ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի Լոռու մարզերումի հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման դեպքերով քրեական գործ է հարուցվել. վնասը վերականգնվում է 04/30/2020 20:07 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու (այդ թվում նաև հեռահաղորդակցության կապի օպերատորներին) ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Մարզերի դատախազությունների կողմից սկսված ակտիվ, ծավալուն ուսումնասիրությունների համատեքստում բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, սկսվել են համայնքներին կամ պետությանը պատճառված վնասների վերականգնման, օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերի լուծման և անմիջապես համայնքների կողմից վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթացներ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի նախկին ղեկավար Ռ. Խ.-ն 2006թ. դեկտեմբերի 7-ին 25 տարի ժամկետով, տարեկան 6.000 դրամ վարձավճարով Դարբաս համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 2հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, 2006թ. դեկտեմբերի 20-ին նա հեռահաղորդակցության կապի օպերատորներից մեկի հետ կնքել է նշված հողամասից 300մ2 մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով հատկացնելու վերաբերյալ ենթավարձակալության պայմանագիր: Վերջինիս կնքումից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս վճարվել շուրջ 6.360.000 ՀՀ դրամ։ Այդ ողջ ընթացքում համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ:
Այսինքն համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 6.282.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Դարբաս համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, վերջինիս կողմից ամբողջությամբ հատուցվել է պատճառված վնասը։ Նկատի ունենալով վերջինս, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել ձերբակալումից, նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ դեպքում ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գուգարք համայնքի ղեկավար Ա.Ա.-ն, համայնքի ավագանու համաձայնությամբ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, ստեղծել է մրցույթային հանձնաժողով, որը գլխավորելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա կինը, ում հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։ Ապա համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսի 20-ին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է ՓԲԸ-ին: Արդյունքում մինչև 2019թ. հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ինքն ստացել է ընդհանուր 12․236․000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Արդյունքում համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․236․000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
2020թ. ապրիլի 24-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նույն օրը նա կամովին վերականգնել է համայնքին պատճառված վնասից 6․120․000 ՀՀ դրամը և պատրաստակամություն հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել վնասի մնացած մասը։
Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել արգելանքից։ Նրա կնոջ՝ Ն.Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:
Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հղվել մարզպետին՝ կնքված վերոնշյալ ապօրինի վարձակալության պայմանագրերը լուծելու, համայնքի ու տնտեսվարողի միջև օրենքով սահմանված կարգով նոր պայմանագրային հարաբերություններ ձևավորելու գործընթաց սկսելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ