ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանխել կառավարվող քաոսը․ Ավետիք Չալաբյան 05/01/2020 09:53 | Մեկնաբանություն
Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական և վտանգավոր, և տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Անցյալ դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մի շարք քաղաքագետ մտածողների կողմից մշակվեց «Կառավարվող քաոսի» տեսությունը։ Համաձայն այս տեսության, զարգացող երկրներում բնակչությանը պարբերաբար տարբեր ուղղորդված բացասական ազդակներ ու կեղծ խոստումներ տալու միջոցով, աստիճանաբար այն կարելի է վերածել կառավարելի ամբոխի, որի գործողությունները քաոտիկ բնույթ են ստանում, և ի վերջո հանգեցնում սեփական պետության և նրա հիմնական ինստիտուտների փլուզման։
Այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թվացյալ իրար հետ կապ չունենալով, սկսում են բացահայտել այն ցավալի իրողությունը, որ մեր երկիրը աստիճանաբար հայտնվում է այդպիսի «Կառավարվող քաոս»-ի մեջ։
Ա) Շաբաթը սկսում է գազի և էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներով և տուժած բնակչության կողմից բողոքի գործողություններով,
Բ) Ազգային ժողովում նույն այդ բնակչության սոցիալական աջակցության քննարկումը վերածվում է ԱԺ փոխնախագահի և ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջև փողոցային էժանագին խոսքակռվի, որը չի դադարում ԱԺ նախագահի բազմաթիվ նկատողություններից հետո։ Հաջորդ օրը, ԱԺ նույն փոխնախագահը, փողոցում ներքաշվում է մեկ այլ քաղաքական հակառակորդի հետ կռվի մեջ ու դիմում է ակնհայտ բռնության, չնայած սեփական կարգավիճակին ու հարցը իրավական դաշտում լուծելու հնարավորությանը,
Գ) Գավառում երկու խմբավորումների միջև քրեական առճակատումը վերածվում է տեղային նշանակության մարտերի, զենքի կիրառմամբ, զոհերով, ծանր վիրավորներերով, և ավերածություններով, ու ոստիկանության ցավալի անկարողությամբ՝ կասեցնելու բռնության ծավալումը,
Դ) Նախկին ԱԱԾ տնօրենը մեղադրում է վարչապետին ոչ կոմպետենտության մեջ, որին ի պատասխան վարչապետի մտերիմներից մեկը նրան մեղադրում է այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ՝ այս աբսուրդ խոսքակռիվը, անկախ անձանցից, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները
Ե) տառացիորեն մեկ օրից սկսում են լուրեր պտտվել փոխվարչապետի հրաժարականի մասին, ընդ որում արդեն նախորդ իշխանության հետ կապ չունեցող անձի, ու հենց իշխանության ներսից,
Զ) եթե դա բավարար չէր, մեկ օրվա մեջ վարակվածների թիվը անսպասելի կերպով ցատկ է ապրում, այն պայմաններում, երբ շատ մարդիկ սկսել են արհամարել արտակարգ դրության սահմանափակումները, և վարվել այնպես, կարծես իրենց վիրուսն այլևս չի սպառնում, իսկ իշխանությունն էլ դադարել է վերահսկել իրավիճակը, թեև իներցիայով ձև է անում, թե երկրում արտակարգ դրություն է,
Է) պատկերը ամբողջացնելու է գալիս հակառակորդի ականանետային կրակը առաջնագծում, և «միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալու» մասին անթաքույց հոխորտանքը։
Եթե որևէ մեկին թվում է, որ մի շաբաթվա ընթացքում այսքան պատահականություններ կարող են լինել, պետք է ցավոք հիասթափեցնեմ՝ պատահականությունների համար սա չափից դուրս շատ է։ Համավարակը միայն սրել է առկա հակասությունները, բայց իրադարձությունների մեծ մասը արդյունք են այն խորքային ճեղքվածքի, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, և որն օրստօրե լայնանալով, դառնում է մի անտակ անդունդ, որը կարող է կլանել մեզ բոլորիս։ Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական և վտանգավոր, և տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։
Կոռուպցիայի դեմ պայքարը բերել է կոռուպցիայի թաքնված ձևերի առաջացման, որոնցից տխրահռչակ պարգևավճարները միայն այսբերգի գագաթն են։ Ժողովրդի անսահմանափակ իշխանության մասին անընդհատ խոսակցությունները բերել են ամենաթողության ծավալման և հանցավորության աճի։ Նախորդ իշխանության մերժումը բերել է համատարած ատելության, և ամեն օր նորանոր «թշնամիների, դավադիրների և սրիկաների» բացահայտման, որոնցից շատերը նախորդ իշխանության հետ արդեն անմիջական կապ էլ չունեն։ Ուժային կառույցների դեմ տարվող քարոզչությունը բերել է դրանց կարողությունների աստիճանական կազմալուծման։ Վարչապետի անձի կույր պաշտանմունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի և անկառավարելի գործոն, և աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաև սեփական գործընկերների հետ։ Վերջին տարվա ընթացքում գործադիր իշխանության համակարգից հսկայական քանակությամբ մարդիկ են հեռացել, մեծ մասը՝ նորանշանակ, և նրանք պարզապես արդեն չեն կարողանում աշխատել այդպիսի նյարդային և անկանխատեսելի միջավայրում։
Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։ Արտաքին քաղաքականությունը մեր փոքր երկրի համար առավել ծանր ոլորտն է, արդյունավետ աշխատանքը այստեղ պահանջում է ոչ միայն իշխանությունների ուժերի լարում և կազմակերպվածություն, այլև հիմնական գործընկեր երկրներում տեղի հայկական ռեսուրսների առավելագույն կենտրոնացում։ Իշխանափոխությունից հետո նախկինում քիչ թե շատ գործող համակարգը համարյա կազմալուծվել է՝ գործող իշխանության հիմնական դերակատարները, որոշ բացառություններով, միջազգային ասպարեզում չունեն բավարար հեղինակություն բարդ խնդիրներ լուծելու համար, իսկ հիմնական հայկական շրջանակների հետ համագործակցությունը էապես խարխլվել է, քանի որ ամենուրեք թշնամիներ որոնող վարչապետը հասցրել է շատերին մեղադրել նախորդ իշխանությունների հետ կապերի և հնարավոր այլ մահացու մեղքերի մեջ։ Սա տեղի է ունենում հակառակորդի բուռն դիվանագիտական ակտիվության ֆոնին, որի արդյունքերը մենք արդեն ակնառու տեսնում ենք այսօր։
Ցավոք, այս ամենը ոչ միայն անխուսափելի էր, այլև դեռ շարունակվելու և խորանալու միտում ունի։ Շարունակվելու այնքան, որքան մեր հասարակության գերակշիռ մասը շարունակի հավատալ, որ մեկ առանձին վերցված անձ կարող է «փրկիչ» դառնալ, և կախարդական փայտիկի հարվածով լուծել տասնամյակներով և նույնիսկ դարերով կուտակված խնդիրները։ Հավատա այնքան, որ մերժի բոլոր հնարավոր խելամիտ այլընտրանքները, բոլոր տեսակի հեղինակությունները, ազգի ներուժը համախմբելու փոխարեն կուրորեն գնա նրա տրոհման, արտաքին արհավիրքի (որին ականատես ենք եղել տառացիորեն չորս տարի առաջ) ահագնացման ֆոնին, շարունակի ներքին պառակտումը և վհուկների որսը։ Իրականում, այս ամենը «Կառավարվող քաոսի» գրականության մեջ մանրամասն նկարագրած տարրեր են, որոնք մեզ վարպետորեն պարտադրվել են «ժողովրդավարության և արդարության» քողի տակ, բայց որոնք արդեն ակնհայտ քանդում են մեր պետության բուն հիմքերը։
Ես արդեն մեկ տարուց ավել է խոսում եմ սրա մասին, սակայն ամբողջ այս ընթացքում մենք անկասելիորեն մոտենում ենք այն սահմանին, որից այն կողմ արդեն անշրջելի կորուստներ են։ Մեզ տառացիորեն մի քանի ամիս է մնացել՝ կանխելու այս ահագնացող քաոսը, ազգի տարբեր հատվածների միջև երկխոսություն սկսելու, և միասին լուծումներ գտնելու, որոնք ի վերջո թույլ կտան հաղթահարել անցյալի անարդարությանը և վերականգնելու հասարակական առողջ համակեցության հիմքերը, առանց սակայն վտանգելու մեր ու մեր երեխաների ապագան»,-գրել է Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից