ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարանտինը ձեւական բնույթ ունեցավ. սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսը Հայաստանում երկրաչափական պրոգրեսիայով է աճելու. քաղաքագետ 05/02/2020 17:07 | Կորոնավիրուս
Հայաստանում հաստատված արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում գործնականում պետությունը ձախողել է իր խնդիրը եւ կատարել բացառապես հրշեջի ֆունկցիա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով այն գործողություններին, որոնք պարտավոր էր կատարել պետությունը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում եւ այն իրավիճակին, որն այսօր փաստացի առկա է երկրում:
«Առողջապահության նախարարը փաստացի զբաղված է եղել եւ զբաղված է այն հարցով, թե հիվանդներին որտեղ բաշխել, այսինքն, լուրջ մակարդակի ստրատեգիական միջոցառումներ , թե ինչպես անել, թեստավորման ճանապարհով օջախները բացահայտել, չեն եղել, գիտակցությունն էլ չի եղել»,-կարծում է Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի, նույնիսկ քիչ թե շատ բացատրելի ձեւակերպումներ չեն հնչել պետական մակարդակում ՝ իրավիճակը հաղթահարելուն ուղղված քայլերի վերաբերյալ, փոխարենը տեսնում ենք պրիմիտիվ, վերացական ու լոզունգային մակարդակի ձեւակերպումներ: «Մենք տեսանք , որ այս կարանտինը հանուն կարանտինի է, այսինքն, տնտեսությունը կանգնած էր, մարդիկ մեծամասամբ տնից դուրս չէին գալիս եւ վերջ, որեւէ քայլ չեղավ: Նույնիսկ թիրախային խմբերի աշխատողների՝ բժիշկների, վաճառողների, բանկային աշխատողների թեստավորում չեղավ»,-բացատրեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից արտակարգ դրության հիմնական սահմանափակումները վերացվում են, կսկսեն աշխատել բացօթյա սրճարանները, վարսավիրանոցները, խանութները: Սրան զուգահեռ կորոնավիրուսով վարակվածության դեպքերն են ավելանում: Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք է գրանցվել, հաստատվել է կորոնավիրուսի 2273 դեպք, իսկ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ ծանր վիճակում է 63 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 28:
Քաղաքագետն ասում է՝ արտակարգ դրության ռեժիմին անձամբ ինքը կողմ էր, բայց կարեւոր է հասկանալ, որ կարանտինը եւ արտակարգ դրությունն ինքնանպատակ չեն լինում: «Կարանտինը դա միջոց էր, որպեսզի այդ ալիքը կոտրվեր, միաժամանակ պետությունը քաղաքացիների ինքնամեկուսացման ժամանակահատվածն օգտագործեր եւ աշխատանք տաներ ՝ գտնելու վարակի թիրախային խմբերը, որպեսզի կարանտինի ավարտից հետո տնտեսության հիմնական ոլորտները վերաբացեր»: Սակայն, ըստ քաղաքագետի, իրական հակաճգնաժամային կառավարում Հայաստանում չի եղել, իսկ պատճառը մեկն է՝ պոպուլիստական իշխանությունը:
«Հատկապես ճգնաժամային իրավիճակներում պոպուլիստական իշխանությունը հակացուցված երեւույթ է եւ այս իշխանությունը, քանի որ ոչ մի բանի ունակ չէ, հիմա ստիպված գնում է տնտեսության բացմանը, քանի որ հակառակը պարզապես կբերի սոցիալական կոլապսի, մյուս կողմից էլ, քանի որ ինքը որեւէ աշխատանք չի տարել եւ այն հանգամանքը, որ մենք չգիտենք, թե այդ հիվանդությունը, որքան և որտեղ է տարածված , հանգեցնելու է ավելի ծանր իրավիճակի»,-շեշտում է Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ մեր երկրում որեւէ կերպ չի քարոզվում նոր ապրելակերպը եւ մենք տեսնում ենք այսպես ասած բիոլոգիական ռումբեր՝ ի դեմս բազմամարդ հավաքների:
«Նախկինում շատ սխալներ է եղել, ես դրանց չեմ ուզում վերադառնալ, բայց նույնիսկ այսօր միասնական կենցաղային վարվելակերպ չի քարոզվում, պառակտված հասարակություն է, որտեղ երկրի ղեկավարին մի մասը մոլեռանդ հավատում է, մյուս մասը՝ ատում: Այս պայմաններում հնարավոր չէ պայքարել այս արհավիրքի դեմ եւ կարելի է ասել , որ այս կարանտինը ձեւական բնույթ ունեցավ»:
Քաղաքագետը մտահոգություն ունի, որ սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում երկրաչափական պրոգրեսիայով են աճելու եւ շատ կարճ ժամանակ անց առողջապահական համակարգը կաթվածահար է լինելու , իսկ երկիրը հայտնվելու է հումանիտար աղետի առաջ: «Կրկնում եմ, այս ամենի պատճառը ոչ էֆեկտիվ հակաճգնաժամային մենեջմենտի բացակայությունն է, դա քաղաքագիտական նորմ է, պոպուլիստական իշխանությունները չեն կարող ունենալ այդպիսի մենեջմենտ»,-եզրափակեց Երվանդ Բոզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից