ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի ասած՝ օդում կախված լուրերի համաձայն՝ Հրաչյա Հակոբյանը համագործակցում է ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ. Մարինա Խաչատրյան 04/30/2020 21:03 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի ստացած տեղեկություններով՝ Ռուսաստանում հայկական դրոշմապիտակով ծխախոտ է վաճառվում։ Նրա դիտարկմամբ՝ առկա են կոռուպցիոն գործընթացների հետ կապված կասկածներ, քանի որ ծխախոտն արտահանվելու դեպքում այն չի կարող ունենալ հայկական դրոշմապիտակ:
«Հարցում էի ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե 2019թ-ի սկզբին որքան ծխախոտ է ներկրվել Հայաստան և որքան է ներկրվել նախկինում։ Պարզվեց, որ 2019թ-ի սկզբին և դեկտեմբերի վերջին ներկրման թիվն ավելացել է 60 անգամ: 2020թ-ի ներկրումների թվերը նույնպես շատ բարձր էին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ մինչ այդ Առողջապահության նախարարությունից տեղեկացել էր, որ հակածխախոտային պայքարի համար 100 մլն դրամ է ծախսվում։ «Եթե հակածխախոտային պայքար ենք իրականացնում, ծախսում ենք 100 մլն դրամ, սրճարաններում, ռեստորաններում արգելում ենք, որ մարդիկ չծխեն, ապա ինչու է այդքան շատ ծխախոտ ներկրվում Հայաստան»,- արձանագրեց մեր զրուցակիցը։
Հասարակական գործիչը փորձել է պարզել նաեւ արտահանվող ծխախոտի ծավալները ու հարցում ուղարկել մաքսային ծառայություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, թե քանի տուփ ծխախոտ է արտահանվում եւ կարծում է, որ այստեղ դիսոնանս կա:
«Մեծ քանակությամբ ծխախոտ է ներկրվում, բնական է՝ չի սպառվում և մաքսային ծառայությունն էլ թաքցնում է, թե որքան ծխախոտ է արտահանվել: Ծանոթանալով որոշ տեղեկություններին՝ հասկացա, որ այստեղ կապ կա իշխանությունների՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու Հրաչյա Հակոբյանի հետ»,-ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը։ Ըստ նրա, Փաշինյանի խոսքերով օդում կախված լուրերի համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան 40 տոննա մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը պատկանել է ռուսական ԱԻՆ-ին:
Հղում կատարելով նույն օդում կախված լուրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մի կազմակերպություն կանտրաբանդային ապրանք է արտահանում Հայաստանից. «Յուրաքանչյուր տուփի համար 10 դոլար են վճարում, սակայն, ներքաշելով Հրաչյա Հակոբյանին, եկել են համաձայնության եւ ևս 3 դոլար Հակոբյանին են տվել, 2 դոլար՝ մաքսանենգ ճանապարհով արտահանող կազմակերպությանը: Այս տեղեկությունները Հրաչյա Հակոբյանը պետք է հերքի կամ հաստատի: Փաշինյանն իշխանության գալով ասաց, որ այլևս կոռուպցիա չկա, բայց փաստացի տեսնում ենք, որ հենց իրենք են կոռուպցիայով զբաղվում և սա պետական համակարգային կոռուպցիա է»:
Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե և, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատանքից ազատել է 12 հազար քաղաքացու և ստացվում է, որ պետական բյուջեն լցվում է ոչ թե աշխատատեղերն ավելացնելով ու ներդրումներ անելով, այլ նմանօրինակ տարբերակներով»,-ասաց Խաչատրյանն՝ ընդգծելով, որ սա կարող է նաեւ ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ու Հայաստանը կկորցնի ներդրողների համար իր գրավչությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ