ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու ծխախոտի մաքսանենգության հարցը. քաղտեխնոլոգ 05/01/2020 15:35 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն իրենից առանձնապես ոչինչ չէր ներկայացնում, բայց դրանով շեղվեց մաքսանենգ ծխախոտի հետ կապված խնդրից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Կարծեք թե փորձ է արվում այդ հարցը ծածկել, այնինչ կան բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ ծխախոտ էր, ուր էր գնում, ում գրպանն էր այդ գումարները մտնելու, դա առաջին անգամ էր, թե ոչ, ինչպես է եղել, որ արտակարգ դրության ժամանակ Հայաստանից ինքնաթիռ է թռչել և մաքսանենգ ապրանք տարել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռը կարող է դուրս գալ, երբ վարչապետը դրա մասին առնվազն գիտի: Հետևաբար` նաև հարց է առաջանում արդյոք վարչապետն իմացել է, որ դա մաքսանենգ ծխախոտ է, թե նրան ստել են: Նաև պետք է հասկանալ, թե ինչո՞ւ սա հիմա եղավ և ինչի՞ մասին է վկայում, արդյո՞ք ռուսական իշխանություններն արդեն ուրիշ հարցեր են բարձրացնում»,-ասաց Արմեն Բադալյանը:
Հարցին արդյոք կարծում է սա հերթական ազդակն էր հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, քաղտեխնոլոգը դրական պատասխան տվեց և հավելեց. «Սա շարունակական է լինելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանում վարչապետը չփոխվի: Հարցն արդեն այդպես է դրված»:
Վերջինս ընդգծեց այս հարցերը քննարկելու փոխարեն, բոլորը քննարկեցին Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպը, սակայն քաղտեխնոլոգը գտնում է, որ այստեղ իշխանություններին մեղադրել պետք չէ, քանի որ նրանց ձեռք է տալիս, որ այդ թեմաները փակվեն: Այստեղ ավելի շատ թերանում են ընդդիմադիր ուժերը. «Իշխանությանը ձեռք է տալիս և դա անում է, բայց խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցները չպետք է այդ հարցերը փակեն: Վարչապետն ամեն օր լայվ է մտնում, որովհետև ինքն ամեն օր ինչ-որ մի նյութ պետք է տա: Ինքը որպես խմբագիր է աշխատում:
Չնայած վարչապետ է, բայց հոգեբանությամբ խմբագիր է մնացել. օրեկան մեկ նյութ լայվ է տալիս և բնական է, որ երբեք բացասական թեմաներով լայվ չի մտնում, որովհետև չի ուզում բացասական ինֆորմացիա հաղորդել: Բայց սա չի նշանակում, որ փորձագիտական և ընդդիմադիր ուժերը չպետք է իրենց դիրքորոշումը հայտնեն: Նրանք պարտավոր էին դրա մասին իրենց դիրքորոշումը հայտնել: Ծխախոտի հարցով ընդդիմադիր ուժերն անմիջապես խորհրդարանում պետք է հանձնաժողով ստեղծեն հարցը քննարկելու համար, որն այս պահի դրությամբ չկա, ինչն ընդդիմադիր ուժերի թերությունն է»,-հավելեց Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք՝ «Բոյլերնայա» Telegram-ալիքը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ։ Բռնագանձվել է 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է հենց Երեւանից։ Բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 մլն ռուբլի։
Ինչպես հայտնում է «Բոյլերնայան», կալանավորված ինքնաթիռը, Հայաստանից Աֆղանստան էր թռչում՝ Կրասնոդարում եւ Դուշանբեում կանգառներով։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից