ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանված ծխախոտի տանիքը Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է . ինֆոպորտ 05/01/2020 18:10 | ԼՐԱՀՈՍ
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:
Այսօր «INFOPORT» տելեգրամ ալիքին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ծխախոտային սկանդալի մասին,որի համաձայն՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:
Քրեական հեղինակություն «Արամչո»-յի բիսնես պլանի հովանավորը քրեական հեղինակությունների դեմ պայքարող Փաշինյանն է
ՀՀ վերադառնալուց հետո Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպեն դրա հետագա իրացման հարցը՝ իրենց ապահովելով միլիարդավոր դոլլարների եկամուտ: Բիզնես պլանի դաբրոյի համար Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին, որն էլ հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է կազմակերպել վերջինիս եղբոր՝ իմքայլական Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եղբոր առաջարկից հետո Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ, իր մտերիմ Շուշանիկ Ներսիսյանին՝ «Նակոլկա Շուշոյին» կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել ՌԴ:
ՌԴ իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել է, սակայն երբ ՌԴ իշխանությունները իմացել են, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Փաշինյանի ընտանիքը, հրահանգել են կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան:
40 տոննա ծխախոտը մաքսանենգ ճանապարհով որպես կենցաղային ապրանք է արտահանվել ՌԴ
ՌԴ իրավապահների տվյալներով՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանից մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ է արտահանվել ՌԴ և դրա վրա աչք են փակել Հայաստանի ՊԵԿ-ը, օդանավակայանի ղեկավարությունը, ԱԱԾ-ն, քանի որ իշխանության ամենաբարձր օղակներից է եղել հրահանգը: Հակառակ դեպքում, խստացված հսկողության պայմաններում նման բան անհնար էր, որ տեղի ունենար:
Հավելենք, որ Հայաստանից ծխախոտի ապօրինի արտահանման փաստը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, ՊԵԿ կողմից պարբերաբար հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունը վկայում է, որ անցած 2-3 տարիների ընթացքում ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը կրկնապատկվել է. թվով 7 ընկերություններ՝ «Գրանդ Տոբակո», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ», «Ջեյ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» «ԱՎԵՐՍ» «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ» «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ»՝ եթե 2016-ին վճարել են 59. 7. մլրդ դրամ հարկ և տուրք, ապա՝ 2019-ին նրանց վճարած գումարը կազմել է 121.1 մլրդ դրամ:
Կամ՝ ՀՀ քաղաքացիներն են սկսել ավելի շատ ծխել, կամ էլ՝ Հայաստանի ակցիզներով ծխախոտը դուրս է հանվում երկրից
Infoport-ի տվյալներով՝ նման կտրուկ աճը կարելի է բացատրել արտահանման ծավալների աճով, սակայն պաշտոնական թվերն այլ բան են ասում: ՀՀ ներքին շուկայում ծխախոտի իրացմամբ զբաղվող ընկերությունները 2018-ին վճարել են 61.2 մլրդ դրամ ակցիզային հարկ, իսկ 2019-ին՝ 71.7 միրդ դրամ: Այսինքն, աճը կազմել է 10.5 մլրդ դրամ կամ 17 տոկոս:
Քանի որ ակցիզային հարկը կիրառվում է բացառապես ներքին շուկայում իրացվող արտադրանքի նկատմամբ, ապա եթե 2019-ի հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված հավելաճը հանվի, կստացվի, որ 2019 թ. Հայաստանի տարածքում ֆիզիկական ծավալով իրացվել է 10 տոկոս ավելի ծխախոտ, քան նախորդ տարի: 2020 թ. առաջին եռամսյակի արդյունքներով այս թիվն ավելի մեծ աճ է ունեցել:
Պաշտոնական վիճակագրությամբ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի շատ ծխել , կամ էլ՝ Հայաստանի ակցիզներով ծխախոտը մաքսանենգ ճանապարհով արտահանվում և իրացվում է ՀՀ սահմաններից դուրս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ