ «Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից», - նշել է փաստաբանն ու կոչ արել իրավապահներին հրապարակել տեսագրությունն ամբողջությամբ՝ հաշվի առնելով միջադեպի բնույթը և մեծ հանրային հնչեղությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից