Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Արցախի Հանրապետություն մուտք գործելու հետ կապված սահմանափակումներ 05/03/2020   21:42  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Այս մասին գրված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։
ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թվականի ապրիլի 13-ի N 1 որոշմամբ Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվել՝

1) բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․
Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղեկցողը պետական սահմանի անցակետում հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում) կամ բեռի տիրոջ վերաբերյալ տվյալները, որից հետո հարկային մարմնի պաշտոնատար անձինք, արտաքին զննությամբ հավաստելով ներկրվող ապրանքների՝ ակնհայտ առևտրային քանակ համարվելու հանգամանքը, դա դիտում են որպես բեռնափոխադրում և այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։

Արցախի Հանրապետության տարածքից ապրանքանյութական արժեքներ արտահանելու նպատակով բեռնափոխադրում իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղևորը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են գործարքի կողմ հանդիսացող ԱՀ հարկ վճարողի (ֆիզիկական անձ) տվյալները, որի հիման վրա հարկային մարմնի պաշտոնատար անձինք ճշտում են կողմերի միջև գործարքի հավաստիություն ու իրականացման ժամկետը և դա բեռնափոխադրում համարելու դեպքում այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։
Հարկային մարմնի պաշտոնատար անձանց տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար բեռնափոխադրում իրականացնող անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

2) գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին։ Վարչակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում ստուգելով տվյալ անձանց՝ շրջանի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և դրանով պայմանավորված անհետաձգելի աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկությունները, դրանք հավաստի համարելու դեպքում էլէկտրոնային եղանակով այդ անձանց վերաբերյալ տվյալները (մի քանի անձանց դեպքում՝ ցուցակները) ուղարկում են անցակետ։

Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

3) տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի ճանաչելու խնդրանքով շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, դիմում է իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Իրավասու մարմինը, քննարկելով դիմումը, կարող է միջնորդել Պարետին տնտեսական կամ արտադրական կարիքներից ելնելով նշված կազմակերպության ներկայացուցիչների մուտքը թույլատրելու համար՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Միջնորդության մեջ նաև նշվում է այն անձի (անձանց) մասին տվյալները, ովքեր միջնորդության բավարարման դեպքում պետք է մուտք գործեն Արցախի Հանրապետություն։ Միջնորդության քննարկման արդյունքում տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի համարելու դեպքում Պարետը ցուցում է տալիս (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին։

4) առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Առողջապահական կարիքն անհետաձգելի է ճանաչվում ԱՀ առողջապահության նախարարի կողմից՝ շահագրգիռ անձանց կողմից թղթային կամ էլէկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կամ առանց դրա։ Առողջապահական կարիքն անհետաձգելի ճանաչելու դեպքում այդ մասին ԱՀ առողջապահության նախարարը գրությամբ (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) հայտնում է ԱՀ ոստիկանությանը։
ԱՀ առողջապահության նախարարի գրությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար գրության մեջ նշված անձի (անձանց) մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

5) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների համար (սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը)՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո․

6) պաշտոնական այցերի դեպքում․
Սույն ենթակետի իմաստով պաշտոնական այցեր են համարվում Հայաստանի Հանրապետության և այլ երկրների պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը Արցախի Հանրապետություն՝ ԱՀ Նախագահի, ԱՀ Ազգային ժողովի կամ ԱՀ պետական նախարարի հրավերի հիման վրա։
Սույն ենթակետով նախատեսված հրավերը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար պատվիրակության կազմում ընդգրկված անձի (անձանց) մուտքն Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

7) ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի համար․

ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխումը անցակետից մինչև տեղակայման վայր ապահովում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

Համաձայն ԱՀ Պարետի նույն որոշման՝ վերոնշված անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ինչպես նաև կատարվում է տրանսպորտային միջոց(ներ)ի ախտահանում։ Նշված անձինք ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից ծանուցվում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում այլ անձանց հետ շփումները հնարավորինս նվազեցնելու և սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին։ Զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ։ Անցակետում բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում՝ հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:16 03/05/2020  |  ԿորոնավիրուսՖրանսիայում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է կատուն. ENVA
17:16 03/05/2020  |  ԿորոնավիրուսՍկսում ենք ապակենտրոն պայքար COVID-19-ի դեմ. Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի զրույցը՝ ուղիղ
14:49 03/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍա յուրահատուկ թեստ է բոլորիս համար. Տիգրան Ավինյան
12:25 03/05/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայիսի 4-ից կգործեն բացառապես բացօթյա սրճարաններն ու ռեստորանները. ՀՀ պարետ
12:21 03/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 287 մարդ. մահվան դեպքեր չկան. Տեղեկատվական շտաբ
11:48 03/05/2020  |  ԿորոնավիրուսՄահացած հիվանդները 79 և 58 տարեկան էին. Նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. Ալինա Նիկողոսյան
11:40 03/05/2020  |  ԿորոնավիրուսՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակված ավելի քան 10 հազար մարդ է գրանցվել. ՏԱՍՍ
11:02 03/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի վարակման 113 նոր դեպք է գրանցվել, մահվան` 2
17:07 02/05/2020  |  ԿորոնավիրուսԿարանտինը ձեւական բնույթ ունեցավ. սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսը Հայաստանում երկրաչափական պրոգրեսիայով է աճելու. քաղաքագետ
16:07 02/05/2020  |  ԿորոնավիրուսՀանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների պատասխանատվությունը կրելու է իշխանություն. Փաստահավաք խումբ

Արխիվ

[]