ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա պետության վախճանն է. մարդիկ չեն վստահում իրավապահներին. փաստաբան 05/02/2020 17:39 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում իրավապահ համակարգի գործունեության եւ որակի տեսանկյունից վերջին 2 տարիներին խայտառակ նահանջ է արձանագրվել: Այս կարծիքին է փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Առանց այն էլ, այդ համակարգի հետ կապված, մենք լուրջ աշխատանք պետք է տանեիք, որպեսզի այդ մարմինները իրական իրավապահ մարմիններ համարվեին եւ կարողանային ապահովել այն գործառույթները, որոնք պարտավոր են ապահովել, բայց բայց հիմա այս հեղափոխությունից հետո մենք հետ ենք վերադարձել 90-ականներ, դեռ 90-ականներից ավելի վատ վիճակում ենք»,-«Փաստինֆո»-ին ասաց փաստաբանը՝ անդրադառնալով երկրում տիրող իրավաքաղաքական մթնոլորտին:
«Մենք ունենք իրավիճակ, երբ բաժիններում մարդկանց ծեծի են ենթարկում, մենք տեսնում ենք հանցավորության աճը, մենք տեսնում ենք ատելության մթնոլորտը եւ այս ամենը գալիս է նրանից, որ ոստիկանությունն իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն մարդկանց ապօրինի բերման էր ենթարկում եւ հանցավորության դեմ իրական պայքարի փոխարեն իր ժամանակը ծախսում էր նրա վրա, որ երկրի առաջին դեմքը լայվեր մտնի, տեսանյութեր ցույց տա»,-ասում է Լուսինե Սահակյանը:
Նա նկատեց, որ հասարակության մեջ ատելությունը շատացել է, ատելության խոսքն անընդհատ հնչում է հենց երկրի առաջին դեմքի շուրթերից. «Սամասուդ անելու, մարդկանց պատերին ծեփելու, թաթիկները կտրելու… այս ամենը պետք է բերեր հանգեցներ այս իրավիճակին»։ Բացի այդ՝ իրավապահ մարմինները մարդկանց ասֆալտին պառկեցնելու հրահանգներ էին ստանում,որի արդյունքում հեղինակազրկվել են»:
Փաստաբանը տարակուսելի է համարում, որ անգամ ԱԺ փոխնախագահն է իր խնդիրները բռունցքներով լուծում. «Ես չգիտեմ, թե իրականում այնտեղ ինչ է տեղի ունեցել, բայց ես լսում եմ պատգամավորի խոսքը, որն ասում է, որ այլ ճանապարհ չուներ: Հասել ենք նրան, որ նույնիսկ պատգամավորը գտնում է, որ իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն չկա եւ նույնիսկ ինքն է գտնում, որ իր հարցերը պետք է անձամբ լուծի, բնականաբար մարդիկ այս իրավիճակում ցանկանում են իրենք կարգավորել իրենց հարցերը, ասենք, մտնել հիվանդանոց եւ պարանոց կտրել»:
Լ.Սահակյանն ասում է՝ օրինակ, դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ անձի քիթը կոտրում են, բայց հենց նա է քրեական պատասխանատվության ենթարկվում, իսկ մյուսի նկատմամբ որեւէ գործողություն չի իրականացվում: «Պատգամավորը արդյո՞ք իր կատարածի համար զղջաց, դա չի երեւում եւ խնդիրն այն է, որ իրենք գտնում են, որ դա է ճիշտը: Ոստիկանության հսկողության տարածքում մարդկանց պարանոցը կտրում են, ոստիկանությունն ասում է՝ 500 հոգի էին, ոստիկանապետն այստեղ չէր, սա խայտառակություն է… Ես չեմ տեսնում , որ ոստիկանապետը պատրաստվում է հրաժարական տալ, երկրի առաջին դեմքը ոչինչ չի ասում մի հարցի շուրջ, որը ամբողջ բնակչությանն է հուզում է: Նա իր ընտանիքի հետ զրույցներով է զբաղված: Սա նշանակում է, որ այդ ամենն ընդունելի է եւ կապ չունի, թե ում պարանոցը կկտրեն, կարեւորն այն է, որ իրենք իրենց իշխանությունը պահեն եւ իրենց լավ զգան»։
Փաստաբանն ահազանգում է՝ սա պետության վախճանն է: Նրա խոսքով, մարդիկ չեն վստահում իրավապահներին, որովհետեւ տեսնում են անպատժելիության մթնոլորտը: « Այսօր , երբ մենք տեսնում ենք, որ ոստիկանները ակնհայտ ապօրինի գործողություններ են անում ու դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում, երբ նրանց թիրախը 5 տարեկան երեխան է կամ 80 տարեկան կինը, բնական է, պետք է հասնեինք այս իրավիճակին : Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ բարձրաստիճան մարմիններն են հովանավորում խմբավորումներին եւ մենք էլ պրակտիկայում տեսնում ենք, որ անձինք մնում են անպատիժ եւ արդյունքը լինելու էր սա՝ մարդիկ իրենք են լուծում իրենց խնդիրները՝ հույս չդնելով իրավապահ մարմինների վրա: Ես արդեն հնարավորություն ունեցել եմ ասելու, որ մենք կորցնում ենք մեր պետությունը , ես պետական մոտեցում չեմ տեսնում այս անձանց մոտ, որոնք եկել են իշխանության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից