Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին. Մաս 2 05/04/2020   21:18  |  ԼՐԱՀՈՍ

Սոս Ավետիսյան. Պարո՛ն նախարար, շնորհակալություն կառավարության հաշվետվությունը ներկայացնելու համար: Առնվազն հասկանում եմ, որ խոսքը հիմնականում 2019թ. մասին էր, ակնկալելի էր, որ գրավոր հաշվետվության մեջ նաև նշեցիք COVID-ի հատվածը, որովհետև Դուք Ձեր բանավոր խոսքում նշում եք, կարևոր է, որ դա Կառավարության զեկույցում լինի, քանի որ դրա հետ կապված կան հարցեր: Իսրայելի, Եթովպիայի, Կատարի դեսպանությունների բացման ինչպիսի՞ ժամանակացույց ունենք, պայմանավորված վիրուսով, կա՞ դրա ազդեցությունը: Եվ նույն կերպ այն երեք դեսպանատները՝ Նիդերլանդների, Շվեդիայի, Սերբիայի, որ Դուք նշեցիք, որ Հայաստանում են բացվելու, ժամանակացույցի փոփոխություն, COVID-ով պայմանավորված, կա՞, թե չկա, ե՞րբ է սպասվում. սա շատ կարևոր հարց է:

Բացի Չինաստանի հետ համագործակցելուց դեղորայքի և կարևոր ապրանքների ներկրման առումով, կան երկրներ, որոնք հիմա ավելի հետազոտական ջանք են թափում, կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ են մտածում: Ցանկանում եմ հասկանալ՝ մեր արտաքին քաղաքականությունն այս երկրների հետ կապի առումով և հնարավոր առաջընթացների պարագայում, եթե նման զարգացում լինի, որքանո՞վ ենք մենք կարողանալու առաջ ընկնել և ստանալ անհրաժեշտ պարագաները, որ նույնպես մեր անվտանգության, ինչպես նաև փոխօգնության սկզբունքի կարևորագույն բաղադրիչն են:   

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Ինչ վերաբերում է առաջին հարցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց, կառավարությունների հետ երկխոսություն ապահովելու, գտնելու այն ձևաչափերը, ինչպես մենք կարող ենք իրականացնել մարդկանց տեղափոխման կազմակերպման և տարբեր միջոցառումների գործառույթներ, որոնք ուղղված են առողջապահական կարողություններն ամրապնդելուն, նյութական, ֆինանսական տարբեր այլ ձևերով: 

Միջազգային կառույցներում աշխատանքը շարունակում է շատ ակտիվ, չնայած պետք է ընդունենք, որ բնականոն աշխատանքը բոլոր դեպքերում խափանված է: Սակայն նույնիսկ այս սահմանափակումների պայմաններում բոլոր միջազգային կառույցներում իրականացվում է աշխատանք, ընդունվում են բանաձևեր, իրականացվում են տարբեր խորհրդակցություններ՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու առումով, ոչ միայն կորոնավիրուսի, այլև ավելի լայն՝ ընդհանուր միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Այնտեղ, որտեղ հնարավոր է, աշխատանքը շարունակվում է: Ծավալն իսկապես շատ մեծ է, դա, բնականաբար, կարտահայտվի ավելի համապարփակ և մանրամասն ներկայացմամբ: Եվ յուրաքանչյուրի գործը, ես հիմա ընդհանուր եմ ասում, բայց անձամբ շատ բարձր եմ գնահատում, որովհետև մեր գործընկերները հսկայական ծավալի աշխատանք են կատարել, ընդգծված կարևորություն է տալիս այն խիստ համակարգվածությանը և շատ արդյունավետ աշխատանքին այստեղ՝ Երևանում՝ Կառավարության տարբեր մարմինների, պարետատան և բոլոր մյուս կառույցների միջև: Ուղղակի շատ արագ, օպերատիվ աշխատանք է տարվում, որոշումներ են ընդունվում, իրականացվում է շատ հստակ համակարգված աշխատանք, որը տալիս է իր արդյունքները:

Ինչ վերաբերում է տարբեր երկրներին և միջազգային կառույցներին, Դուք անդրադարձաք Չինաստանին: Չինաստանն, այո՛, այդ երկրներից մեկն է, որտեղ մենք շատ արագ կարողացել ենք ապահովել անհրաժեշտ պարագաների գնում և տեղափոխում: Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված օգնությունը. մի մասը եղել է նվիրատվություն իրենց կողմից: 

Երկրները շատ ավելին են: Շատ զգույշ պետք է լինեմ, որովհետև այնքան շատ են երկրները, և որևէ մեկին բաց թողնելն ուղղակի անմարդկային կլինի: Շատ են այն երկրները, որոնք շատ օգտակար են եղել և աշխատել են մեզ հետ: Նշեմ  նաև միջազգային կառույցները, որոնք օգտակար են եղել՝ որպես օպերատորներ կազմակերպելով բեռի հավաքը և տեղափոխումը Հայաստան: Դա ՄԱԿ տարբեր կառույցներ են, Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլն:

Ներկայացնելու դեպքում պետք է ամբողջը նշեմ, չեմ ցանկանա ընտրովի ներկայացնեմ, քանի որ անարդար կլինի յուրաքանչյուրի հանդեպ, ով շատ օգտակար է եղել. Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև ՌԴ, Մերձավոր Արևելքի մեր գործընկերները, Հնդկաստանը, Ճապոնիան և այլն: Շատ են երկրները, որոնց հետ համագործակցությունը եղել է շատ սերտ:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին և քայլերին՝ կապված դեղամիջոցի ստեղծման հետ, սա մի հարց է, որը հիմա ընթանում է, միջազգային կառույցներում քննարկման առարկա է: Սա մի հարց է, որը հիմա է տեղի ունենում. վակցինան դեռ չկա, և այս պահին դեռևս շատ բան չկա ասելու:

Ինչ վերաբերում է դեսպանություններին, բոլոր նախադրյալներն արդեն դրված են, ամեն ինչ արդեն աշխատում է, իրականանում է: Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում գործում է, մենք սպասում ենք արդեն մշտական հիմունքներով դեսպանին: Նիդերլանդների, Սերբիայի առումով էլ է նույնը: Իրենք արդեն որպես միավորներ գործում են, դեսպանների նշանակումներն ընթացքի մեջ են: Մենք ևս նույն վիճակում ենք. ունենք դեսպաններ, որոնք չեն կարողանում հասնել իրենց նստավայրը, որպեսզի շարունակեն կամ սկսեն աշխատանքը: Այս առումով կորոնավիրուսն իր ազդեցությունը թողնում է, լուրջ սահմանափակումներ կան: Բայց սա է իրադրությունը, պետք է սպասենք և շարունակենք աշխատանքները:

Այդ առումով նկատած կլինեք, որ տարբեր երկրներ, այդ թվում մենք, բավական ակտիվ իրականացնում ենք, այսպես ասած, հեռախոսային դիվանագիտություն և բավական ակտիվ կապի մեջ ենք թե՛ նախարարների մակարդակով, թե՛ այլ մակարդակներով: 

Դեսպանություններից  ստացվող և Հայաստանից ուղարկվող փաստաթղթերի ծավալն առանձնապես չի նվազել. մեր դեսպանությունները շարունակում են աշխատել իրենց տեղերում, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է՝ հեռախոսակապ, տեսակապ: Սահմանափակումներ կան, նորմալ բնականոն աշխատանք չէ, սակայն պետք է պահպանել տեմպ, օրակարգ և անդրադառնալ բազմաթիվ հարցերի, որոնք մեր առջև են, այն պայմաններում, երբ բոլորս սպասում ենք բնականոն աշխատանքի քիչ թե շատ վերականգնմանը:  

Ռուբեն Ռուբինյան. Պարո՛ն նախարար: Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Որոշ շրջանակներ ակտիվորեն քննարկում են, ըստ իրենց, ոչ հայանպաստ տարբերակների քննարկման մասին: Ի դեպ, հետաքրքիր պատճառահետևանքային կապ կա. հիմնականում այն անձինք, որոնք, օրինակ, խայտառակ կերպով հեռացվում են պետական աշխատանքից կամ այն անձինք, ում հետ կապված խայտառակ գործեր են հարուցվում, հիմնականում այդ մարդիկ են հանկարծ դառնում շատ ազգայնական և շատ անզիջում: Կցանկանայի մեկնաբանեիք՝ ընդհանրապես և՛ 2019թ., և՛ հիմա ի՞նչ է կատարվում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որո՞նք են Հայաստանի Հանրապետության սկզբունքները և դիրքորոշումները: Եվ այս համատեքստում կուզեի նաև անդրադառնայիք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արված հայտարարությանը, ըստ որի, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է: Շնորհակալություն, խնդրեմ: 

Արման Բաբաջանյան. Եթե թույլ տաք, ես ավելացնեմ: Նույն հարցի շրջանակներում չենք կարող նաև մոռանալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ծավալուն անդրադարձը ղարաբաղյան խնդրին, հիշեցումը Լավրովյան պլանի կամ, այսպես ասած, փուլային տարբերակի մասին, ինչպես նաև Ձեր պատասխանը: Կցանկանայի ավելի խորացնեիք և, բնականաբար, Ձեր վերաբերմունքը ռուսական գազի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությանը և դա պայմանավորելը Հայաստանում իրավական գործընթացի հետ: 

Արման Աբովյան. Պարոն նախարար, խնդիրն ավելի լայն ներկայացրեք, որովհետև այստեղ ոչ միայն, այսպես կոչված, Լավրովյան պլանն է կամ Բոլթոնյան պլանը, այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ փաստացի ունենք հայտարարություն համանախագահի կողմից, և մնացած երկու համանախագահները, կարծես թե, չարձագանքեցին: Եվ այս պարագայում մեր դիրքորոշումը և այն, ինչ պարոն Ռուբինյանն ու պարոն Բաբաջանյանն ընդգծեցին: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: 2019 թ.-ի ընթացքում, գիտեք շատ լավ, որ բավական ծավալուն աշխատանք է եղել համանախագահների ներգրավմամբ: Եվ սկզբունքորեն մենք բավական թափանցիկ խոսել ենք այն ծավալի մեջ, որը հնարավոր է: Հիմա այստեղ հրապարակային քննարկում է:  Որպես բանակցող՝ ինձ համար շատ էական է համադրել այն, ինչ անհրաժեշտ է արտահայտել հրապարակայնորեն, և այն, ինչ պետք է անել, որպեսզի մենք սահուն շարունակենք բանակցային գործընթացը, որտեղ մենք ունենք մեր նպատակները և մեր հիմնական կարևորագույն սկզբունքները: Այդ առումով անցած տարի մենք բավական ընդարձակ անդրադարձել ենք այդ սկզբունքներին: Դրանք են եղել մեր հիմնական քննարկման առարկաները: 

Մենք հիմա վերցնում ենք այս ժամանակաշրջանը, բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերին Բրատիսլավայում ունեցանք ԵԱՀԿ նախարարական հանդիպում, որտեղ Ադրբեջանն իր դիրքորոշումը ներկայացնում էր այնպես, որ սկզբունքորեն մեզ համար պարզապես անընդունելի էր: Եվ հիշում եք մեր հայտարարությունը՝ արտահայտված ԵԱՀԿ-ում ունեցած իմ ելույթում, որը շատ հստակ ամրագրում է այն բոլոր մոտեցումները, որի մասին մենք խոսել ենք տարբեր ձևաչափերով, տարբեր շեշտադրումները, խոսել ենք անընդմեջ, և որոնք համապարփակ արտահայտվել են Բրատիսլավայում ունեցած իմ ելույթում: Դա երկու, այսպես ասած, մոտեցումներ են, որտեղ մենք նաև բազմիցս նշել ենք, որ հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: 

Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: Այստեղ շատ էական է մնալ ուղղակի սառնասիրտ և հանգիստ: Իհարկե շատ հրապուրիչ է, մանավանդ ներքին դաշտում, հասկանալով նաև քաղաքական համատեքստը, շատ գունավոր ձևերով արտահայտվելը, սակայն այն, ինչ մենք ասում ենք, առավել քան հստակ է, և ավելի քան ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային գործընթացում: Այն, ինչ այրտահայտվել է Բրատիսլավայում, սկզբունքորեն կրկնվել է Երևանում ապրիլի 21-ին, երբ ես մեկնաբանում էի դրանից մի քանի ժամ առաջ արված մեկնաբանությունը: Դրանից հետո եղել են նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ խոսնակների մակարդակով մեկնաբանություններ, և ես կարծում եմ, որ այդ առումով մենք այլևս բան չունենք խոսելու, և կարիք չկա էլ ավելի փորփրել: 

Մեկ կարևորագույն սկզբունք կա այս ամենի մեջ, որը վերաբերում է մեր ներքին քաղաքականությանը, որից չենք փախչի, և հասկանալի է այդ ամենը: 

Այստեղ շատ էական է մեկ այլ բան. առաջին հերթին մենք կտրականապես մերժել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Սա պատասխանն է Ձեր հարցին, թե ինչ մեկնաբանություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հստակ պատասխան է: Սա մենք բոլորս ընդունո՞ւմ ենք, թե՞՝ ոչ: Եթե մենք ընդունում ենք, որ սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման՝ ես, մեր կառավարությունը մեր հասարակությունից կամ որևէ մեկից նման ազդակ չունենք: 

Սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն ընդունված է: Այդ բանակցությունների մեջ գոյություն ունեն այն սկզբունքները, որոնք ես կարող եմ նորից կրկնել, բայց այնքան շատ ենք խոսել դրանց մասին, որ առավել քան պարզ է: 

Ինչ վերաբերում է մյուս կարևորագույն սկզբունքին և խնդրին, ես որևէ կերպ չեմ ներգրավվելու այն մրցակցության մեջ, թե ով է ավելի շատ հայրենասեր, ով՝ քիչ: Երբ մենք ներգրավվեցինք բանակցություններում, մենք առավել քան լուրջ էինք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայությունն են, որովհետև դա մեր միասնական հավաքական անվտանգությունն է: Մենք առաջ ենք բերել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ որպես կարևորագույն խնդիր: Եվ այն, ինչ այսօր գոյություն ունի իրականում, անվտանգային համակարգ է և պաշտպանական գծեր: Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, թե ինչ նկատի ունեմ՝ կարգավիճակ ասելով: Ներողություն, ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ կարգավիճակի առումով. հասկանում եք՝ մրցակցության կարիք չկա: Շատ ավելի էական է, քանի որ մեր դիրքերը շատ ավելի ամուր են: Ես ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակությունում, ես գնահատում եմ, որ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը, կոնսենսուս և ներքին ուժ, որն ամենաառաջնային խնդիրն է: Ես նորից եմ կրկնում, որ կա քաղաքական մրցակցություն և Հայաստանի ներքին քաղաքականության մեջ տարբեր, շատ էական, կարևորագույն անվտանգային խնդիրների օգտագործում: Սրանից խուսափելը երևի շատ դժվար է: Բայց այս ամենի մեջ ավելի էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի և անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները: Անգամ սահմանափակումների մեջ առավել քան թափանցիկ ենք, որովհետև այն, ինչ ասում ենք, դա է բանակցային գործընթացում մեր հիմքը և բանակցություններում մեր ներգրավման հիմքը: Եվ եթե որևէ մեկը ենթադրում է, որ ողջամիտ է և հնարավոր է բանակցությունների ընթացքում ինչ-որ մի բան խոսել, որը չի համապատասխանում հրապարակային արտահայտվածին. այսինքն ինչպե՞ս է դա ենթադրվում, որ այնտեղ, այսպես ասած, որևէ բան պայմանավորվել, և գալ այստեղ այլ բան ասե՞լ… որովհետև այդ ամենը ո՛չ արտգործնախարարներն են պայմանավորվելու, ո՛չ էլ ղեկավարները, այլ հասարակություներն ու ժողովուրդները:

Ես ինձ շատ վստահ եմ զգում, որ իմ մանդատը՝ որպես բանակցող, բխում է մեր կառավարության մանդատից, և կառավարության մանդատը բխում է ժողովրդի մանդատից: Սա առավել քան ամրացնում է մեր դիրքերը բանակցային գործընթացում: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ հնարավոր է նման բան, դա ուղղակի մեկնաբանության ենթակա չէ, քանի որ դա բացարձակ հիմարություն է, եթե ավելի պարզ խոսենք: Ես նորից եմ կրկնում՝ հնարավոր է էլի բացել, սկսել քննարկել, վերլուծել և մեկնաբանել, թե այսպես ասաց, այնպես ասաց և ինչպես ասաց... Բայց եղավ մեկնաբանություն, եղավ երկրորդ մեկնաբանությունը, եղավ խոսնակների մակարդակով մեկնաբանություն, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ առանց էլ ավելի կրքերը բորբորքելու: 

Եթե հարցնում եք, թե մեր դիրքորոշումները և մեր մոտեցումները բոլորն ամբողջովին ընդունել են և ամբողջովին երջանիկ են դրանից, այդ ժամանակ հարցը վաղուց լուծված կլիներ: Նույնը վերաբերում է Ադրբեջանին. եթե որևէ մեկը ենթադրում է, որ Ադրբեջանի արտահայտած դիրքորոշումները, այսպես ասած, ընդունելի են դարձել բոլորի համար, նույնպես խորապես սխալվում է:

Գործընթացը իրապես բարդ է: Բայց այդ գործընթացում մենք մեր սկզբունքները հստակեցրել ենք՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Այս գործընթացը 2018թ.-ին չի սկսվել, այս գործընթացը սկսվել է 1988թ., 1991թ., 1994թ. և հետո… Անհնար է հաշվի չառնել այդ ամենը: Բայց այսօրվա իրականությունը մեզ հնարավորություն է տալիս, հիմնվելով մի շարք հանգամանքների վրա, բավական հստակ շարունակել աշխատել մեր էական սկզբունքների շուրջ՝ համադրելով դրանք մյուս հանգամանքների կամ դիրքորոշումների հետ: Եվ ամենակարևորը. հստակ հաշվարկի մեջ, թե՛ այժմ և, թե՛ ժամանակի մեջ, որևէ կերպ թույլ չտալ անվտանգային համակարգի որևէ խաթարում, որի մեջ կարգավիճակի հարցը կարևորագույն, գերակա անվտանգային գործիքներից մեկն է: Այդ տրամաբանությունը արտահայտված է բազմաթիվ անգամ և շատ հստակ: 

Մեր խնդիրը իրական էքզիստենցիալ անվտանգության հարցն է: Չի լինելու 2016թ. ապրիլի կրկնություն, չեն լինելու 1991-1994 թվականներ: Այդ վճռականությունը մենք ունենք: Մյուս կարևոր բանն այն է, որ այս շրջանում Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը խորհրդակցությունների, միասին աշխատելու միջոցով եղել է շատ սերտ, և միմյանց շատ լավ հասկանում ենք, շատ լավ միասին աշխատում ենք: Սա նույնպես չափազանց էական հանգամանք է, որը մեզ հնարավորություն է տալիս հստակ լինել մեր մոտեցումների մեջ և հստակ, ճիշտ գնահատել և հաշվարկել, թե ինչպես ենք մենք աշխատում: Մեզ համար Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում, ամենից բացի, պրակտիկ հարց է: Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել արձանագրել այնպիսի ճեղքում, որը կհանգեցներ հարցին հանգուցալուծմանը, ինչը շատ արդյունավետ կլիներ բանակցային գործընթացի առումով: Մենք շարունակելու ենք, մենք որևէ կերպ չենք փորձում դժվարացնել գործընթացը, սակայն չենք կարող հետ կանգնել մեզ համար նշանակություն ունեցող հարցից: Սա բանակցության մասին: Եթե ես որևէ բան բաց թողեցի, խնդրում եմ ինձ հիշեցրեք: 

Տաթևիկ Հայրապետյան․ Նույն թեմայի հետ կապված․ մենք ասացինք, որ բանակցային գործընթացին գնում ենք նոր օրակարգով՝ հումանիտար միջոցառումների և փոխվստահության մթնոլորտի խորացման: Կցանկանայի իմանալ, քանի որ վերջերս տեսակոնֆերանսի միջոցով համանախագահների միջնորդությամբ հերթական հանդիպում է տեղի ունեցել, արդյո՞ք այս օրակարգը շարունակական է լինելու և դրանից հետո մեկ հարց ևս։

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, 2019թ․-ին ես անդրադարձա նաև իմ ներածականի մեջ։ Անմիջական, կենտրոնական հարցերից բացի կա նաև հարցերի մեկ այլ հատված, որը մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Մենք, իրապես, չենք հավատում, որ հնարավոր է իրական առաջընթաց ունենալ, երբ քեզ առաջարկվում է թե հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել։ Մենք խստորեն պնդում ենք՝ հնարավոր չէ։ Այդ իմաստով է, որ բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակը պրակտիկ իմաստ ունի։ Այդ իմաստով է, որ ռիսկերի նվազեցման գործառույթը, նպատակը գործնական նշանակություն ունի։ Հաճախ առնչվում ենք մի հարցի, որը վերաբերում է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին: Ասել եմ և նորից պետք է կրկնեմ, որ որևէ հարց, որը վերաբերում է ռիսկերի նվազեցմանը, օրակարգից դուրս չի եկել և չէր կարող դուրս գալ։ Ինչպես ցանկանում եք կոչեք: Ցանկացած գործողություն, որը միտված է, ուղղված է ռիսկերի նվազեցմանը և զինադադարի ամրապնդմանը, եղել և մնում է գործառույթ։ Դա վերաբերում է բոլոր հնարավոր ձևաչափերին։ Մենք այսօր ունենք ուղիղ կապի գործիքակազմը, որը մտադիր ենք շարունակել աշխատացնել և հնարավորինս ամրապնդել, աշխատել տեղում ուղիղ կապի ընդարձակման ուղղությամբ։ Նույնը վերաբերում է մոնիտորինգային կարողությունների ամրապնդմանը, զինադադարի խախտումների գնահատմանը։ 

Սկզբունքորեն ես ոչ մի կերպ չեմ ոգևորվում, բայց կա խախտումների հետ կապված նվազ վիճակագրություն։ Բայց, նորից եմ կրկնում, զգուշությամբ եմ արտահայտվում, որևէ կերպ չեմ ոգևորվում դրանից։ Սա պահանջում է շարունակական, շատ խիստ աշխատանք: Սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ կտրականապես ժխտում ենք սպառնալիքի գործոնը, այլ նաև ոչ անհնար է պատկերացնել իրական առաջընթաց բանակցային գործընթացում, եթե կա լարվածություն։ 

Մյուսը վերաբերում է հասարակություններին. այս առումով մենք նույնպես պնդում ենք, որ հնարավոր չէ սերմանել ատելություն և ակնկալել ողջամիտ առաջընթաց բանակցային գործընթացում։ Նույնը վերաբերում է բանակցային գործընթացին. այն, ինչ ասվում է  ներքին լսարանի համար, չի կարող հակասության մեջ մտնել բանակցային գործընթացի հետ, մեր դեպքում հազիվ թե նման գործելակերպը կարող է աշխատել: 

Այդ առումով է, որ մենք կարողացանք իրականացնել, թեև շատ համեստ արդյունքներով, լրագրողների փոխանակումը։ Այսքան տարի անց, մեզ հնարավոր եղավ դա իրականացնել, և նորից եմ կրկնում, արդյունքները, որոնք առկա են, ես կգնահատեմ համեստ։ 

Սա լավ առիթ է, որպեսզի այս երկու ուղղություններով մենք շարունակենք աշխատել: Արդյունքն այնպիսին է, որ հնարավոր է մտածել հաջորդ քայլերի մասին։ Եվ սա նույնպես եղել է մեր քննարկման առարկան և՛ դեկտեմբերին, և՛ հունվարին: Այժմ, բնականաբար, մի փոքր դժվար է դրա մասին խոսել։ Ապրիլի 21-ի համատեղ հայտարարության մեջ անդրադարձել ենք դրան: Սրանք ևս օրակարգային հարցեր են, որոնք ձևավորում են գործընթացի ամբողջությունը՝ բովանդակային հարցեր և այն հարցերը, որոնք նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը միտված իրական, պրակտիկ առաջընթացին։ 

Տաթևիկ Հայրապետյան․ 2019թ․ կատարողականի առումով, իսկապես բուռն էր, հագեցած էր, 2020թ. հետ մարտահրավերները հասկանալի են, բայց միևնույն ժամանակ կցանկանայի իմանալ Ձեր դիտարկումները, ըստ Ձեզ, ի՞նչ թերացումներ են եղել 2019թ․, որոնք պետք է հաշվի առնել հետագա քաղաքականության  կառուցման մեջ։ 

Ռուբեն Ռուբինյան․ Մինչև հարցին անդրադառնալը, կցանկանայի մի փոքրիկ ճշտում ևս անել, որովհետև կարծում եմ, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի թեման անընդհատ շահարկվում է, և ես կցանկանայի մի բան հստակեցնել․ 2016թ․ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահը, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ սեղանին եղել էր փաստաթուղթ, որը ենթադրում էր նախ՝ Արցախի որոշ շրջանների հանձնում, ապա Արցախի կարգավիճակի հստակեցում։ Հիմա մենք ճի՞շտ ենք հասկանում, որ այդ փաստաթուղթը և որևիցե այլ փաստաթուղթ, որն ունի նմանատիպ բովանդակություն, չի քննարկվում։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ Մենք, երբ ստանձնել ենք պատասխանատվությունը՝ որպես կառավարություն, բնականաբար, ստանձնել ենք դա այն պայմաններում, երբ դրանից առաջ պատմություն է եղել, և ինչ վերաբերում է նախորդ շրջանին և այդ շրջանի քննարկումներին, ունեցել են իրենց տրամաբանությունը, բայց չեն ունեցել հանգուցալուծում։ Եվ ես հիմա չեմ ցանկանում վերլուծել՝ ինչ կարող էր լինել: Ինչ վերաբերում է մեր շրջանին, բնականաբար կան համանախագահները, կա մյուս կողմը և կանք մենք. միակ նորն այդ ամենի մեջ մենք ենք։ Երբ մենք ներգրավվեցինք այս գործընթացի մեջ, բնականաբար, այդ հարցը չէր վերացել։ Մեզ համար չափազանց կարևոր էր ի հայտ բերելու բոլոր այն արգելակները և խոչընդոտները, որոնք անընդունելի, անհնար են դարձնում շարժվելն այնպիսի ուղղությամբ, որտեղ առկա է պարտավորությունների անհամաչափություն։ Մենք չենք կարող ընդունել իրավիճակ, որտեղ ակնկալվում է, որ մենք պետք է ստանձնենք պարտավորություն, որը շոշափելի է և կոնկրետ, և ունենանք ոչ հստակ պարտավորություն մյուս կողմից։ Դա ես անվանում եմ «սալյամի տակտիկա», երբ կտրվում է մի կտոր և աշխատանքներ տարվում մյուսը պոկելու ուղղությամբ: Մենք չենք կարող այդ ուղղությամբ գնալ, քանի որ դա պարտավորությունների անհամաչափություն է: Որևէ մեկը չի կարող համաձայնել մի իրավիճակի հետ, որին ինքդ համաձայն չես, և առավել ևս ակնկալես, որ դա հնարավոր է համոզել հասարակությանը և առաջին հերթին Արցախին։ Սա է ամենակարևոր խնդիրն այս շրջանում՝ արձագանքել և չհամաձայնել պարտավորությունների անհամաչափության հետ։ 

Մենք պարզ ասում ենք՝ այո՛, փոխզիջում է, և դա Արցախն էլ է ասում, փոխզիջում՝ համադրվող պարտավորություններով, և երբ պարտավորությունների համադրումն անհամաչափ է, այն ստանում է մեր արձագանքը։ Սա չափազանց բարդ խնդիր է, և բացառվում է, որ մենք այլ կերպ վարվենք։ Բացառվում է, որ մենք ստեղծենք իրավիճակ, երբ անվտանգային համակարգը խարխլվի, լինի դա հիմա՝ անմիջապես, թե ժամանակի մեջ։ Եթե մենք չենք տեսնում այդ համաչափությունը, դժվար թե մենք խոսենք դրա երանգների և այլի մասին։ Խնդիրները, քննարկումներն այս սկզբունքների, մոտեցումների մասին են՝ համադրումը և համաչափությունը, և բացատրելը, թե ինչու, որտեղ, ինչ ռիսկայնություն մենք ունենք, համաչափության ինչ խախտում ունենք։ Հուսով եմ՝ կարողացա ներկայացնել։ 

Կարգավիճակս այնպիսին է, որ պետք է մտածեմ երկու խնդրի մասին․ թե՛ մեր ներքաղաքական քննարկումների մասին, և թե՛ բանակցությունների շարունակման մասին։ Մենք որևէ մտադրություն չունենք բանակցությունները խարխլելու, փակուղի մտցնելու, դադարեցնելու: Խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, իսկ ինչու՞ չկա: 2018թ․ ես արտահայտվեցի, ասացի, որ խաղաղ կարգավորման այլընտրանքն աղետ է, ասացին՝ «աղետը ի՞նչն է», «փաստորեն մենք պարտվողական ե՞նք»: Ո՛չ, հենց նրա համար, որ մենք ժխտում ենք սպառնալիքը, հենց նրա համար, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքերը: Սա հակամարտություն է։ Սպառնալիքի լեզուն ժխտելը նշանակում է ընտրություն անել։ Սա մեր հասարակությունների՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար, շատ էական խնդիր է։ 

Արման Աբովյան․ Պարոն նախարար, դիրքորոշումը պարզ է, բազմաթիվ անգամ հնչեցվել է Ձեր կողմից, և առհասարակ մամլո ծառայության կողմից, սակայն երկու շատ հստակ հարց ունեմ, ավելի ճիշտ մեկ դիտարկում․ այն ինչ մենք ընկալում ենք՝ որպես փոխզիջում, բանակցային գործընթացի բնականոն ընթացք, ցավոք, Ադրբեջանական կողմը չունի այդ ընկալումը կամ ձև է տալիս, որ չունի։ Այն, ինչ մեզ համար և ամբողջ աշխարհի համար ընկալվում է որպես բնականոն գործընթաց, իրենց կողմից ընկալումն մի քիչ այլ է։ Շատ մեղմ եմ արտահայտվում, Դուք ինձնից լավ գիտեք։ Երկու հարց. բանակցություն կասեք թե խորհրդակցություն կասեք, այսօրվա շփումների ընթացքում դիտարկվո՞ւմ են օրինակ՝ Մադրիդյան սկզբունքների որոշակի տարրեր կամ տարբեր ժամանակների տարբեր առաջարկների տարրեր, որոնք վերաբերում են թե՛ անվտանգությանը, թե՛ ընթացիկ այդ բոլոր գործընթացներին:

Եվ երկրորդը շատ է խոսվում թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակների մասին։ Հիմնվելով Արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա, որ առայժմ այդ հարցերը նույնիսկ քննարկման մեջ չեն, այնուամենայնիվ, կա՞ որոշակի հենք, որի վրա հենվում են տեղեկատվական հոսքերը, որոնք պնդում են այս կամ այն տարբերակը՝ փուլային թե փաթեթային։ Հստակ, պարզ հասկանանք։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձևավորված այդ տարբեր ձևակերպումներին, ես Բրատիսլավայի հայտարարությունը հիշեցի: Վերջերս նորից առիթներ են եղել իրենց արտահայտվելու համար։ Նման մոտեցումը որևէ կերպ չի նպաստում առաջընթացին և որևէ կերպ չի կարող իրականացվել, քանի որ խախտում է համապարփակ, համատեղ պարամետրերի մոտեցումը։ Դուք ասում եք՝ կոչելու բանակցություն, կոնսուլտացիա, ես հակված եմ ամենը կոչելու բանակցություն, որովհետև բանակցություն է այն առումով, որ կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ՝ աշխատելով այն բոլոր սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են յուրաքանչյուրի դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է փուլային, փաթեթային մոտեցումներին, ես այսպես կարտահայտվեմ․ փուլային, փաթեթային տերմինաբանությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝  խաղաղ գործընթացի պատմությամբ։

Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ժամանակին կար մի գործընկեր, որը համաձայն էր փուլային տարբերակին, եթե առաջին փուլում լուծվում է կարգավիճակի հարցը, հետո՝ մնացածը։ Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի և վերահսկելի։ Սա ամենաառաջնային խնդիրն է։ Ես նորից եմ կրկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համաչափ պատասխան քայլ, պարտավորություն  մյուս կողմից, արդյունքում խախտում, խարխլում է իր անվտանգային դիրքերը և բոլոր մյուս դիրքերը բանակցությունների մեջ, ապա նման ձևով իրականացումն անհնար է։ 

Արման Աբովյան. Հասկանալի է։ Փաստորեն մենք ֆիքսում ենք շատ կարևոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթային, փուլային, էական է այդ համաչափության և բալանսի պահպանումը։ Կարելի է՞ այսպես ֆիքսել։ Շնորհակալություն։ 

Զոհրաբ Մնացականյան. Այո։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:29 04/05/2020  |  ՀարցազրույցԱյն ոստիկանությունը, որն սկսեց քաղաքական երանգներով կառուցել աշխատանքը, չի կարող հեղինակություն ունենալ. Ալիկ Սարգսյան
16:19 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կողմից խախտումների վիճակագրական տվյալները նվազել են. Զոհրաբ Մնացականյան
16:12 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրապ Մնացականյանը՝ փուլային ու փաթեթային տարբերակի մասին
15:53 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ էական է մնալ սառնասիրտ և հանգիստ. Զոհրաբ Մնացականյան
15:36 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄնացականյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բանակցային գործընթացի մասին
14:01 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու. Զոհրաբ Մնացականյան
14:07 03/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ
23:04 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
22:25 30/04/2020  |  ՀարցազրույցԻշխանությունը որևէ խնդիր չունի մասոնության հետ և երբեք չի սահմանափակել մեր գործունեությունը. Ագռավաքար Օթյակի Հիմնադիր անդամ
15:20 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ

Արխիվ

[]